ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

«Հայրենիք»ի խմբագրական. Անկորնչելի Դատավճիռը

10 Օգոստոս 2020 Փարիզէն հազիւ վեց մղոն հարաւ-արեւմուտք գտնուող Սեւրի շրջանն ալ, Օգոստոսի շոգ օրերուն, իր կարգին «վարակուած» կ՛ըլլայ ամառնային արձակուրդի տենդով: Ընդհանրապէս, հեւքոտ կեանքը մեռած ու «սառած» կ՛ըլլայ այդ օրերուն, մինչեւ իսկ շրջանի հանրահռչակ յախճապակիի գործարանները կը մատնուին անշարժութեան, ու այդ շրջանը այցելող զբօսաշրջիկը անակնկալի կը մատնուի, տեսնելով ամառնային արձակուրդին պատճառով քանի մը շաբաթ փակ մնացող դռներն ու անաղմուկ եւ անշշուկ անշարժութիւնը:

Հարիւր տարի առաջ, 10 Օգոստոս, 1920-ին, քաղաքին մէջ վաղուց մարմին առած գործարաններէն քանի մը կառոյց անդին, քաղաքապետութեան շէնքին մէջ, եւ հակառակ տօթին ու գոլին, մեծ պետութիւններու ղեկավարներ ու ներկայացուցիչներ, գլխաւորութեամբ դաշնակից պետութիւններու` Ֆրանսայի, Մեծն Բրիտանիոյ, Իտալիոյ եւ Ճափոնի, բանակցութեան սեղանի շուրջ հաւաքուած էին՝ Օսմանեան փուլ եկած կայսրութեան ենթակայ բազմաթիւ երկիրներու անկախացումը հաստատելու համար, դասաւորելու անոնց բարոյական, նիւթական եւ քաղաքական հատուցման իրաւունքները, այսինքն, անոնց վերադարձնելու այն՝ ինչ որ անարդարօրէն խլուած էր:

Խնդրոյ առարկայ երկիրներուն շարքին էին Փորթուգալ, Պելճիքա, Լեհաստան, Չեխոսլովաքիա, Ռումանիա, Յունաստան, Եուկոսլաւիա (այդ օրերուն՝ Սերպ-Խրուաթ-Սլովէն պետութիւնները), ՀԱՅԱՍՏԱՆ: Սեղանին միւս կողմը նստած էր կայսերական պարտեալ Գերմանիոյ դաշնակիցը՝ նմանապէս մեծ պարտեալը՝ Թուրքիա:

Դաշնակից ու յաղթական մեծ պետութիւններու ներկայացուցիչներուն կողքին, տեղ գրաւած էին փոքր դաշնակիցներուն պատուիրակները, որոնց կարգին՝ Հայաստանի ներկայացուցիչները, գլխաւորութեամբ պատուիրակութեան նախագահ Աւետիս Ահարոնեանի: Փոքր դաշնակիցներն ալ յաղթական էին. Հայաստան այս անգամ «հերիսայի կաթսայ»ին մօտեցած էր Սարդարապատի եւ ուղեկից ճակատամարտերուն մէջ կռանած «երկաթեայ շերեփ»ով…

Յաղթականներուն դիմաց, իբրեւ ամբաստանեալ նստած էին պարտեալ Օսմանական Թուրքիոյ պատուիրակները` Ռիզա Թեֆիք Պօլիւքպաշի, Մեհմետ Հատի փաշա, Տամաթ Ֆերիտ փաշա, իրենց կողքին ունենալով Ֆրանսայի մէջ դեսպանը Ռեշատ Խալիսը:
Թրքական բանակը չարաչար պարտուած էր «արեւելեան» բոլոր ճակատներուն վրայ. իր հոգեվարքը կնքող Օսմանեան կայսրութեան ներկայացուցիչները եկած էին անձնատուր ըլլալու եւ… դիւրացնելու ջարդարար ղեկավարներու գլխիկոր փախուստը:

Սեւրի դաշնագիրը ստորագրող մեծ ու փոքր պետութիւնները, որոնց կարգին՝ ԹՈՒՐՔԻԱ,
ի շարս այլ յօդուածներու՝ 89-րդ յօդուածը ստորագրելով, պաշտօնապէս եւ հանգամանօրէն ճանչցան ԱՆԿԱԽ ԵՒ ՄԻԱՑԵԱԼ ՀԱՅԱՍՏԱՆի իրաւունքները, որոնք հետագային պիտի ընդգրկէին Վանի, Էրզրումի, Պիթլիսի եւ Տրապիզոնի նահանգները, իբրեւ արդիւնք ամերիկեան արդար որոշումի մը:

Այո՛… Սեւրի մէջ, միջազգային յանձնառութեամբ ստորագրուած դաշնագրին արդիւնքն էր Միացեալ Նահանգներու օրուան նախագահ Վուտրօ Ուիլսընի քարտէսը՝ «Ուիլսընեան սահմաններ»-ը:
Դաշնագրի ստորագրումէն երեքուկէս ամիս ետք, Նոյեմբեր 1920-ին, նախագահ Ուիլսըն իրեն յանձնուած պարտականութիւնը բծախնդրօրէն եւ արդար դատողութեամբ կատարելով, մեծ դաշնակիցներու ժողովին ներկայացուց իր իրաւարարական վճիռը, իբրեւ անբաժանելի լրացուցիչ՝ Օգոստոս 10-ի դաշնագիրին:

Բայց… աւա՜ղ:

Ռազմաքաղաքական գետնի վրայ, դէպքերը այնքան մը սրընթաց էին, որ Ուիլսընեան վճիռէն հազիւ շաբաթ մը ետք, Հայաստան ստիպողաբար ինկաւ Խորհրդային Միութեան տիրապետութեան տակ: Յաղթական դաշնակիցներու գործակցութիւնն անգամ հարցականի տակ մտաւ եւ գոնէ Հայաստանի դիտանկիւնէն, կարճ ատեն մը ետք Սեւրի դաշնագիրը կորսնցուց իր ազդեցութիւնը: Եթէ Հայաստանի խորհրդայնացումը գլխաւոր պատճառն էր Սեւրի նսեմացումին, պէտք չէ անտեսել նաեւ այն, որ Միացեալ Նահանգները ինք եւս հաւատարիմ չմնաց իր նախագահի յանձնառութեան:

Թուրքիոյ հանդէպ «գթասրտութիւն» ցուցաբերող եւ անոր հետ իրենց շահակցութիւնը գերադասող դաշնակիցները, այսինքն՝ Ա. Աշխարհամարտին Թուրքիոյ թշնամիներն ու չէզոք իրաւարարները, երեք տարի ետք Յուլիս 1923-ին, ստորագրեցին Լօզանի դաշնագիրը. Սեւրը ստորագրած՝ անկախ Հայաստանը գոյութիւն չունէր իբրեւ անկախ պետութիւն, դարձած է խորհրդային կայսրութեան մէկ արբանեակը, մասնիկը, զրկուած՝ իր ճակատագիրը տնօրինելու իրաւունքէն: Հայաստան ներկայացուցիչ չունեցաւ Լօզանի մէջ, եւ Սեւրով ամրագրուած Հայաստանն ու Հայ Դատի յաղթանակը դրուեցան մոռացութեան ծածկոյթի տակ:

Սեւրը չմեռաւ սակայն: Սեւրը ի զօրու է նաեւ այսօր:

Դաշնագրին ստորագրումէն հարիւր տարի ետք, նաեւ վաղը, Հայաստանի անկախ պետութիւնն ու ամբողջ հայութիւնը ո՛չ միայն իրաւունք ունի խօսելու Սեւրի մասին, այլ մանաւանդ հետապնդելու անոր յօդուածներուն ճերմակի վրայ սեւով արձանագրուած՝ անժամանցելի իրաւունքներուն կենսագործումը: Հայը, ի Հայաստան եւ Սփիւռքի տարածքին, յանձնառու է ու պիտի մնայ Սեւրին, ո՛չ ոք իրաւունք ունի մեզմէ խլելու անոր կենսագործման մեր իրաւունքը: Մեր ճամբան կ’երկարի նաեւ Սեւրէն անդին…

09 օգոստոս 2020
hairenikweekly.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company