ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

«Հորիզոն»ի խմբագրական․ Հայ Դատի վաւերագրուած լուծումը՝ Սեւրի պայմանագիրը

10 Օգոստոս 2020
«Սեւրն է միակ հնարաւոր լուծումը Հայ Դատի եւ պսակումը հայ ժողովուրդի ազատ ինքնորոշման իրաւունքի»

Սարգիս Զէյթլեան

ՀՅԴ Բիւրոյի անդամ


Հայ ժողովուրդի գոյատեւելիութեան եւ միաւորուած տարածքով պետականութեան վաւերական փաստաթուղթը կը հանդիսանայ 100 տարի առաջ ստորագրուած Սեւրի դաշնագիրը։

Առաջին Աշխարհամարտի աւարտէն ետք, Օգոստոս 10-ին, Ֆրանսայի մէջ ստորագրուած միջազգային այս պայմանագրի Հայաստանի բաժինը կ՚ընդգրկէր 88-93-րդ յօդուածները։ Այդ յօդուածներու ընդհանուր պարունակին մէջ Թուրքիան կը ճանչնար Հայաստանի անկախութիւնը եւ երկու կողմերը կը համաձայնէին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Պիթլիսի նահանգներուն գծով երկու պետութիւններու միջեւ սահմանազատումը վստահիլ Ամերիկայի Միացեալ Նահանգներու իրաւարարութեան։

Բացի երկու երկիրներու միջեւ աշխարհագրական սահմանազատման հարցէն, Սեւրի դաշնագիրը, առաջին անգամ ըլլալով Ցեղասպանութեան գործադրած Թուրքիոյ կը պարտադրէր հատուցումներ կատարելու եւ բռնագրաւուած անշարժ գոյքերը սեփականատէրերուն հատուցելու պարտաւորութիւնը։

Պայմանագրի 89-րդ յօդուածով Թուրքիան և Հայաստանը կը պայմանւորուին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Պիթլիսի նահանգներու Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանագծման պարտականութիւնը յանձնել Ամերիկայի Միացեալ Նահանգներու իրաւարարութեան։

1920 թուականի Նոյեմբեր 22-ին Ամերիկայի Նախագահ Վուտրօ Ուիլսընը ստորագրեց վերջնական զեկոյցը, որուն խորագիրն էր «Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախագահի որոշումը Թուրքիոյ և Հայաստանի միջև սահմաններու, Հայաստանին դէպի ծով ելք տալու և Հայաստանին յարակից թրքական տարածքներու ապառազմականացման վերաբերեալ»։ Նախագահ Ուիլսընի իրաւարար վճիռով՝ Հայաստանին յանձնուող տարածքը 103,599 քառակուսի քիլոմեթր էր, որը միաւորուելով Անդրկովկասի մէջ արդէն երկու տարիէ ի վեր գոյութիւն ունեցող Հայաստանի Հանրապետութեան հետ՝ հայկական միացեալ անկախ պետութիւնը պիտի ունենար 160 հազար քառակուսի քիլոմեթր տարածութիւն՝ եւ Տրապիզոնի նահանգով ելք՝ դէպի Սեւ ծով։

Հայաստանին դէպի ծով ելք տալու եւ սահմանագծին յարող օսմանեան բոլոր տարածքներու ապառազմականացման վերաբերեալ Ուիլսընեան վճիռը իրաւամբ Հայոց Պատմութեան մեծագոյն ռազմավարական յաղթանակներէն մէկն է, որ աւաղ օրուան աշխարհաքաղաքական աննպաստ պայմաններուն, եւ քաղաքական տարբեր ուժերու շահերու բախման պատճառով՝ կեանքի չկոչուեցաւ:

Այսօր, Թուրքիոյ կողմէ պատմական Հայաստանի բռնագրաւումը, ազգասպանութիւնը, պատմական եւ մշակութային ժառանգութեան ոչնչացումը, ուրացումն ու ժխտողականութիւնը՝ Թուրքիոյ պետութիւնը կը տեղադրեն յանցագործութեան աթոռին։ Անարդարութիւնը եւ պատմական խոցը դարմանելու միակ ելքը՝ հատուցումն է, որ կ՚ենթադրէ հատուցել Ցեղասպանութեան հետեւանքով հայ ժողովուրդին կրած ֆինանսական եւ գոյքային կորուստները, մշակութային քաղաքակրթական եւ ժողովրդագրական կորուստները։ Սեւրի Ուիլսընեան վճիռը այդ հատուցման գրեթէ ամբողջական փաթեթը պարփակող լաւագոյն վաւերաթուղթն է։

Ա ՄՆ նախագահ Վիլսոնի իրաւարար վճիռը հայութեան պահանջատիրական դատին կը հաղորդէ իւրայատուկ ուժ, ընդ որում, Հայաստանն ու հայութիւնը տիրացան՝ Ազատ, Անկախ եւ Միացեալ Հայաստանի հայութեան տեսլականը նուիրագործող միջազգային Իրաւունքի անժամանցելի իրաւաթուղթին։

Փոքր Ասիա-Հայկական բարձրավանդակ-Մերձաւոր Արեւելք տարածաշրջանի քաղաքական քարտէսներու վերադասաւորման քաոսին մէջ, աշխարհաքաղաքական եւ կրօնամշակութային հրատապ հիմնախնդիրներով շեշտադրուած պատմութեան ներկայ հոլովոյթին յամընթաց, քաղաքական անլոյծ բազում բեւեռացումներ դեռեւս անթեղուած վիճակի մէջ են, որոնց առկայծումը մէկ օրէն միւսը կրնայ հիմնովին վերագծել շատ մը սահմաններ, այնպէս ինչպէս կը պատահի եւրոպական ճակատին վրայ։

Կարսի, Արտահանի, Սուրմալուի, Պիթլիսի ու Տրապիզոնի վրայ կը սաւառնի «Սեւրի ստուերը», որովհետեւ, Հայոց ցեղասպանութեամբ, ազգաբնաջնջմամբ, հողազրկմամբ ու հայրենազրկմամբ բնորոշուող Հայկական Հարցը՝ իր բովանդակ էութեամբ առ այսօր անլոյծ է եւ իր իրաւական արդար հանգուցալուծման կը սպասէ. իսկ Հայ Դատի լուծումը՝ հայ ազգին ու հայոց պետականութեան համար այսօր եւ վաղը այլեւս կենսագոյութեան հարց է, ճանաչումէն եւ դատապարտումէն անդին՝ հատուցման հարց է։

Մեր իրաւունքներուն տէր կանգնելու համար, մեր գոյատեւման պատուանդանները հզօրացնելու ու Սեւրի ուղին նուիրագործելու համար, այսօր մեզ անհրաժեշտ է Մարտակերտէն մինչեւ Տաւուշ ու Սփիւռք՝ համահայկական միասնութիւն եւ նպատակաուղղուած պայքարի ուժականութիւն։

horizonweekly.ca

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company