ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յայտարարութիւններ

Տասը կուսակցությունների հայտարարությունը

12 Օգոստոս 2020 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 100-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ


2020 թվականի օգոստոսի 10-ին լրացավ Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյակը։

1920 թվականի օգոստոսի 10-ին Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակ տարած Դաշնակիցների և Թուրքիայի միջև ստորագրված պայմանագիրը լուծում էր միանգամից մի քանի տարածաշրջանների կնճռոտ քաղաքական հարցերը, իսկ Թուրքիային՝ իբրև Աշխարհամարտում պարտված կողմի, պարտադրում էր ճանաչել իրենից անկախացող պետությունները և հարևանների հետ ճշտել նոր սահմանները։

Սևրի պայմանագիրը Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Արևելյան Եվրոպայում և Բալկաններում հարատև խաղաղության հաստատմանը միտված աշխարհաքաղաքական բնույթի հույժ կարևոր փաստաթուղթ է։ Թեև աշխարհաքաղաքական հետագա զարգացումները հնարավորություն չտվեցին Սևրի պայմանագիրը ստորագրող պետություններին վավերացնել այն, այնուամենայնիվ այդ պայմանագիրը իրավաքաղաքական կամքի բյուրեղացման հիմք դարձավ բազմաթիվ պետությունների անկախության և միջպետական սահմանների որոշակիացման համար։ Հետևաբար գործ ունենք մի պայմանագրի հետ, որը գործադրվել է մասնակի՝ հիմնականում չկիրառվելով Հայաստանի մասով:

Պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող հատվածը, ի թիվս այլնի, առավել համապարփակ է անդրադառնում Հայաստանի և Թուրքիայի միջպետական սահմանին։

Փաստենք, որ միջազգային մանդատով և իրավարարությամբ օժտված ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը նույն թվականի նոյեմբերի 22-ին ԱՄՆ-ի Մեծ կնիքով հաստատեց Հայաստան-Թուրքիա սահմանագիծը և իր որոշումը հանձնեց պայմանագիրը ստորագրած պետություններին։

Հատկանշական է, որ Թուրքիայի նույնիսկ այսօրվա քաղաքական վարքը, որը հանգեցնում է միջազգային հարաբերությունների ապակայունացման և իրեն հարակից տարածաշրջաններում ռազմաքաղաքական լարվածության, մեծապես պայմանավորված է Սևրի պայմանագրի՝ նաև Հայաստանին վերաբերող դրույթների չկատարմամբ։

Հետևաբար Թուրքիայի՝ օրեցօր ավելի ագրեսիվ և անկանխատեսելի դարձող ռազմաքաղաքական ապակայունացնող գործողությունների հետնապատկերի վրա, նույնիսկ մեկ դար անց արդիական են մնում ազգերի տարածաշրջանային արդար համակեցության սկզբունքները, արտահայտված Սևրի պայմանագում, որպես մոլորակի այս հատվածում հարատև արդար խաղաղության հաստատման, ազգերի և պետությունների իրավահավասար զարգացման գրավական։

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը կարևորում է Սևրի պայմանագրի և Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի դերը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում՝ ընդգծում ենք.

1) Սևրի պայմանագիրը միայն պատմական փաստ չէ։ Այն այսօր էլ գոյություն ունեցող (կամ իրավահաջորդ) պետությունների միջև կնքված միջազգային պայմանագիր է, որի ուժի մեջ մտնելը և գործադրումը կասեցվել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով։

2) Սևրի պայմանագրի շուրջ միջազգային քննարկումները պետք է խթանվեն Հայաստանի Հանրապետության և պայմանագրի կողմ հանդիսացող պետությունների ակադեմիական հանրույթների կողմից, իսկ քաղաքական շրջանակները պետք է ցուցեն դրա կարևորությունն արդեն արդի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացների շրջանակներում։

3) Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների միջև չկա մեկ այլ բազմակողմ միջազգային ճանաչում ստացած պայմանագիր, որն իրավաչափ կերպով լուծում է երկու պետությունների սահմանային հարցը։

4) Սևրի պայմանագրի և Վիլսոնի իրավարար վճռի 100-ամյակի կապակցությամբ անհրաժեշտ է հանդես բերել քաղաքական նախաձեռնողականություն` ի ցույց դնելով.

-միջազգային հարաբերություններում Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության հանդեպ դրսևորած թշնամական քաղաքականությունը,
-Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության ապօրինի շրջափակումը,
-Թուրքիայի իշխանությունների մեղսակցությամբ՝ հայկական պատմամշակութային ժառանգության արդեն մեկ դարից ավել տևող հետևողական յուրացումը և ոչնչացումը,
-Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ագրեսիվ ռազմաքաղաքական աջակցությունը, Ղարաբաղյան հիմնախնդրում նրա ներգրավման ապակառուցողական փորձերը, որոնք հաճախ ուղեկցվում են պատերազմական սպառնալիքներով,
-Թուրքիայի կողմից հարևան անխտիր բոլոր տարածաշրջանների ապակայունացումը,
-Թուրքիայում մարդու իրավունքների, այդ թվում՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների ոտնահարումը, ինչն արժանանում է պետական հովանավորչության,
-Թուրքական իշխանությունների մոտեցումների անհամատեղելիությունն արդի քաղաքական գործընթացներին և մարդկության դիմակայած մարտահրավերներին։

5) Անհրաժեշտ է, որ Սևրի պայմանագիրը ստորագրած միջազգային իրավունքի ներկայումս գոյություն ունեցող սուբյեկտները, ինչպես նաև նրանք, որոնց սուբյեկտայնությունը պայմանավորվել է պայմանագրով, դիրքորոշում հայտնեն համաձայնագրում ամրագրված պետությունների քաղաքական ու իրավական կամքի կարևորության, ազգերի արդար համակեցության և դրա բացակայության պայմաններում խնդիրների արդիականության վերաբերյալ։

Մենք՝ ներքոստորագրյալ կուսակցություններս,

կարևորում ենք Սևրի հաշտության պայմանագրի պատմական, քաղաքական և իրավական առաքելությունը՝ Հայաստանի Հանրապետության և ամբողջ տարածաշրջանի անվտանգության ու հետագա զարգացման գործում,

անհրաժեշտություն ենք համարում Սևրի հաշտության պայմանագրի հնարավոր միջազգային ազդեցությունն արդիականացնելու գործընթացը,

հայտնում ենք մեր անվերապահ պատրաստակամությունը՝ մասնակցելու ազգային մեծ կարևորություն ունեցող այս գործընթացին,

կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կազմակերպություններին միանալ այս նախաձեռնությանը։

Ստորագրող կուսակցություններ՝

Ազատություն կուսակցություն

Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն

Ազգային ժողովրդավարական միություն

Հայաստանի Հանրապետական կուսակցություն

Բարգավաճ Հայաստան կուսակցություն

Հայ Յեղափոխական Դաշնակցություն

Երկիր Ծիրանի կուսակցություն

Հայրենիք կուսակցություն

Ժառանգություն կուսակցություն

Մեկ Հայաստան կուսակցություն

12 օգոստոսի, 2020թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company