ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրոյցներ

Կազմակերպված և զորաշարժի կարող Սփյուռքը կենսական գործոն է, որպեսզի Հայաստանը միջազգային հարթակում գոյություն ունենա

12 Օգոստոս 2020 Բուենոս Այրեսի Սան Անդրես համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքականության պրոֆեսոր, ՀՅԴ անդամ Խաչիկ Տեր-Ղուկասյանի դիտարկմամբ՝ հայրենադարձությունն ազգային պատասխանատու հանձնառություն է, ուստի այն չպետք է բովանդակազրկել անպատասխանատու և անտեղի կոչերով, այլ կերպ՝ էժան լոզունգի չպետք է վերածել այն:

Արդյո՞ք այս օրերին լիբանանահայերին Հայաստան ներգաղթելու կոչերը ևս անպատասխանատու հայտարարություններ են, 168.am-ի հետ զրույցում Խաչիկ Տեր-Ղուկասյանը նշեց.

«Ոչ։ Անպատասխանատվություն է դրա անտեղի և ամբոխահաճո, ինչպես նաև՝ էժան հայրենասիրություն անելու, կամ քաղաքական դիվիդենտներ ձեռք բերելու համար գործածությունը: Հայրենիքի դռները միշտ էլ բաց են վերադառնալ ցանկացողների համար, բարեբախտաբար, այդ համոզումը կա»:

Ինչ վերաբերում է ՀՀ-ում իրականացվող հայրենադարձությանը միտված ծրագրերին, Սան Անդրես համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքականության պրոֆեսորն ասաց, որ հայրենիքում հաստատվելու պայմանները բոլորովին այլ խնդիր է, և, որ այն երբեմն՝ հասկանալիորեն, երբեմն էլ՝ ոչ այնքան հասկանալի, չի կատարվում:

«Սփյուռքի հանձնակատարի հայտարարությամբ՝ հայրենադարձներն ընդունելության կարժանանան, կգրանցվեն, հետո՞… Ես լավ գիտեմ հայրենիքի սահմանափակումները հայրենադարձների համար՝ ստեղծելու տնտեսական վերապրումի և զարգացման պայմաններ, որոնք գրավական են, որպեսզի հայրենադարձությունը չվերածվի հիասթափության: Հենց այդ պատճառով զուսպ պիտի լինել՝ ամեն պահի հայրենադարձությունը հայտարարելու ազգի միակ փրկությունը: Այդպես չէ, կազմակերպված և զորաշարժի կարող Սփյուռքը կենսական գործոն է, որպեսզի Հայաստանը միջազգային հարթակում գոյություն ունենա: Մի վիրավորվեք, բայց այդպես է. առանց Սփյուռքի՝ Հայաստանի աշխարհաքաղաքական մեկուսացումը և համաշխարհային տնտեսության մեջ չգոյությունը հայրենիքի վերապրումի երկրորդ մեծագույն սպառնալիքն է՝ թուրք-ադրբեջանական սպառնալիքից հետո: Հետևաբար, վերադառնալով լիբանանահայությանը, այսօր անհրաժեշտ է զորավիգ կանգնել համայնքի ղեկավարության ճիգերին՝ դուրս գալու այս տագնապից: Ոչ թե խուճապ ստեղծող հայրենադարձության մասին բարձրաձայնել՝ հայտարարելով այդ համայնքի վաղաժամ չքացումը: Ի վերջո, փափագողի և նյութական նվազագույն պայմաններն ունեցողի համար հայրենադարձությունն այլընտրանք է արդեն»,- շեշտեց Խաչիկ Տեր-Ղուկասյանը:

Դիտարկմանը, որ այսօր Լիբանանում թուրքական գործոնն ուժեղ է, և այս հարթությունում մտածելու բան կա, մեր զրուցակիցն արձագանքեց՝ շատ:

«Թեմա, որի լուծումը հայրենադարձությունը չէ, այլ ընդհանրապես Սփյուռքի ֆիզիկական անվտանգությունը, որի մասին երևի պիտի մտածի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, փոխանակ աշխատանքից ազատելու այսքան տարի սփյուռքյան համայնքների հետ սերտ աշխատող և այդ համայնքներին ծանոթ մասնագետների»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Ադրբեջանական մամուլից տեղեկացա, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան, տիկի

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company