ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

Պռոշյանի ոգին. այսօր Հրաչ Մուրադյանի ծննդյան տարեդարձն է

23 Օգոստոս 2020 Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը՝ օգոստոսի 23-ին, ազատամարտիկ, Պռոշյանի կամավորական ջոկատի հիմնադիրներից, նույն գյուղի երկարամյա ղեկավար, «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանանշանակիր, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանի ծննդյան օրն է նաև: Այսօր նա կդառնար 57 տարեկան: 2013 թ. զազրելի ոճրագործությունից հետո՝ զավակները, ընտանիքի անդամները, հարազատները, մարտական-կուսակցական ընկերներն ու համագյուղացիները հերոս հայորդու ծննդյան տարեդարձն արդեն 7-րդ անգամ նշեցին Պռոշյանի Ազատամարտի պանթեոնում:

Բացի ՀՅԴ Պռոշյանի Կոմիտեության անդամներից, նվիրյալ դաշնակցականի ծննդյան առիթով պանթեոն էին այցելել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախմբի պատասխանատու Արտաշես Մխիթարյանը և այլք:

ՀՅԴ Պռոշյանի կոմիտեության անդամ, ՀՅԴ Պռոշյանի «Դրո Կանայան» կենտրոնի կազմակերպչական պատասխանատու Վարդան Առուշանյանը Yerkir.am-ի հետ զրույցում փաստեց, որ ինչպես «Դրո Կանայան» կենտրոնում, այնպես էլ գյուղի այլ հաստատություններում նախաձեռնվող բազմաթիվ միջոցառումների շնորհիվ նորօրյա սերնդի շրջանում մշտապես վառ են պահում Պռոշյան գյուղի հերոսների, նրանց շարքում նաև Հրաչ Մուրադյանի մշտավառ հիշատակը:

Հիշեցնենք՝ 2013 թ. ապրիլի 2-ին, օրը ցերեկով, անհասկանալի ու տարօրինակ պայմաններում իր հայրենի գյուղի աշխատավայրի առջև սպանվեց Պռոշյանի գյուղապետ, Արցախյան գոյապայքարի ողջ ընթացքում կյանքը հայրենիքի պաշտպանությանը նվիրած ազատամարտիկ Հրաչ Մուրադյանը: Մինչ օրս նողկալի ոճրագործությունը բացահայտված չէ, և ոչ ոք դրա համար առայժմ չի պատժվել:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը սույն թվականի ապրիլի 2-ին, ազատամարտիկի սպանության տարելիցի օրը Yerkir.am-ին տված հարցազրույցում նշել էր, որ մեկ տարի առաջ նույն օրը Գլխավոր դատախազության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայից և ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպումից անմիջապես հետո գործի քննությունը, որը մինչ այդ կասեցված էր, վերսկսվեց։

«Անցել է մեկ տարի, և մենք կարող ենք ցավով արձանագրել, որ էական առաջընթաց չկա։ Մենք անցնող մեկ տարվա ընթացքում շուրջ չորս անգամ հանդիպել ենք հանրապետության գլխավոր դատախազի հետ, մոտիկից ծանոթացել գործի քննության ընթացքին, տեղեկացել այն քայլերի մասին, որոնք իրականացվում են գործը բացահայտելու ուղղությամբ։ Այդուհանդերձ, նորից եմ կրկնում, պետք է Հրաչ Մուրադյանի սպանության հերթական տարելիցի այս օրը ցավով արձանագրենք, որ ցանկալի տեղաշարժեր դեռևս չկան»,- փաստել էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչը:

Վ. Սարգսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company