ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Լուրեր

Բեկորը հայ զինվորի հզոր գենի ժառանգորդն ու հավաքական կերպարն է

24 Օգոստոս 2020 Այսօր՝ օգոստոսի 24-ին, Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր ու ՀՅԴ գաղափարի նվիրյալ Աշոտ Ղուլյանի (Բեկորի) հիշատակի օրն է: Հերոսի նահատակության տարելիցի կապակցությամբ, նրա անունը կրող պուրակում կայացել է հիշատակի արարողություն։ Միջոցառմանը ներկա էին Բեկորի այրին՝ Նելլի Ղուլյանը, որդիները, հարազատներ, ԱԺ պատգամավորներ՝ ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ ԿԿ նախագահ Արթուր Մոսիյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, Արցախի ազատամարտիկների միության նախագահ Սամվել Կարապետյանը, կուսակցական ու մարտական ընկերներ, դպրոցականներ, զինվորականներ։ Ներկաները նախ՝ ծաղիկներ են դրել Ա. Ղուլյանի հուշակոթողի պատվանդանին ու հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին։

ԱՀ ՌԵՍԶ նախարարության ռազմահայրենասիրական միջոցառումների համակարգման բաժնի պետ Դավիթ Օհանջանյանն անդրադարձել է Աշոտ Ղուլյան-Բեկորի ազգային ազատագրական պայքարի գործչի կերպարին ու մարտական ուղուն: Նրա խոսքով՝ Ա. Ղուլյանի հրամանատարական տաղանդն առանձակի փայլեց 1992 թվականին՝ Շուշիի ազատագրման ռազմագործողությունների ժամանակ, երբ նրա հրամանատարությամբ գործող վաշտն առաջինը մտավ Հայոց բերդաքաղաք։ Նույն տարվա օգոստոսի 24-ին, Աշոտ Ղուլյանը հերոսի մահով ընկավ Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման մարտերում:

Բեկորի համախոհ ու մարտական ընկերներից Աշոտ Սարգսյանն անդրադարձավ առաջին վաշտի կազմավորման նախապատմույանն ու Ա. Ղուլյանի հրամանատարական ձիրքին, նրա հայրենասեր քաղաքացու և տաղանդավոր գործչի կերպարին: Նրա խոսքով, Արցախյան շարժման տարիներին, երբ շատերը դեռ նախընտրում էին քաղաքական պայքարը, Ա. Ղուլյանը համախոհ ընկերների հետ լծվել էր զենք հայթայթելու գործին: Համոզված էր, որ ազգային-ազատագրական շարժման հաջողությունն անհնար է առանց զինված պայքարի։ Ա. Ղուլյանն այդ նպատակով մեկնեց Երևան, որտեղ համախոհների հետ ինքնաշեն զենք էր պատրաստում և առաքում Արցախ։ Ըստ Ա. Սարգսյանի՝ այդ տարիներին կազմավորված ջոկատները զինում էին Դաշնակցության միջոցով ձեռքբերված զենքերով: Այնուհետև, Ստեփանակերտի ինքնապաշտպանությունը կազմակերպելու նպատակով, հիմնականում Աֆղանստանի պատերազմի մասնակիցներից կազմվում է 1-ին վաշտը: Այդ տարիներին Արցախի բոլոր մարտական խմբերի համակարգող, այնուհետև նաև ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանի /Դաշնակ Ագո/ առաջարկությամբ ու բոլորի միաձայն համաձայնությամբ, վաշտի հրամանատարությունը ստանձնում է Աշոտ Ղուլյանը:

«Աշոտ Ղուլյանն այսօր Արցախի հերոս է: Գտնում եմ, որ մենք պետք է դիմենք ՀՀ և ԱՀ նախագահներին Աշոտ Ղուլյանին ՀՀ ազգային հերոսի կոչում շնորհելու համար»,- ասաց Ա. Սարգսյանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից ներկայացրած իր խոսքում՝ ՀՅԴ անդամ, պատմաբան Լեռնիկ Հովհաննիսյանը նշել է, որ Հայոց պատմության ցանկացած ժամանակաշրջանում ծնվում են հերոսներ, ովքեր ազգային-ազատագրական շարժման ու պայքարի ընթացքում կարողանում են կերտել մեր նորագույն պատմությունն ու պետականությունը: Այդ գենետիկ կոդը կրողներից էր Աշոտ Ղուլյանը: Գործիչ, ում տեսլականը ամբողջական հայրենիքի ազատագրումն էր, ստեղծեց այն հիմքը, որպեսզի հետագա սերունդները կարողանան ունենալ Հայ ժողովրդի ապագա՝ ազատ, անկախ և միացյալ Հայաստանը:

Ա. Ղուլյանի կինը՝ Նելլի Ղուլյանը, լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ ամուսնու նպատակներից մեծագույնը՝ Արևմտյան Հայաստանն ազատագրելն ու նորից հայաշունչ տեսնելն էր:

«Մեր չորս թոռներից երկուսն Աշոտ պապի անունն են կրում և կշարունակեն իրենց պապի կիսատ գործը»,- ասել է հերոսի այրին:

ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանն «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է, որ մարտական ընկերոջ՝ Բեկորի մասին հիշողությունները միշտ վառ են: «Նրան ամեն օր եմ հիշում: Աշոտն ինձ հարազատ մարդ էր Շատ մոտ էինք: Այսօր ուղղակի մի քիչ տխրեցի , որ մատաղ սերնդից քիչ էին ներկա նրա հիշատակի միջոցառմանը: Համոզված եմ, որ Աշոտի և մեր մյուս նվիրյալների պատգամած գաղափարները կրողները մեզանում շատ են: Աշոտ Ղուլյանը աշխարհում անկրկնելի հայ զինվորի հզոր գենի ժառանգորդն ու հավաքական կերպարն է: Եթե մեր դիվանագետները կարողանային հայ զինվորի ոգով մտածել ու գործել, ապա ամեն հաղթանակի հասած կլինեինք»,-ասաց Ա. Կարապետյանը:

ՀՅԴ արցախյան գործունեության հենց սկզբում Բեկորն անդամակցել է ՀՅԴ-ին՝ անմնացորդ նվիրումով ծառայելով դաշնակցական ֆիդայիների նորօրյա խիզախումի պատմության կերտման գործում: Նրա հրամանատարությամբ գործող լեգենդար 1-ին վաշտը մասնակցել է արցախյան մարտերին՝ Ասկերան, Հադրութ, Շահումյան, Կրկժան, Վերին Շեն, Բուզլուխ, Մանաշիդ, Մալիբեյլու, Խոջալու, Լեսնոյ, Քարինտակ, Շուշի, Լաչին, Մարտակերտ, Կուսապատ, Մաղավուզ, Սրխավենդ, Բաշ-Գյունեփայա, Օրթա-Գյունեփայա, Դրմբոն՝ ազատագրելով բազմաթիվ բնակավայրեր։

«Եթե զինվորից սկսած մինչեվ նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով…»,- ասում էր Արցախի հերոսը, ում համար «հայրենասիրությունը ոչ այլ ինչ էր, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում»:

Վան Նովիկով

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company