ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Խմբագրական. Փրկութեան Կառավարութեան Հրամայականը

25 Օգոստոս 2020 Միջազգային, շրջանային եւ լիբանանեան մակարդակներու վրայ Լիբանանի քաղաքական գործընթացներուն վերաբերող յայտարարութիւններն ու մամլոյ հրապարակումները կ՛ընդգծեն պայմանական մօտեցում մը` միջազգային ընտանիքէն դէպի լիբանանեան բեմ:

Թէեւ երեւցող կողմը միջազգային ընտանիքին կողմէ Ֆրանսան է, որ աշխուժ միջնորդութիւն կատարելով փորձ կը կատարէ հանգուցալուծում ապահովելու, այդուհանդերձ կայ համոզում, որ անիկա բոլորովին ինքնուրոյն չի շարժիր Լիբանանի մէջ: Մինչ, Փարիզը սուրիական, իրաքեան թատերաբեմերէն իր բացակայութիւնը կ՛ուզէ հակակշռել Լիբանանով, Ուաշինկթընը, Ռիատը, Թեհրանը եւ նոյնիսկ Անգարան կը յուշեն, որ իրենց հետ համաձայնեցնելով է, որ Ֆրանսայի նախագահը բեկումնային շրջադարձներ կրնայ ապահովել միայն Լիբանանի մէջ:

Փարիզի վերադարձը ուրեմն մայրիներու երկիր այնքան ալ դիւրին չէ. հոգատարութիւնը եւս ապակեդրոնացուած է եւ գօտիներու բաժնուած. միաբեւեռ հոգատարութեան դրութիւնը, կը թուի, որ դժուար իրագործելի է:

Այս հանգամանքները նկատի ունենալով` Ֆրանսայի նախագահին երկրորդ այցելութեամբ միայն չի պայմանաւորուիր ուրեմն Լիբանանի կառավարութեան կազմութեան գործընթացի մեկնարկը: Տեսականօրէն կ՛արծարծուի ոչ դասական պատկերացում մը նոր կառավարութեան, հեռու` աւանդական ուժերու ներկայացուցչական դրութենէն: Ազգային միասնականութեան անունին տակ կազմուելիք կառավարութիւնը առաջադրուած ձեւաչափին չի համապատասխաներ, որովհետեւ պահանջուածը տնտեսական գործառոյթներ իրականացնող մասնագիտական խումբն է: Թէեւ քաղաքական ընթերցումով ատիկա կրնայ պատրուակային առաջադրանք ընկալուիլ` շրջելու համար աւանդական պետական դաշտ:

Զուգահեռ, գէթ յայտարարողական մակարդակի վրայ, թէ՛ միջազգային եւ թէ՛ լիբանանեան շրջանակներ կ՛առաջադրեն կամ կ՛իմացնեն, որ չեն արգելակեր Հարիրիի գլխաւորութեամբ կազմուելիք դահլիճի կազմութիւնը: Մինչ, նախկին վարչապետին շրջանակները մամուլին մէջ շրջանառութեան տակ կը դնեն Հարիրիի պայմանական մօտեցումները ոչ աւանդական ձեւաչափով եւ հիմնական ուժեր բացառելով կառավարութիւն կազմելու: Այդ հրապարակումները կ՛երթան աւելի հեռու` ըսելու համար, որ «բարեկարգումներ առաւել արտահերթ ընտրութիւններ» բանաձեւով միայն կարելի է կազմել կառավարութիւն:

Այս պայմանական մօտեցումները այստեղ չեն աւարտիր անշուշտ: Կայ միջազգային պայմանը: Միայն նման ձեւաչափի կիրարկումն է, որ տեղի պիտի տայ Լիբանանի ֆինանսական-տնտեսական ապաշրջափակումին:

Անշուշտ այս բոլոր տեսական վերլուծումները կախեալ են լուսարձակներէ հեռու ընթացող բանակցութիւններէ եւ գործարքներէ: Սկսած է փաստօրէն Իսրայէլ-արաբական երկիրներ դիւանագիտական կապերու հաստատման գործընթացը: Միացեալ Նահանգներու նախագահը կը յայտարարէ, որ իր վերընտրութենէն ետք ամիսներու հարց է Թեհրանի հետ յարաբերութիւններու հաստատման մեկնարկը: Դէպի Լիբանան հասնող օժանդակութիւններու շարքին անարգել կը հասնին նաեւ իրանեան պետութեան տրամադրած օժանդակութիւնները: Նախագահ Աուն չի հերքեր իր պետութեան պատրաստակամութիւնը ջրային սահմանազատման գործընթացի սկսման առումով:

Պարզ երեւցածը այն է, որ Լիբանանը կ՛ապաշրջափակուի եւ տնտեսապէս կը վերսկսի շնչել, եթէ բաւարարուին միջազգային պահանջները: Այդ պահանջները բարեկարգումներու տեսքով են, ըստ էութեան սակայն խորապէս քաղաքական` սկսելով Հըզպալլայի կարեւոր քայլերով ետ մղուելէն, մինչեւ ջրային սահմանազատումներ, հասնելու համար պաղեստինցիներու բնակեցման օրակարգին:

Այս առեւտուրի վերիվայրումներէն կախեալ են կառավարութիւն կազմելու լաւատեսութիւն եւ յոռետեսութիւն փոխանցող նախադրեալներու ելեւէջները:

Լիբանանեան շահերէն բխածը` փրկութեան կառավարութիւնն է: Փրկութեան հրամայականը կ՛ենթադրէ գահավէժ, դէպի քաոս ուղղուող ընթացքէ շտապ շրջադարձ կատարել: Այս փուլին, լիբանանեան բոլոր կողմերը անխտիր պաշտօնապէս պէտք է յայտարարեն այն, որ յայտարարեց Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչը: Լիբանանին անյետաձգելիօրէն անհրաժեշտ է փրկութեան կառավարութիւն մը, որպէսզի փրկէ երկիրն ու անոր հետ լիբանանցի ժողովուրդը: Իսկ փրկութեան գործողութիւնը կ՛ենթադրէ արագ, համախումբ եւ նպատակաուղղուած քայլեր. առանց սակարկութիւններո, առանց իրար չէզոքացնելու կամ իրար նկատմամբ թուաբանական առաւելներ շահելու:

Սպառած են արդէն երկար ձգձգումներով եւ անհամաձայնութիւններով կառավարութեան կազմութեան գործընթացը անորոշութեան մատնելու բոլոր եղանակներն ու միջոցները:

Փրկութեան կառավարութեան կազմութիւնը փրկարար արագ գործողութիւններով պայմանաւորուած է: Յապաղումը կը հարուածէ փրկութեան առաջադրանքը:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company