ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Իրանի ձիու քայլը. գնդակը միւս կողմի դաշտում է

27 Օգոստոս 2020 Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան գլխաւոր քարտուղար Ռաֆայէլ Գրոսիի այցը Թեհրան աւարտւեց դրա արդիւննքերն ամփոփող համատեղ յայտարարութեան հրապարակմամբ, որում կողմերը գոհունակութիւն յայտնեցին այցի արդիւնքների եւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների կապակցութեամբ:

ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր քարտուղարի պաշտօնում, Ռաֆայէլ Գրոսիի առաջին պաշտօնական այցը Թեհրան կարեւորւում էր յատկապէս վերջին օրերին ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդում ԱՄՆ-ի նախաձեռնած հակաիրանական գործողութիւնների ֆոնին:

Եւ, թէեւ, ԱՄՆ վարչակազմին եւ Իսրայէլին մօտ կանգնած փորձագիտական կենտրոններն ու ԶԼՄ-ները փորձում էին այցը ներկայացնել որպէս Իրանի դէմ գործադրւող ԱՄՆ տոտալ ճնշման քաղաքականութեան անմիջական արդիւնք, այդուհանդերձ, Ռաֆայէլ Գրոսիի՝ Թեհրանում կատարած յստակ յայտարարութիւնն այն մասին, որ իր ղեկավարած միջազգային կառոյցը գործում է ելնելով բացառապէս պրոֆեսիոնալ, տեխնիկական՝ ոչ քաղաքական սկզբունքներից, ինչպէս նաեւ ձեռք բերւած պայմանաւորւածութիւնները հակառակը փաստեցին:

Գրոսիի այցի գլխաւոր ձեռքբերումները կարելի է ամփոփել երկու կէտով.

Ա. Իրանը փաստեց, որ ոչ միայն ամերիկաիսրայէլական առանցքի ներկայացրած միջազգային օրէնքները շրջանցող երկիրը չէ, այլեւ փոխադարձ վստահութեան եւ միջազգային իրաւունքի, իսկ որոշակիօրէն այս դէպքում՝ Համապարփակ երաշխիքների համաձայնագրի եւ Լրացուցիչ Արձանագրութեան շրջանակներում բաց է ցանկացած տիպի համագործակցութեան համար, եւ պատրաստ է կատարել միջազգային պայմանագրերով եւ կոնւենցիաներով ստանձնած իր պարտաւորութիւնները:

Բ. Ատոմային էներգիայի միջազգային գործակալութիւնն էլ ամրապնդեց իր դերը եւ համբաւը՝ որպէս պրոֆեսիոնալ միջագային կազմակերպութեան, եւ Իրանի հետ յարաբերութիւններում ճանապարհ հարթեց ընդհանուր լուծումների համար` ոչ-քաղաքական եւ տեխնիկական մօտեցմամբ իր վերահսկողական դերը կատարելու համար: Կարեւոր էր յատկապէս համատեղ հաղորդագրութեամբ ամրագրւած այն հանգամանքը, որ Իրանը կամաւորութեան կարգով ՄԱԳԱՏԷ-ին հասանելիութիւն է տրամադրել միջուկային երկու օբիեկտների նկատմամբ, իսկ Գործակալութիւնն էլ իր հերթին, ելնելով առկայ տեղեկութեան վերլուծութիւնից, այլեւս յաւելեալ հարցեր չունի Իրանին: Սա, փաստօրէն մեծապէս կանխեց ապագայում ՄԱԳԱՏԷ-ն՝ որպէս քաղաքական գործօն օգտագործելու եւ Իրանին անօրինական պահանջներ ներկայացնելու հնարաւորութիւնը, ամրագրելով այն հանգամանքը որ կողմերի միջեւ համագործակցութիւնը կառուցւելու է բացառապէս անկախութեան, անաչառութեան եւ պրոֆեսիոնալիզմի սկզբունքների հիման վրայ: Միջազգային իրաւունքի, ազգային շահի եւ ինքնիշխանութեան տրամաբանութեան շրջանակներում Ռաֆայէլ Գրոսիի/ՄԱԳԱՏԷ-ի հետ բանակցութիւններում պաշտօնական Թեհրանի ցուցաբերած սկզբունքային եւ, միեւնոյն ժամանակ, ճկուն մօտեցումը շախմատային լեզւով ասած, ձիու քայլ էր, որը ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւի եւ Համատեղ գործողութիւնների համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ-Միջուկային համաձայնագիր) հետ կապւած ապագայ բարդ գործընթացներում եւ բանակցութիւններում Իրանին յաւելեալ մանեւրի տարածութիւն եւ հնարաւորութիւն ընձեռեց: Իրանն ապացուցեց իր բարիացակամութիւնը: Գնդակն այժմ յայտնւել է Միջուկային գործարքի միւս մասնակիցների, մասնաւորապէս՝ եւրոպական երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի դաշտում: Այժմ նրանք են, որ պէտք է քայլեր ձեռնարկեն 2231 բանաձեւի եւ ՀԳՀԾ-ի ոչնչացմանն ուղղւած ԱՄՆ ապօրինի գործողութիւնները չէզոքացնելու համար:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

alikonline.ir

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company