ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Ազգային մտավորականության անհրաժեշտությունը

04 Նոյեմբեր 2018

Մեր պետականության համար, այս բախտորոշ ժամանակաշրջանում, իր ազդեցիկ խոսքը պետք է ասի հայ ազգային մտավորականությունը: Ցավոք հենց ազգային մտավորականությունն էլ հանդիսանում է ներհայաստանյան կյանքի ամենաթույլ օղակը, եթե, իհարկե, ասելու չլինենք, որ ըստ էության ազգային մտավորականությունը բացակա է:
Ընդհանրապես հասարակությունը մտավորականության արտացոլանքn է: Թերևս կարիք չկա պատմությունից օրինակներ բերելու, թե ինչ հզոր, կազմակերպված, ծանրակշիռ ուժ է իրենից ներկայացրել հայ հասարակությունը, երբ այն ղեկավարվել կամ ուղղորդվել է ազգային մտավորականության կողմից:

Համաշխարհայնացման այս մոլեգնող ժամանակաշրջանում ազգային մտավորականության դերն առավել է կարևորվում: Մենք այսօր հայ հասարակությանը ազգային ուղղվածություն հաղորդելու խնդիր ունենք, որի ճարտարապետը կարող է լինել միայն ազգային մտավորականությունը: Կարճ խոսքով՝ ազգային մտավորականությունն է կերտելու մեր ազգային ընդհանրությունը:
Մտավորականությունը պետք է առաջինը բարձրաձայնի մեր հասարակության և պետության մեջ գոյություն ունեցող արգահատելի ամենատարբեր երևույթների մասին: Մտավորականության դիրքորոշումը վճռական պետք է լինի մշակույթի, ժողովրդավարության, արդարադատության ասպարեզներում: Ասյլասերման դեմ պայքարում հատկապես էական ու կենսական է մտավորականության խոսքը:

Ազգային մտավորականությունը չպետք է զլանա համարձակություն դրսևորել հոռի երևույթների քննադատության մեջ: Այն իր ըմբոստ, արդարամիտ, ինքնազոհաբերվող կեցվածքով պետք է հանդիսանա հայկական ժամանակակից ասպետությունը: Ազգային մտավորականությունը պետք է արձանագրի պետության սոցիալական վիճակի բացերը և ցույց տա իրավիճակը շտկելու ուղղություններն ու սկզբունքները:

Ազգային մտավորականությունը ուղղակի պետք է համակված լինի մեր հասարակության զարգացման առաքյալը լինելու գաղափարով: Հասարակության վերափոխումն ու կրթումը ազգային մտավորականության համար պետք է պարտքի, հանձնառության զգացողություն լինի:

Ազգային մտավորականությունը միշտ էլ և հատկապես հիմա պետք է մեր հասարակությանը դեպի լավը վերափոխելու, մեր պետականությունը հզորացնելու սեփական այլընտրանքային ծրագիր ունենա և վտանգի պահին առաջնորդվի դրանով:Մի առիթով Գ. Նժդեհն ասել է. «Վերանորոգվելու անընդունակ ժողովուրդները մեռնում են ամեն ժամ, ամեն վայրկյան»: Մեր մտավորականությունը պետք է ցույց տա, որ մենք պատրաստ է վերափոխվելու: Ազգային մտավորականությունը պետք է ունենա այդ նախաձեռնողականությունը, բավարար ինքնվստահություն ցուցաբերի ճակատագրական այս պահին առաջնորդի դերը ստանձնելու և ժողովրդին փորձանքներից ապահովագրելու համար:

Ազգային մտավորականությունը պետք է իր ողջ ներուժով ծառայի հայ հասարակական-քաղաքական մտքի զարգացմանը, որն էլ պետք է տեսական հիմքեր ապահովի հասարակության գործնական առաջընթացի համար: Իսկ թույլ և տկար ազգային մտավորականությունը ի վիճակի չէ զարկ տալ հայ հասարակական-քաղաքական մտքի զարգացմանը:

Անշուշտ ազգային մտավորականությունը անհատները չեն: Այլապես այսօր մենք ունենք բազմաթիվ անհատ մտավորականներ, ովքեր իրենց մասնագիտական որակներով ոչ միայն բարձր դիրք ունեն հայաստանյան հասարակության մեջ, այլև լուրջ կշիռ ունեն միջազգային ասպարեզում: Խոսքը մտավորական շերտի, մտավորական դասի մասին է:Այդ մտավորական դասը պետք է լինի գաղափարական, կազմակերպված և վայելի հանրային մեծ ընկալում:

Խաչատուր Ստեփանյան
Պատմական գիտությունների դոկտոր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company