ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Մեր մեծ տեսլականի անքակտելի մի մասը

02 Սեպտեմբեր 2020 (Սեպտեմբերի 2-ի առիթով)

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ

Արցախի Հանրապետութիւնը 29 տարեկան է:

Համազգային մեծ տօն լինելուց բացի, այս օրը՝ սեպտեմբերի 2-ը, միեւնոյն ժամանակ, նաեւ բացառիկ առիթ է մտորելու յանուն Արցախի վաղւայ օրւայ մեր անելիքների եւ պարտականութիւնների մասին:

Այս առիթով անհրաժեշտ է կատարել մի քանի դիտարկում.

ա- Ինչքան աւելի ենք հեռանում 1991 թւականի սեպտեմբերի 2-ի պատմական օրից, այնքան աւելի ենք համոզւում, որ այդ օրը ժողովրդական պատգամաւորների Լեռնային Ղարաբաղի մարզային եւ Շահումեանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը կատարեց ամենաճիշտ ընտրութիւնը՝ հռչակելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը նախկին ԼՂԻՄ եւ Շահումեանի շրջանի սահմաններում, որին յաջորդելու եկաւ 1991 թւականի դեկտեմբերի 10-ին անցկացւած անկախութեան հանարքւէն, որի ընթացքում արցախահայութեան աւելի քան 99 տոկոսը քւէրակեց Արցախի անկախութեան օգտին:

Պատերազմական դաժան տարիներն ու դժւարութիւններն անգամ չնսեմացրին ու հարցականի տակ չտարան պատմական այդ ընտրութիւնների բացարձակ ճշմարտացիութիւնը, քանզի ապագայ զարգացումներն ու յաղթանակները փաստեցին, որ դրանք հայ ժողովրդի արդի պատմութեան ամենամեծ նւաճումների հիմնաքարերն էին, որոնց համար չկար որեւէ այլընտրանք:

բ- Տօնական այս օրում, սակայն, չպէտք է թուլացնել զգօնութիւնն ու մտաթող անել այն ճշմարտութիւնը, որ մերօրեայ տագնապալից աշխարհում, Արցախի Հանրապետութիւնը կանգնած է միջազգային եւ տարածաշրջանային տարաբնոյթ ու տարատեսակ մարտահրաւէրների դէմ-յանդիման, որոնք այսպէս թէ այնպէս, ուղղակի կամ անուղղակի ազդում են նրա ներկայ ու ապագայ ճակատագրի վրայ:

Ուրեմն ամէն ինչից առաջ, մենք ազգովի պէտք է ելակէտ ընդունենք հայոց արծւաբոյնի հզօրացումն ու բարգաւաճումը, ինչը կը երաշխաւորի հնարաւոր բոլոր մարտահրաւէրների եւ ճգնաժամերի անվնաս եւ ապահով յաղթահարումը:

Իսկ դրա համար պէտք է գիտակցել.

– Տարբեր նշանակութեան արտաքին ու ներքին մարտահրաւէրներն յաղթահարելու, Արցախի յաղթական երթի շաունակականութիւնն ամրագրելու նպատակով, առաջին հերթին մեզ անհրաժեշտ է պատմական իմաստութիւն՝ անցած ուղին ճիշտ գնահատելու, արածներն ու չարածները, ձեռք բերումներն ու բացթողումները վեր հանելու, դրանցից անհրաժեշտ դասերը քաղելու համար:

– Երիցս կրկնւող, չխամրող եւ չհնացող իմաստութեան կոչնակն անընդհատ յիշեցնում է. Անկախութիւնը բացարձակ եւ անժամանցելի արժէք է: անկախութիւնը չունի որեւէ այլընտրանք, այն մեր գոյատեւման գրաւականն է:

Այս իմաստութիւնը տարածւում է ինչպէս Հայաստանի, այնպէս էլ Արցախի վրայ: Ուստի՝ Արցախի անկախութեան եւ ինքնիշխանութեան պահպանման համար արժէ գնալ ամէն տեսակի զոհողութեան, անգամ՝ գերագոյնին:

Արցախահայութիւնն արդէն ապացուցել է, որ ծանր զրկանքները երբեւէ չեն կարող իր մօտ նսեմացնել հաւատարմութիւնն անկախութեան գաղափարին:

Մնում է շարունակել նոյն ընթացքը: Չվարանել, չընկրկել դժւարութիւնների ու սպառնալիքների առջեւ, եւ կառչած մնալ անկախութեան գաղափարին ու հաւատամքին, գիտակցելով, որ դա է Արցախի /եւ ոչմիայն Արցախի, այլ՝ ողջ հայութեան/ վաղւայ օրւայ լուսաւորող միակ փարոսը:

Եւ ամենակարեւորը.

– Մենք պէտք է երբեւէ մտաթող չանենք այն, որ Արցախի անվտանգութեան հետ կապւած չկան երկրորդական՝ ածանցեալ խնդիրներ: Դրանք բոլորը ազգային անվտանգութեան նշանակութեան հարցեր են, որոնց կարգաւորումից է կախւած Արցախի եւ արցախահայութեան իրաւունքների ամբողջական եւ վերջնական իւրացումը, անվտանգութեան երաշխաւորումը, եւ զարգացման ու բարգաւաճման անխափան ընթացքի ամրագրումը:

Դա առաջինը պէտք է գիտակցեն հէնց օրւայ իշխանութիւնները, թէ՛ Արցախում, թէ՛ Հայաստանում: Այնպէս, որ ներազգային եւ միջազգային հարթակներում, նրանց իւրաքանչիւր գործողութիւն, իւրաքանչիւր ելոյթ եւ քաղաքական յայտարարութիւն պէտք է ելակէտ ընդունի այս սկզբունքը:

– Հէնց այս համատեքստում է պէտք դիտարկել Հայաստանի եւ Արցախի Հանրապետութիւնների միջեւ ռազմավարական դաշինքի մասին համաձայնագրի սեղմ ժամկէտներում կնքելու անհրաժեշտութիւը, որի մասին առաջինը եւ բազմիցս բարձրաձայնել է, եւ շարունակում է բարձրաձայնել Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը:

Այս համաձայանգիրը իրաւականօրէն կամրագրի Հայաստանի Հանրապետութեան իշխանութիւնների յանձնառութիւնը՝ շարունակել հանդէս գալու որպէս Արցախի Հանրապետութեան անկախութեան եւ անվտանգութեան երաշխաւորի, եւ կը բացառի ԼՂ հիմնահարցի կարգաւորման հետ կապւած բոլոր տեսակի հնարաւոր շեղումներն ու սայթաքումները:

– Եւ վերջապէս, մենք պէտք է գիտակցենք, որ կան ազգային հեռահար շահեր ու նպատակներ, որոնք որպէս ազգ, մեր գոյութեան եւ յարատեւման գրաւականն են: Դրանց զոհաբերումը յանուն ժամանակաւոր՝ անցողիկ շահերի անթոյլատրելի եւ աններելի սխալ է, որի համար միանշանակօրէն ստիպւած են լինելու հատուցել ապագայ սերունդները, եւ նրանք երբեւէ չեն ներելու մեզ, եթէ, իհարկէ, մենք չունենանք ազգային բաւարար իմաստութիւն ու կամք՝ նրանց զրկելով մեր մեծ տեսլականի՝ ՄԻԱՑԵԱԼ, ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ գաղափարի նւրագործման հնարաւորութիւնից: Տեսլական, որի անքակտելի մի մասն է ԱԶԱՏ ՈՒ ԱՆԿԱԽ ԱՐՑԱԽԸ:

Ուրեմն յիշենք ու մտապահենք՝ Մայիսի 28-ի եւ Սեպտեմբերի 21-ի պէս, Սեպտեմբերի 2-ն էլ կոչւած է ծառայելու այդ մեծ տեսլականի նւիրագործմանը:

alikonline.ir

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company