ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Տուգանքներով և սխալ ազդակներով կառավարությունը ավելի և ավելի է խորացնում ֆինանսատնտեսական ճգնաժամը

08 Սեպտեմբեր 2020 Անցած շաբաթ խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը ծավալուն օրենսդրական փաթեթ ընդունեց, որի համաձայն՝ սեպտեմբերի 12-ից 6 ամսով Հայաստանում կարող է հաստատվել կարանտինային վիճակ, ինչի ընթացքում իշխանությունները կունենան անհրաժեշտ բոլոր լծակները հանրության, քաղաքական ուժերի և բիզնեսի նկատմամբ վերահսկողություն իրականացնել և կարանտինային սահմանափակումները խախտելու համար տուգանքներ նշանակել։ Գործող իշխանությունները, իրենց հախուռն և հատվածական գործելաոճին հավատարիմ, կարանտին սահմանելու փաթեթն ամբողջական փորձաքննության չեն ենթարկել ո՛չ կառավարությունում, ո՛չ էլ ազգային ժողովում։ Դրա մասին է փաստում այն, որ այս կարևորագույն փաթեթին կից բացակայում են կարգավորման ազդեցության գնահատակները, որոնք թույլ կտային հասկանալ, թե կարանտին սահմանելու դեպքում ի՞նչ տնտեսական, սոցիալական, բնապահպանական, կոռուպցիոն և այլ ռիսկեր կարող են ի հայտ գալ։ Նույնիսկ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժինն է հայտարարել, որ ծանրաբեռնվածությամբ պայմանավորված ժամանակի սղությամբ՝ Նախագծերի այս փաթեթը ամբողջությամբ չի ուսումնասիրել, ուստի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և Օրենքների պահանջներին Նախագծերի փաթեթի համապատասխանության վերաբերյալ եզրահանգում չի կարող ներկայացնել: Հետևաբար, պետք է արձանագրել, որ այս փաթեթի տնտեսական հնարավոր հետևանքները գնահատելու համար կառավարությունը անհրաժեշտ տեղեկատվություն չի ներկայացրել հանրությանը։ Ինչևէ, ես կփորձեմ անդրադառնալ տնտեսական հնարավոր հետևանքներին․

Նախ նշեմ, որ «կարանտին» (լատիներեն՝ քառասուն օր) բառը ինքնին բացասական ազդակ է փոխանցում բիզնեսին և հանրությանը։ Այս բառի հանրային ընկալման առումով պատմական մի փաստ հիշեցնեմ. 1915-1923 թվականների ընթացքում Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ հայության մի մասը իր հանգրվանն էր գտել Բեյրութի շրջաններից մեկում, որտեղ սահմանվել էր կարանտինային գոտի, և մեկ դարուց ավելի է՝ լիբանանցիները քաղաքի այդ շրջանը կոչում են «Կարանտինա»։ Իսկ ինչ վերաբերվում է կարանտինի տնտեսական հետևանքներին, ապա.

Առաջին. մեծ է հավանականությունը, որ առնվազն վեց ամիս կսառեցվեն հատկապես օտարերկրյա ներդրումները, ինչի արդյունքում՝ նաև տարեվերջին կշարունակվի անկում գրանցել Հայաստանի տնտեսությունը։ Բացի այդ, օտարերկրյա ավիափոխադրողները չեն շտապի վերականգնել իրենց թռիչքների ուղղությունները և հաճախականությունը․ մոտակա ժամանակներս չպետք է ակնկալել այս ոլորտից պետական բյուջեի հոսքերի վերականգնում։ Բանկերն էլ իրենց հերթին ռիսկերը նվազեցնելու համար կշարունակեն բարձրացնել վարկային տոկոսադրույքները և/կամ կհրաժարվեն տնտեսության վարկավորումից, վերավարկավորումից կամ վարկային արձակուրդ տրամադրել։

երկրորդ․ ընդունված օրենսդրական փաթեթից պարզ է դառնում, որ կապված կորոնավարակի տարածման աստիճանից, իշխանությունները հնարավոր է կարանտի ընթացքում սահմանափակեն տնտեսական գործունեության առանձին տեսակներ և սահմանափակումները առաջին անգամ խախտելու դեպքում բիզնեսներին կնախազգուշացնեն կամ կտուգանեն 100․000 ՀՀ դրամից մինչև 300․000։ Խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում կառաջացնի տուգանք 150․000 ՀՀ դրամից մինչև 500․000։ Առնվազն տարօրինակ է, որ բիզնեսի դեպքում քաղաքական մեծամասնությունը տուգանք նշանակող մարմինների համար նման լայն, հայեցողական որոշումներ կայացնելու հնարավորություն է տվել՝ առաջացնելով լուրջ կոռուպցիոն ռիսկեր։ Ստացվում է, որ պաշտոնատար անձը կարող է խախտման արձանագրելու ժամանակ բիզնեսին նախազգուշացնելուց մինչև 500․000 ՀՀ դրամ տուգանք նշանակել․ օրենքում չկա ոչ մի դրույթ, թե ինչը հաշվի առնելով է տուգանքի չափը աճելու կամ նվազելու։ Ներկայումս աջուձախ տուգանքներ նշանակող պաշտոնատար անձինք (ոստիկանությունը, համայնքային աշխատակիցները և այլն) չունեն բավարար վստահելիություն և կարողություն նման վարչարարություն արդյունավետ իրականացնելու համար։

երրորդ․ օրենդրական փաթեթի մեջ ներառվել են նաև դրույթներ կարանտինի պայմաններում իրավասու մարմինների կողմից ընդունված վարչական ակտերի կամ գործողության (անգործության) վերաբերյալ օրենքով սահմանված կարգով վարչական դատարանում բողոքարկման հնարավորություն: Ներկայիս վարչական դատարանների ծանրաբեռնվածության պայմաններում ի վիճակի չեն լինի արդյունավետ քննել այս տուգանքների մասին որոշումները կամ դա իրականացվելու է ի հաշվի մյուս վարչական գործերի հետաձգումների։

չորրորդ․
կարանտինի ընթացքում կրթական հաստատությունների կողմից սահմանված միջոցառումները եւ սահմանափակումները խախտելը առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` 50․000 ՀՀ դրամի չափով: Ստացվում է, որ դպրոցի տնօրենը, ով պատասխանատու է իր աշխատողների առողջության և անվտանգության պահպանության համար, ստացիոնար ուսուցման ժամանակ կարանտինային պայմանների խախտումների համար կարող է ազատվել աշխատանքից և միաժամանակ տուգանվել։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company