ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Հունաստանի հավատարմագիրն ու Բաքվի սպառնալիքը

09 Սեպտեմբեր 2020 Միջերկրական ծովի արևելյան հատվածում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունն արժանացել էր Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳՆ-ների ջղաձգային արձագանքին:

Քաղաքական ընկալումով գուցե օրինաչափ կլիներ Անկարայի արձագանգը․ ի վերջո Երեւանը զորակցում էր Հունաստանին եւ Կիպրոսին՝ երկու պետությունների ուղղությամբ Թուրքիայի ոտնձգությունների դեմ։ Բայց արդեն պարզ է, որ նման յուրաքանչյուր հայտարարության, այսուհետև միանալու է ածանցյալ Բաքվի հակազդեցությունը։Սսակայն Բաքուն սրանով չէր բավարարվելու։

Հունաստանի նոր դեսպանի հետ հանդիպման ժամանակ Ալիևը Հայաստանին անվանել է «բռնազավթող երկիր» և պնդել, որ Երևանը անտեսում է միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: Նա ասել է, որ երկու տարի առաջ Եվրամիությունն ու Ադրբեջանը ստորագրել են «Գործընկերության առաջնահերթությունները» փաստաթուղթը, և Եվրամիությունը պարտավորվում է աջակցել Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանության և անվտանգության պահպանմանը:

Ադրբեջանի նախագահը նաև կրկնել է իր պնդումը՝ Տավուշի մարզում Բաքվի և Երևանի վերջին բախումներից հետո Ռուսաստանի կողմից բեռնատար ռուսական ինքնաթիռներով Հայաստանին զենք մատակարարելու հարցը և հավելել է. «Ցանկացած երկրի հետ Հայաստանի ռազմական համագործակցությունը մտահոգիչ է մեզ համար: Սա մեծ սպառնալիք է Ադրբեջանի համար, քանի որ Հայաստանն օգտագործում է այդ զենքը մեր ռազմական և քաղաքացիական ուժերին սպանելու համար»։

Լրատվության բովանդակությունն ավելի խոսում է երկու երկրների միջեւ ծագած դիվանագիտական տագնապի, քան հավատարմագիր ընդունելու արարողարակարգային հանդիպման մասին։ Հավատարմագրեր ընդունելիս երկրի ղեկավարները ընդհանրապես խոսում են երկու երկրների միջեւ գոյություն ունեցող կապերը սերտացնելու, հարաբերությունները զարգացնելու հեռանկարներին մասին։

Այստեղ կարգը գլխիվայր շրջվել է։ Այն տպավորությունն է ստացվում, որ նորանշանակ դեսպանը կանչվել է համապատասխան գերատեսչություն բացատրություն տալու քաղաքական այնպիսի գործընթացների մասին, ինչը խոցել է Ադրբեջանի արժանապատվությունը։

Աւելին․ դիւանագիտականորեն որքա՞ն ընկալելի է, որ հավատարմագիր ընդունող կողմը սուր ակնարկություններ անի երրորդ եւ չորրորդ պետությունների ուղղությամբ։ Այստեղ թե՛ Հայաստանի Հանրապետությունն է մեղադրվում իբրեւ «բռնազավթող» կողմ, թե՛ Ռուսաստանի Դաշնությունը իբրեւ բռնազավթողին զինտեխնիկայով սպառազինող եւ ադրբեջանցիներին միջնորդավորված «սպանող» կողմ։

Աւելին․ այստեղ կա չբարձրաձայնվող պարզ ուղերձ։ Բաքուն զգուշացնում է Աթենքին, Ռուսաստանի օրինակը հուշելով, որ ցանկացած երկրի՝ Հայաստանի Հանրապետության հետ ռազմական գործակցությունը մտահոգիչ է Բաքվի համար եւ սպառնալիք։

Այսքան պարզ․ Հունաստանը սպառնալիք է Ադրբեջանի համար․ սա է ասում Ալիեւը՝ իրեն հավատարմագիր հանձնելու եկած Հունաստանի դեսպանին։

Իսրայելը զինում է Ադրբեջանին։ Ապրիլյան պատերազմին իսրայելյան ԱԹՍ-երը խփեցին հայ անզեն բնակչությանը։ Իսրայելի դեսպանի հավատարմագիր հանձնելու արարողակարգին չհնչեցին նման մեղադրանքներ։ Երեւանը հարգեց միջազգային օրինաչափություններն ու արարողակարգային ընթացակարգերը։ Պատեհ առիթին, պաշտոնական Երեւանը արձագանքեց այդ մասին՝ մատնանշելով իսրայելյան ռազմական օժանդակության անընդունելիությունը։

Միջազգային ընտանիքը անպայման կնկատի այս տարբերությունները։ Այլ հարց է՝ կարձագանգի՞, թե՞ ոչ։

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company