ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Հագուստ ներկրող հարյուրավոր առևտրականներ գործազուրկ կդառնան. դարձյալ հարվածի տակ է փոքր և միջին բիզնեսը

14 Սեպտեմբեր 2020 Վերջին օրերի ընթացքում բազմաթիվ առևտրականներ իրենց դժգոհությունն են հայտնում կառավարությանը մաքսային վարչարարության խստացման վերաբերյալ։ Չունենալով համապատասխան մաքսային կարգավորումներ՝ երկար տարիներ Թուրքիայից, Չինաստանից և ԱՄԷ-ից ներկրվող ապրանքների մաքսազերծումը իրականացվում է կգ-ներով, ինչից տարիներ շարունակ օգտվում են իշխանություններին մոտ կանգնած մաքսազերծող ընկերությունները (առավել հայտնի «ռաստամոշիկ» ընկերությունները)։ Կգ-ներով մաքսազերծման արժեքը տարիների ընթացքում բարձրացել է՝ հասնելով 4-6 ԱՄՆ դոլար 1 կգ-ի համար։ Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետևանքներից մեկն էլ՝ հարկային և մաքսային մուտքերի զգալի կրճատումն է։ Այս տարվա 7 ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատ պետական եկամուտները շուրջ 170 մլրդ դրամ քիչ են հավաքագրվել, և այժմ գործող իշխանությունները թերհավաքագրումների մի մասը փորձում են ապահովել ի հաշիվ փոքր և միջին բիզնեսի՝ խոստացնելով հարկային և մաքսային վարչարարությունը։ Միանշանակ կարևոր է Թուրքիայից ներկրվող ապրանքների հոսքերի (տարեկան 270 մլն ԱՄՆ դոլար) կառավարումն և կրճատումը, սակայն դա չպետք է անել զուտ լրացուցիչ հարկեր դնելով՝ չառաջարկելով այլընտրանք։

Ներկայումս կառավարության առջև դժգոհողների մեծամասնությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով՝ վաճառելով ոչ պարենային ապրանքներ (հագուստ, կտոր, կոշիկ և այլն)։ Նրանք հիմնականում գործունեություն են ծավալում սպառողական ապրանքների շուկաներում՝ տոնավաճառներում, ոչ պարենային ապրանքների շուկաներում և այլն։

Այս ճգնաժամը մեծ ազդեցություն է թողել մանրածախ առևտրի վրա, և բնական է, որ դրանից անմասն չէին կարող մնալ սպառողական ապրանքների շուկաներում գործունեություն ծավալող փոքր և միջին առևտրականները։ Առավել մտահոգիչ է այն, որ մանրածախ առևտուրը սպառողական ապրանքների շուկայում շարունակում է նվազել, նույնիսկ այս տարվա մարտ-մայիս ամիսների ընթացքում տնտեսական գործունեության դադարից (Lockdown) հետո։ Մասնավորապես՝ 2020 թվականի հունիս ամսին սպառողական ապրանքների շուկաների առևտուրը նվազել է 7,4 տոկոսով, իսկ հուլիս ամսին անկումն ավելի է խորացել՝ հասնելով 9,3 տոկոսի։ Եվ, առհասարակ, վերջին 15 տարիների ընթացքում մանրածախ առևտուրը սպառողական ապրանքների շուկաներում անընդհատ կրճատվել է՝ ի հաշիվ խոշոր խանութների և դրանց ցանցերի ագրեսիվ տարածման․ ըստ էության՝ տեղի է ունեցել մանրածախ առևտրի մենաշնորհացում։

Այս ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում լրացուցիչ՝ 2-4 անգամ հարկերի ավելացումը մեծ հարված կհասցնի փոքր և միջին բիզնեսին։ Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր առևտրականներ կդադարեցնեն իրենց գործունեությունը, և պետությանը կզրկվի ոչ միայն նրանց վճարած հարկերից, այլ նաև կկանգնի ապրուստի միջոցը կորցրած անձանց սոցիալական խնդիրները լուծելու փաստի առաջ։ Հետևաբար, առաջարկում եմ այս պահին ձեռնպահ մնալ լրացուցիչ հարկերի ավելացումից, ուսումնասիրել ներկրվող ապրանքների ցանկերը, մշակել ներկրման փոխարինման ռազմավարություն և մաքսային վարչարարությունը խստացնել աստիճանաբար՝ ճգնաժամը հաղթահարելուց հետո։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company