ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Արայիկ Հարությունյանը ստում է

18 Սեպտեմբեր 2020 Երեկ ասուլիսում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին լրագրողները հիշեցրել էին, թե անցյալ տարի իր դեմ ցույց անող դաշնակցական երիտասարդներին խոստացել էր նրանց բերած արկղերը լցնել քրեական գործերով ու ետ ուղարկել։ Հարցին ի պատասխան, թե ինչու չի արել, նախարարն այսպես էր պատճառաբանել. «Ինչո՞ւ, որովհետև կարելի է վերցնել այդ ցանկը դատախազությունից, սիրուն արկղիկներով փաթեթավորել այդ գործերը և ուղարկել Դաշնակցությանը, այն ժամանակ չեմ արել, որովհետև իրենք հանգստացան և գնացին տներով, և ես ավելորդ չէի ցանկանում, որ իրավիճակը այդ ուղղությամբ բարդանա, բայց եթե նրանք շարունակեն, ես էլ կվերանայեմ իմ գործելաոճը: Դրանք ցանկերով կախված են դատախազության կայքում, այսինքն` բոլորը վերաբերում են նախորդ իշխանությանը, այդ թվում դաշնակցական նախարարի օրոք տեղի ունեցած չարաշահումներին»:

«Երկիր մեդիա» ՀԸ քաղաքական և լրատվական բաժնի ղեկավար, «Անկեղծ ասած» հաղորդաշարի հեղինակ Գեղամ Մանուկյանն այս առնչությամբ նախարարին մեղադրել է կեղծիք տարածելու մեջ ու հիմնավորել. «Արայիկ Հարությունյանը քրեական գործերն ուղարկելու մասին հրապարակային հայտարարել էր դեռ 2019 թվականի նոյեմբերի 7-ին, երբ ողջ երկրով բազմաթիվ տեսախցիկների առաջ ասաց, թե դիմել է իրավապահներին, այդ քրեական գործերն իրեն ուղարկելու խնդրանքով։ Նախ` նա ստում է, թե այդ հայտարարությունից հետո դաշնակցական երիտասարդները այլեւս բողոքի գործողություններ չեն արել, ինքն էլ տուփերը չի ուղարկել։ Իր խոսքերից հետո մեկ ու կես ամիս մինչեւ դեկտեմբերի կեսերը նստացույցը շարունակվել է, դեռ կարմիր բերետավորներն էլ դեկտեմբերին նրանց բռնի ուժով բերման ենթարկեցին։ Այնպես որ՝ իր խոստումն Արայիկ Հարությունյանը չի կատարել, ոչ թե որ երիտասարդների չբողոքելու, այլ փաստեր չի ունեցել ու մինչեւ հիմա չունի։ Մյուս սուտը։ Նա հայտարարեց նոյեմբերի 7-ին, թե դիմել է իրավապահներին, որ քրեական գործերն ուղարկեն իրենց։ Սուտ է, ու այդ սուտը բացահայտեցին հենց բողոքող երիտասարդները նոյեմբեր 11-ին, մի քանի օր անց պաշտոնական գրավոր հարցումներ ուղարկելով բոլոր իրավապահ կառույցներին»:

Գեղամ Մանուկյանը եթերում ցուցադրեց պատասխանների կրկնօրինակները, «Գլխավոր դատախազությունը, հատուկ քննչական ծառայությունն ու ոստիկանությունը ասել էին՝ որ որեւէ գրություն չեն ստացել Կրթության եւ գիտության նախարարությունից։ Միայն Հատուկ քննչական ծառայությունն է պատասխանել, որ ստացել է։ Այն էլ պարզվեց, որ Հատուկ քննչական հարցում միայն այն ժամանակ էր ուղարկվել, երբ երիտասարդները Կրթության նախարարություն էին դիմել այդ մասին տեղեկություն ստանալու համար: Երիտասարդների հայտարարությունը ստանալուց հետո միայն նոյեմբերի 13-ին քննչական կոմիտեն ստանում է նախարարի պաշտոնակատարի նամակը, այն էլ շտապել, դրա համար Երեւանից բացակայող Արայիկ Հարությունյանի փոխարեն ստորագրել էր նրա տեղակալը»:

Անդրադառնալով նախարարի պնդմանը, թե այդ քրեական գործերը «ցանկերով կախված են դատախազության կայքում, այսինքն` բոլորը վերաբերում են նախորդ իշխանությանը, այդ թվում դաշնակցական նախարարի օրոք տեղի ունեցած չարաշահումներին»՝ Գեղամ Մանուկյանը դա դարձյալ «սուտ» է անվանել ու մանրամասնել. «Այսօր փնտրել եմ դատախազության կայքում։ Նախ` փնտրել եմ կրթության նախարարություն բառով։ 0 արդյունք։ Փնտրել եմ ավագ դպրոց բառով, հայտնաբերվել է 12 հրապարակում, որոնցից քրեական գործ միայն երեքը։ Համալսարան բառով՝ վերջին երկու տարվա կտրվածքով միայն մեկ քրեական գործ։ Չեմ հաշվում ուղղակի Երեւանի պետական համալսարանի ռեկտորի դեմ Արայիկ Հարությունյանի սանձազերծած արշավի շրջանակներում նախկին ռեկտորի դեմ հարուցված քրեական գործը կամ գործերը, որոնցից ոչ մեկը դեռ դատարան չի հասել։ Բայց քրեական գործ բառն այդքան սիրող նախարարը մոռանում է հիշեցնել իր տեղակալի դեմ հարուցված գործը, մյուս տեղակալի խորհրդավոր հրաժարականը եւ առնչությունը այլ քրեական գործի հետ։ Ու անկեղծ ասած մի պահ զարմանում եմ՝ որքան սուտ կարող է կրթության նախարարն ասել մի քանի րոպեում։ Մի՞թե այդքան չի հասկանում գիտության նախարարը, որ մեր երկրում դեռ կան ու կլինեն հիշողություն ունեցողներ»:

Մանրամասն՝ տեսանյութում

aravot.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company