ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագիր. խոստացան, եկան, ձախողեցին

18 Սեպտեմբեր 2020 ՀՀ կառավարության 2020թ. հուլիսի 10-ի N 1212-Ն որոշմամբ հաստատվել է 2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ):

2023թ.-ին ավարտվում է նաև ՀՀ կառավարության ծրագրի ժամկետը, որի 4.2-րդ բաժինը վերաբերում է սոցիալական պաշտպանության ոլորտին:

Պետական այս երկու հիմնական ծրագրերի բովանդակային համադրմամբ առանձնացրել ենք ուշագրավ փաստեր, որոնք վերաբերում են սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված իշխանության ականջահաճո խոստումների փաստացի ձախողումներին:

Մասնավորապես.

1. Հաջորդ երեք տարիներին պետական բյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտի համար նախատեսված միջոցները գրեթե չեն աճելու, տարեկան աճը աննշան՝ շուրջ 1,5 տոկոս: Ավելին, այս միջոցների հարաբերությունը ՀՆԱ-ի նկատմամբ նվազելու է տարեկան 0,5 տոկոսային կետով՝ չնայած խորացող սոցիալական խնդիրներին:

Ընդհանուր առմամբ ակնհայտ է՝ սոցիալական պաշտպանության ոլորտի պետական ֆինանսավորման միջնաժամկետ փոփոխությունները համարժեք չեն տրված խոստումներին և չեն կարող ապահովել դրանց գոնե նվազագույն կատարումը:

2. ՀՀ կառավարության ծրագրով նպատակադրված է նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացում, սակայն ՄԺԾԾ-ով մինչև 2023թ. նվազագույն աշխատավարձի չափի բարձրացում նախատեսված չի: Վարձու աշխատողների շուրջ քառորդ մասն էլ շարունակում է աղքատ մնալ: Իսկ պետական բարձրաստիճանների իրական վարձատրությունն արդեն կրկնապատկվել է և առնվազն այդ չափով շարունակելու է պահպանվել:

3. «Նպաստից դեպի աշխատանք» հիմնական նպատակադրման ներքո կառավարությունը խոստացել է՝

– մինչև 2023թ. վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը,
– բարձրացնել զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականությունը, ներդնել նոր ծրագրեր:

Նախ՝ անապահովության նպաստների չափերը չեն ավելացել 2018-2020թթ. և չեն ավելանալու նաև 2021-2023թթ.: Պետական բյուջեից անապահովության նպաստներին հատկացվող միջոցները 2021-2023թթ. նույնպես մնալու են անփոփոխ՝ պահպանելով 2020թ. ցուցանիշը: Իսկ նպաստի ամսական միջին չափը շուրջ 31000 դրամ է, որը կրկնակի ցածր է նույնիսկ մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի ամսական արժեքից: Պաշտոնական վիճակագրության վերջին ցուցանիշների համաձայն՝ 2018թ. աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է ընդամենը 2,2 տոկոսային կետով՝ կազմելով 23,5 տոկոս: Իսկ 2017թ. աղքատության մակարդակը նախորդ տարվա համեմատ նվազել է 3,7 տոկոսային կետով, որն էապես գերազանցել է 2018թ. ցուցանիշը:

Մյուս կողմից, զբաղվածության պետական աջակցության ծրագրերի համար 2021-2023թթ. նախատեսվում է տարեկան հատկացնել շուրջ 2 միլիարդ դրամ, որը 14,3 տոկոսով կրճատվելու է 2020թ. համեմատ:

Իսկ 2019թ. դեկտեմբերի 5-ին հաստատված «Աշխատի՛ր, Հայաստան» ռազմավարությամբ կառավարությունը թիրախավորել էր զբաղվածության պետական ծրագրերին հատկացվող միջոցների տարեկան աճ՝ առնվազն 5 տոկոսով: 2018թ. հետո զբաղվածության պետական աջակցության որևէ նոր ծրագիր չի ներդրվել, այն նախատեսված չի նաև 2021-2023թթ.: Ընդ որում, այս ծրագրերն ապաշնորհ պետական կառավարման հետևանքով 2018թ. թերակատարվել են աննախադեպ չափով՝ շուրջ 75 տոկոսով, իսկ 2019թ.՝ շուրջ 50 տոկոսով:

4. Կառավարությունն իր ծրագրով խոստացել է պարբերաբար բարձրացնել պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով գնաճի նկատմամբ միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ:

Իրականում միջին ամսական կենսաթոշակների չափերը միջինը 30-40 տոկոսով ցածր են մեկ անձի հաշվով կենսապահովման նվազագույն զամբյուղի ամսական արժեքից: Չնայած սպասվող գնաճին (հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գծով)՝ միջին ամսական կենսաթոշակների չափերը 2021-2023թթ. չեն ավելանալու:

Կենսաթոշակային ապահովության ոլորտի հիմնական ցուցանիշները պահպանելու են 2020թ. արժեքները, մասնավորապես`

– աշխատանքային և զինվորական կենսաթոշակը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 18000 դրամ,
– աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը` մինչև 10 տարվա ստաժի համար` 950 դրամ, իսկ 10 տարուց ավելի ստաժի համար` 500 դրամ,
– զինվորական ծառայության մեկ տարվա արժեքը՝ 1600 դրամ,
– նվազագույն կենսաթոշակի չափը՝ 26500 և այլն:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company