ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Ավստրալիան Արցախի հակամարտության հարցում կողմերից ոչ մեկին չի սատարում

01 Նոյեմբեր 2018 Ավստրալիայի Արտաքին գործերի եւ առեւտրի նախարարությունը հավաստիացրել է, որ Ավստրալիան Արցախյան հակամարտությունում կողմերից ոչ մեկին չի պաշտպանում:

Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

Ավստրալիայի Սենատի 2018-19-ի բյուջեի նախահաշվարկների նիստում նախկին սենատոր Լի Ռիանոնը մտահոգություն էր հայտնել այն մասին, որ Ավստրալիան կարող է Արցախի Հանրապետության ազատագրված տարածքների շուրջ հակամարտությունում Արդրբեջանի կողմից լինել: Նրա մտահոգության համար հիմք են հանդիսացել Ավստրալիայի կառավարության կողմից պարբերաբար արած հայտարարությունները, որոնցում առանձնացվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի ճանաչումը, մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից իրականացվող խաղաղ բանակցությունները հիմնված են 3 հավասարազոր սկզբունքի` ինքնորոշման իրավունքի, ուժի չկիրառման եւ տարածքային ամբողջականության վրա:

«Մեր կառավարության հեռահար քաղաքականությունը ենթադրում է աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը. Ավստրալիան չի ճանաչում Արցախը որպես անկախ պետություն, քանի որ մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ չենք ցանկանում միջամտել հակամարտությանը», – հայտարարել էր Ավստրալիայի արտգործնախարարությունը, ինչի առիթով էլ սենատոր Լին ասել է. «Ինչպե՞ս կարող է Ավստրալիան ճանաչել Ադրբեջանի տարածքայն ամբողջականությունը առանց հաշվի առնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու` ազգերի ինքնորոշման եւ ուժի չկիրառման հիմնական սկզբունքները»:

Տվյալ հարցադրմանը արտգործնախարարությունը պատասխանել է, որ ամբողջովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին` «վերոնշյալ երեք սկզբունքների հիման վրա Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Ավստրալիան հակամարտության կողմերից եւ ոչ մեկին չի սատարում»:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը ապա փորձել է պարզել տվյալ հարցում Ավստրալիայի պաշտոնական դիրքորոշումը` հաշվի առնելով նաեւ Ավստրալիայի Միջազգային զարգացման խաղաղօվկիանոսյան նախարար Կոնսետա Ֆիերավանտի-Վելսի` Բաքվում արված հայտարարությունն այն մասին, որ Ավստրալիան լիարժեքորեն ճանաչում է Ադրբեջանի ինքնավարությունը եւ տարածքային ամբողջականությունը եւ Արցախյան հակամարտությունում աջակցում է ադրբեջանական կողմին:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանի խոսքով` «Ավստրալիայի անկողմնակալության մասին պարզաբանումը կարեւոր առաջընթաց է արձանագրում հակամարտության հարցում Ավստրալիայի կառավարության դիրքորոշման մեջ: Երեք սկզբունքները հավասարազոր ճանաչելով` Ավստրալիայի արտգործնախարարությունը միանգամայն ճանաչում է ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը տվյալ հակամարտության կարգավորման գործում»: Նա նաեւ ասել է, որ նման հայտարարությամբ չեղարկվում են Ավստրալիայի կողմնակալության մասին հնչած նախկին հայտարարությունները:

«Արցախի հանրապետության շուրջ բուֆերային գոտուն վերադառնալու մասին առաջարկը միանգամայն անընդունելի է, քանի որ այդպիսով Ադրբեջանին բաց հրավեր կտրվի Արցախի հայ բնակչության հանդեպ զինված հարձակումներ եւ էթնիկ զտումներ իրականացնելու համար», – հավելել է Կայսերյանը:

Ավստրալիայում Արցախի ճանաչման հարցում կարեւոր ձեռքբերումներից է նաեւ այն, որ բարձրաձայնվում է Երեւանում եւ Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի գրասենյակների փակման շուրջ Ադրբեջանի ջանքերի մասին: Ռիանոնի մեկնաբանությունների վերաբերյալ խոսելիս` Ավստրալիայի արտգործնախարարությունը հայտնել է, որ տեղյակ է այդ ամենի մասին, ինչպես նաեւ Հայաստանի հավատարիմ նվիրվածությանը Մինսկի Խմբի գործունեությանը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի կարծիքով` այստեղից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի հիմքերը թուլանում են, եւ բացահայտվում են Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում նրա ապակառուցողական գործողությունները:

Կայսերյանը հայտնել է, որ նախկին սենատորի հետ հարցազրույցում հնարավոր է դարձել արձանագրել Ավստրալիայի կառավարության պաշտոնական դիքորոշման հետեւյալ կարեւոր կետերը.

1)ԵԱՀԿ Միսնկի խմբի եւ խաղաղ բանակցությունների 3 հիմնական սկզբունքների ճանաչում,
2)Անկողմնակալություն,
3)Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացում ադրբեջանական կողմի ապակառուցողական գործողությունների ճանաչում:

artsakhpress.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company