ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Լուրեր

ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը

02 Հոկտեմբեր 2020 ԱՄՆ Միչիգան նահանգը ճանաչել է Արցախի անկախությունը։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Այսպես. ԱՄՆ Միչիգան նահանգի Սենատը ընդունել է բանաձև, որով կոչ է արել Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ինչպես նաև տնտեսական և մշակութային կապեր հաստատել Արցախի հետ և աջակցել խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում:

Բանաձևում, մասնավորապես, նշվում է.

«Հաշվի առնելով, որ Արցախը գտնվում է Հարավային Կովկասում ու պատմականորեն հայկական տարածք է եղել, որի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են։

Հաշվի առնելով, որ չնայած Հայաստանի հետ պատմական ու մշակութային կապերին, 1921-ին Իոսիֆ Ստալինը կամայականորեն առանձնացրել է Արցախը Հայաստանից, ու խախտելով Արցախի ժողովրդի ազգային, տարածքային ու մարդու իրավունքները, Արցախը փոխանցել է խորհրդային Ադրբեջանին։

Հաշվի առնելով, որ տասնամյակներ շարունակ հայ ժողովուրդների խաղաղ ցույցերը հանուն ազգային անկախացման, անձի ազատության ու որպես բողոքի նշան Խորհրդային Ադրբեջանի ռեպրեսիաների ու խտրականությունների դեմ, բախվել են բռնի ռեպրեսիաների խորհրդային ադբեջանական զորքերի կողմից, որոնք հրաժարվել են թույլատրել Արցախի ժողովրդի ինքնորոշումը։ Խորհրդային ադրբեջանական արյունոտ պատասխանը հանգեցրել է էթնիկ հայերի սպանությունների Սումգայիթում (1988-ի փետրվարին), Կիրովաբադում (1988-ի փետրվար) ու Բաքվում (1990-ի հունվար) ու Ադրբեջանից ավելի քան 350 000 հայերի բռնի արտաքսման։ Սումգայիթի ողբերգությունից հետո ԱՄՆ Սենատը միաձայն ընդունեց օտարերկրյա գործարքների մասին օրինագծի 2690 ուղղումը ու խորհրդային կառավարությանը կոչ արեց «հարգել հայ ժողովրդի օրինական ձգտումները»՝ ասելով, որ «տասնյակ հայեր են սպանվել ու վիրավորվել վերջին անկարգությունների ժամանակ»։

Հաշվի առնելով, որ Արցախի ժողովուրդը ճնշող մեծամասնությամբ կողմ է արտահայտվել անկախացմանը։ 1991-ի դեկտեմբերի 10-ին, չնայած Արցախի ժողովրդի դեմ շարունակվող բռնությանը, Խորհրդային Միության փլուզման ժամանակ կայացավ համազգային հանրաքվե, որը հռչակեց հանրապետության անկախությունը։ Ավելի քան 50 միջազգային դիտորդների մասնակցությամբ ու միջազգային չափանիշների պահպանումով՝ ընտրողների 98 տոկոսը կողմ քվեարկեց անկախացմանը։ 1992-ի հունվարի 6-ին ժողովրդավարական ճանապարհով ընտրված խորհրդարանը ընդունեց ԼՂՀ անկախության հռչակագիրը։

Հաշվի առնելով, որ չնայած Արցախի Հանրապետության, Ադրբեջանի ու Հայաստանի միջ կնքված հրադադարի մասին համաձայնագրին, որը վերջ տվեց ինտենսիվ մարտական գործողություններին, Արցախի անվտանգությունն ու ինքնիշխանությունը առաջվա պես մնում է վտանգված՝ տարածաշրջանային լարվածությամբ ու թշնամական գործողություններով։ Արցախի հայերը վճռական են մնում ինքնորոշման իրավունքի իրականացմանն ուղղված իրենց ջանքերում և ապրում են առանց բռնության ու ռեպրեսիաների, ճանաչելով Արցախի կառավարությունը՝ միջազգային համայնքը կարող է օգնել վերջ տալ այդ համակարտությանը։

Հետևաբար, ելնելով վերոնշյալից, Սենատը որոշում է.

Հայցել Միացյալ Նահանգների Կառավարությանը՝ զարգացնել և ամրապնդել մեր երկրի տնտեսական և մշակութային հարաբերություններն Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների հետ և շարունակել աջակցել Արցախի հումանիտար և տնտեսական վերականգնմանը, ինչպես նաև

Աջակցել միջազգային հանրության շրջանում Արցախի Հանրապետության շարունակական ջանքերին՝ հասնել առկա տարածաշրջանային հիմնախնդիրների տևական լուծմանը և խաղաղություն ու կայունություն հաստատել ռազմավարորեն կարևոր Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Փոխանցել սույն բանաձևի կրկնօրինակները Միացյալ Նահանգների Նախագահին, Միացյալ Նահանգների Սենատի նախագահին, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակին, ինչպես նաև Միչիգանի կոնգրեսական պատվիրակության անդամներին»։

Նշենք՝ Միչիգանը ԱՄՆ 8-րդ նահանգն է, որը ճանաչում է Արցախի անկախությունը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company