ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հաղորդագրութիւն
  • Հայ դատ

Եվրախորհրդարանի 48 պատգամավոր խիստ զայրացած կոչ է անում Ադրբեջանին անմիջապես դադարեցնել ագրեսիան

05 Հոկտեմբեր 2020 Բրյուսել, 5 հոկտեմբեր, Եվրոպական խորհրդարանի բոլոր հիմնական քաղաքական խմբակցություններից 48 պատգամավոր նամակ է հղել Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ խիստ զայրույթ հայտնելով Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ: Եվրոպական Խորհրդարանի պատգամավորները կոչ են անում Եվրոպական դիվանագիտության ղեկավարին կոնկրետ քայլեր ձեռնարել այս ուղղությամբ և բովանդակային գործողություններ իրականացնել։ Նամակը նախաձեռնել է կիպրացի եվրապատգամավոր՝ Եվրոպական խորհրդարանում Հայաստան-ԵՄ բարեկամության խմբի նախագահ, Լուկաս Ֆուրլասը:

Նամակում եվրապատգամավորները նշում են, որ սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանը հուժկու հարձակումներ է նախաձեռնել Արցախի բնիկ խաղաղ ազգաբնակչության դեմ՝ կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և դեմ գնալով խաղաղության գործընթացին:

Նրանք նաև կոչ են անում Ժոզեպ Բորելին մեծ ճնշում գործադրել Թուրքիայի վրա այս երկրի կողմից հակամարտությանը որևէ միջամություն կանխելու համար և հիշեցնում վերջինիս ապակայունացնող դերի մասին: Պատգամավորները շեշտում են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած հրադադարի խախտման հետաքննական մեխանիզմի տեղադրման անհաժեշտությունը։

Մեկնաբանելով Եվրոպական խորհրդարանի պատգամավորների նախաձեռնությունը ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը նշեց. «Թուրքիան և Ադրբեջանն այլևս հատել են կարմիր գիծը։ Այսօր Եվրոպական քաղաքական շրջանականերում սկսել են հասկանալ, թե Ալիևի ռեժիմն ինչի է ունակ։ Ադրբեջանի մի երկիր է, որը սկսել է ասոցացվել իսլամիստական ահաբեկչության հետ։ Ալիև-Էրդողան բռնապետական տանդեմը դատապարտված է ձախողման, քանզի այն մարմնավորում է ատելությունը՝ ինչպես համայն հայության նկատմամբ, այնպես էլ ընդհանրապես մարդկային, այդ թվում նաև սեփական քաղաքացու կյանքի նկատմամբ քամահրանքը։ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը շարունակում է իրազեկման ակտիվ աշխատանքներն ինչպես Եվրոպական Միության հաստատություննրում, այնպես էլ անդամ-երկրներում»:

Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ՝

Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ,
Եվրահանձնաժողովի հարգելի փոխնախագահ,

Ձեզ ենք գրում տեղեկացնելու համար Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ մեր ծայրաստիճան մտահոգությունը և նաև ներկայացնելու հետևյալ պահանջները:

Կիրակի (27.09.2020) առավոտվանից սկսած ադրբեջանական զինված ուժերը հարձակումներ են գործում Արցախի բնակչության դեմ՝ «կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը և դեմ գնալով Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին»:

Արցախի բնիկ ազգաբնակչության դեմ հրթիռային և օդային հարվածները, որոնք ուղղված են նաև մայրաքաղաք Ստեփանակերտին, ստիպել են խաղաղ բնակչությանը ապաստարաններում թաքնվել: Լեռնային Ղարաբաղում ռմբակոծվել են դպրոցներ, կան բազմաթիվ քաղաքացիական զոհեր։

Մենք՝ Եվրոպական խորհրդարանի ներքոստորագրյալ անդամներս, խիստ զայրացած ենք իրավիճակից և կոչ ենք անում ադրբեջանական բանակին անմիջապես դադարեցնել Արցախի խաղաղ բնակչության դեմ ագրեսիան:

Կոչ ենք անում ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:

Մենք հիշեցնում և շեշտում ենք, որ ԵԱՀԿ հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմը կարող էր կանխել այն իրավիճակը, երբ կողմերը միմյանց մեղադրում են մահացու հարձակումներ սկսելու մեջ: Այն բացարձակ անհրաժեշտություն է վստահության մթնոլորտի վերականգման և բանակցային բովանդակային գործընթացի համար:

Հարգելի բարձր ներկայացուցիչ Բորել, մենք Ձեզ կոչ ենք անում խիստ ճնշում գործադրել Թուրքիայի վրա՝ ստիպելով զերծ մնալ որևէ միջամտությունից – երկիր, որն այժմ փաստորեն ապակայունացնում է ևս մեկ տարածաշրջան՝ Հարավային Կովկասը։ Որևէ երրորդ երկրի, ինչպիսին է Թորքիան, միջամտությունը սրընթաց տեմպով կվատթարացնի իրավիճակը, որը հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ տարածաշրջանի համար։

Մենք Ձեզնից ակնկալում ենք բովանդակային գործողություններ, որոնք կօգնեն այս հակամարտության շուտափույթ լուծմանը»:

Հարգանքով՝​

Loucas Fourlas
Lefteris Christoforou
Roberta Metsola
Peter Van Dalen
Fabio Massimo Castaldo
Maria Spyraki
Anna-Michelle Asimakopoulou
Evangelos-Vasileios Meimarakis
Attila Ara Kovacs
Theodoros Zagorakis
Derk Jan Epping
Eva Kaili
Lars Patrick Berg
Georgios Kyrtsos
Ausra Maldekiene
Carles Puigdemont
Stelios Kympouropoulos
Elena Kountoura
Maximilian Krah
Martin Sonneborn
Emmanouil Fragkos
Janina Ochojska
Ivan Stefanec
Petros Kokkalis
Demetris Papadakis
Stelios Kouloglou
Helmut Geuking
Alexis Georgoulis
Dimitrios Papadimoulis
Manolis Kefalogiannis
Peter Lundgren
Charlie Weimers
Marco Dreosto
Costas Mavrides
Michele Rivasi
Annie Schreijer- Pierik
Dorien Rookmaker
Chrysoula Zacharopoulou
Francois Alfonsi
Eliza Vozemberg
Joachim Kuhs
Erik Marquardt
Anna Cinzia Bonfrisco
Nikos Androulakis
Karen Melchior
Francois-Xavier Bellamy
Assita Kanko
Frederique Ries

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company