ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Ադրբեջան-Թուրքիա զենքի առևտրի ծավալների գնահատումներ

05 Հոկտեմբեր 2020 Ընդհանուր գնահատումներ.

Նախորդ երեսուն տարիներին պարբերաբար արձանագրվող և միջազգային հանրության համար ակնհայտ փաստ է այն, որ աշխարհաքաղաքական հեռահար իր շահերից դրդված՝ մարդակեր Թուրքիան զինում է իր նմանին:

Իր հեռահար շահերին զուգահեռ և Ադրբեջանի համար զենքի կայուն պահանջարկ ձևավորելու նպատակով Թուրքիան պարտադրում է Ադրբեջանին՝ պարբերաբար հարձակվել հայկական երկու հանրապետությունների վրա:

Զուգահեռաբար՝ ադրբեջանական անհամեմատ էժան նավթն ապահովում է տնտեսական կայուն և բազմակի օգուտներ Թուրքիայի համար: Սրա դիմաց վերջինս հնարավոր բոլոր ձևերով սատարում է բացառապես ալիևյան կլանին՝ պահպանելու իր իշխանությունը՝ ի հեճուկս ադրբեջանական ժողովրդի:

Այսպիսով արդեն երեսուն տարի Թուրքիան թալանում է ադրբեջանական տնտեսությունը՝ տնտեսական առումով ոչնչի դիմաց վերցնելով միակ արժեքավորը՝ նավթը: Իսկ Թուրքիայի կողմից Ադրբեջանի գաղութացումը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը:

Արդեն առիթ ունեցել եմ մանրամասն ներկայացնելու, որ Ադրբեջանի պարզունակ տնտեսությունը իրենից ներկայացնում է նավթի և գազի գերարդյունահանում, խորացող քաղաքական անկայունությամբ և աշխարհաքաղաքական ռիսկերով: Իսկ այս երկրի ղեկավարի կողմից պարբերաբար սանձազերծվող պատերազմներն ունեցել և դեռ ունենալու են իր երկրի համար սոցիալ-տնտեսական անդառնալի կործանարար հետևանքներ:

Մյուս կողմից հարկ է նորից հիշեցնել՝ հայկական զինված ուժերը ոչնչացնում և առգրավում են թշնամու կողմից կիրառվող զինատեսակները, այդ թվում՝ թուրքականը: Ինքնին խոսուն է այս մասին թարմ վիճակագրությունը, որը 2020թ. սեպտեմբերի 27-ից պարբերաբար ներկայացնում են հայկական պաշտոնական աղբյուրները:

Շահագրգիռներին, հատկապես՝ հարևան թշնամի երկրից և նրա ռազմավարական գործընկեր երկրներից, խորհուրդ եմ տալիս հետևել վիճակագրական հավաստի այդ տվյալներին: Այսպիսով թշնամին կարող է գնահատել նաև իր իրական տնտեսական կորուստները, իսկ նրա ռազմավարական գործընկերները կարող են ուրախությամբ հաշվարկել իրնեց կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքի նոր խմբաքանակների ծավալները և ապագա տնտեսական գերօգուտները:

Ի ուրախություն նաև Ադրբեջանին զենք մատակարարողների՝ վերջին մեկ շաբաթում Ադրբեջանն արդեն հասցրել է կորցնել իր կուտակած հիմնական զինատեսակների մի զգալի մասը: Այս միտումն ունի կայուն և ինտենսիվ բնույթ:

Ադրբեջանին զենք մատակարարողների համար կան նաև մտահոգվելու առարկայական հիմքեր, որոնք մի պահի կարող են դառնալ իրական և առաջնային: Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքը ժամ առ ժամ առավել տեսանելի է դարձնում, որ այսպես շարունակվելու դեպքում, մոտ ապագայում Ադրբեջանն այլևս չի կարողանալու վճարել նաև զենքի դիմաց: Կորցնելու է իր ներքին և արտաքին վճարունակության համար դեռևս առկա միակ՝ նավթի արդյունահանման և մատակարարման հնարավորությունը:

Օրինակ, երբ Ադրբեջանը հիմնահատակ կկորցնի իր նավթային ենթակառուցվաքները՝ այս երկրում անխուսափելիորեն վրա հասնող ներքաղաքական ու աշխարհաքաղաքական, ինչպես նաև սոցիալ-տնտեսական աննախադեպ և կործանարար ցնցումների ֆոնին:
Վիճակագրական փաստեր և գնահատումներ.

Ստորև բերված են Ադրբեջանի արտաքին առևտրի ուսումնասիրության արդյունքում վեր հանված որոշ փաստեր: Դրանք կարող են ընդհանուր պատկերացում տալ ադրբեջանա-թուրքական զենքի առևտրի ծավալների, ինչպես նաև դրանից բխող՝ Թուրքիայի ստացած և ակնկալվող տնտեսական գերօգուտների վերաբերյալ:

Այս նպատակով առանձնացվել է 2015-2019թթ.՝ որպես 2016թ. ապրիլյան քառօրյա և 2020թ. սեպտեմբերի 27-ից վերսկսած պատերազմների համար թշնամու կողմից նախապատրաստվելու ժամանակահատված (աղբյուրը՝ https://tradingeconomics.com/azerbaijan):

Ադրբեջանից Թուրքիա արտահանման շուրջ 90 տոկոսը նավթն է: 2019թ. արտահանման աշխարհագրական կառուցվածքում Թուրքիան երկրորդ տեղում է՝ 15 տոկոս ցուցանիշով: Ադրբեջանի ներմուծման աշխարհագրական կառուցվածքում Թուրքիան նորից երկրորդն է՝ 12 տոկոս ցուցանիշով:

2020թ. սեպտեմբերի 27-ից վերսկսած պատերազմից մեկ տարի առաջ՝ 2019թ. արձանագրվել է Ադրբեջան-Թուրքիա արտահանման և ներմուծման դրական այնպիսի հաշվեմնացորդ, որը պատիկներ անգամ գերազանցել է նախորդ տարիների նույն ցուցանիշները:

Մասնավորապես, նախորդ տարվա համեմատ՝ 2019թ. Ադրբեջանից դեպի Թուրքիա նավթի արտահանումն աճել է շուրջ 60 տոկոսով՝ ավելի, քան 1 միլիարդ դոլարով: Արդյունքում՝ դեպի Թուրքիա Ադրբեջանի ընդհանուր արտահանումը շուրջ 1,22 միլիարդ ԱՄՆ դոլարով գերազանցել է Թուրքիայից ընդհանուր ներմուծմանը: Ավելին՝ 2019թ. Թուրքիայի հետ Ադրբեջանի արտաքին առևտրի դրական հաշվեմնացորդը գրեթե 5 անգամ գերազանցել է 2018թ. նույն ցուցանիշը, գրեթե 10 անգամ՝ 2017թ. ցուցանիշը:

2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից առաջ արձանագրվել են նորից նույն միտումները: Մասնավորապես, 2016թ. Ադրբեջանը Թուրքիայի հետ ունեցել է արտահանման և ներմուծման գրեթե 0-ական հաշվեմնացորդ: Իսկ դրանից մեկ տարի առաջ՝ 2015թ. Ադրբեջանը դեպի Թուրքիա իր նավթի արտահանումն ավելացրել է 3 անգամ: Արդյունքում՝ 2016թ. Թուրքիայի հետ արտաքին առևտրի հաշվեմնացորդն առաջին անգամ բացասականից դարձել է դրական և կազմել է 313 միլիոն ԱՄՆ դոլար: Սա այն դեպքում, երբ բացասական հաշվեմնացորդը 2014թ. կազմել է -785 միլիոն ԱՄՆ դոլար, 2013թ.՝ -955 միլիոն, 2012թ.՝ -920 միլիոն, 2011թ.՝ -850 միլիոն և այսպես շարունակ:

Ի դեպ՝ 2011-2014թթ. Ադրբեջանի տարեկան միջին արտահանումը Թուրքիա կազմել է ընդամենը 500 միլիոն ԱՄՆ դոլոր: Թերևս հենց այս սահմաններում է ադրբեջանական նավթի նկատմամբ թուրքական միջին պահանջարկը: Իսկ այս չափը գերազանցող ադրբեջանական արտահանման դիմաց Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է զենք, որը, բնականաբար արտահայտված չէ հրապարակային վիճակագրական տվյալներով:

Այսպիսով, 2015-2020թթ. թուրքական ընդհանուր մատակարարումներով Ադրբեջանը ստացել է առնվազն 6,25 միլիարդ, իսկ տարեկան միջինը՝ 1,25 միլիրադ ԱՄՆ դոլարի զենք ու զինամթերք: Ի դեպ, Ադրբեջանին թուրքական զենքի մատակարարման ծավալները աննախադեպ թռիչք են գրանցել 2019թ.՝ կազմելով շուրջ 2,3 միլիարդ ԱՄՆ դոլար:

Եվ ամենակարևորը՝ այնուամենայնիվ, ադրբեջանա-թուրքական կողմը պարտվել է ու պարտվում է իր սանձազերծած
պատերազմներում: Ադրբեջանին վերաբերող նմանօրինակ վերլուծությունները լինելու են կարճաժամկետ՝ քանի դեռ գոյություն ունի նման անվամբ պետություն:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company