ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրոյցներ

Կովկասում արևմտյան որևէ միջամտություն խնդրահարույց է՝ նկատի ունենալով Ռուսաստանի աշխարհաքաղաքական գործոնը

07 Հոկտեմբեր 2020 Տարածաշրջանում տագնապներ հրահրելը և դրանք վառ պահելը, այսպես կոչված, «hot spot»-ները, ըստ էության, Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության հիմնական ռազմավարությունն է: Իսկ իսլամիստական խաղաքարտն այդ ռազմավարության և՛ մարտավարական, և՛ ինչ-որ չափով գաղափարախոսական բաղկացուցիչներից է, մասնավորաբար, Միջերկրականի արևելյան տարածաշրջանում և Հյուսիսային Աֆրիկայում: Կովկասի պարագայում գաղափարախոսական բաղկացուցիչ տարրն ավելի շատ պանթուրքիզմն է։ 168.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Բուենոս Այրեսի Սան Անդրես համալսարանի միջազգային հարաբերությունների և քաղաքականության պրոֆեսոր, ՀՅԴ անդամ Խաչիկ Տեր-Ղուկասյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ են Արցախում ընթացող մարտական գործողություններն աշխարհաքաղաքական խնդիր, և որքանո՞վ են դրանք ՌԴ-Թուրքիա հարաբերությունների տիրույթում:

«Իսլամիստների օգտագործումը կարող է զուտ «գործնապաշտական» լինել, որ Ադրբեջանը հնարավորին չափ մարդուժի կորստից զերծ մնա, խնայի այն: Միաժամանակ, նույն այդ իսլամիստների աշխարհայացքում «տեղավորված» է քրիստոնյա հայի, այսպես ասած, թշնամի կերպարը, որը ապագայում կարող է ծառայել Միջին Արևելքի և միգուցե ավելի համաշխարհային մասշտաբով սփյուռքյան համայնքներին սպառնալու կամ ահաբեկելու համար։ Թուրքական ռազմավարությունը, անշուշտ, ունի դիվանագիտական իր երեսը, որ շատ ակտիվ է։ Չեմ կարծում, որ աշխարհը և, հիմնականում, արևմտյան պետությունները չեն տեսնում սա: Բայց Կովկասում արևմտյան որևէ միջամտություն խնդրահարույց է, սա ասում եմ՝ նկատի ունենալով Ռուսաստանի աշխարհաքաղաքական գործոնը։ Հետևաբար՝ հարցը հիմնականորեն վերաբերում է Ռուսաստանի կեցվածքին։ Անբացատրելի է, թե ինչ պատճառներով հակազդեցություն չկա Մոսկվայից՝ հաշվի առնելով նրա աշխարհաքաղաքական ազդեցության գոտու ներսում պանթուրքական/իսլամիստ այս ներթափանցման հաստատագրման մեծ ռիսկը։ Հարցը միայն ռազմական տեխնիկայի և զինվորական մնայուն ներկայությունը չէ, այլ` նախընթացը, որը ստեղծվում է այս պատերազմի օրինակով՝ նոր առաջխաղացում արձանագրելու Կովկասում»,- նշեց նա:

Դիտարկմանը՝ փաստորեն արցախյան մարտական գործողությունները ՌԴ-Թուրքիա դերակատարության խնդիր կամ կռիվ է, Խաչիկ Տեր-Ղուկասյանը պատասխանեց.

«Ռուսական «դերակատարությունն» այս պարագայում ավելի շատ «հանդիսատեսի» և դեպքերին հետևողի վարքագծով եմ տեսնում: Ռուս-թուրքական դերակատարությունը դինամիկ բնույթ ունի, թերևս, 2011-ից՝ Սիրիայի պատերազմի սկզբից ի վեր, և Միջին Արևելքի մեջ ԱՄՆ-ի գործոնի տկարացման և տարածաշրջանի մեջ իր ռազմավարական ներկայության և դերի կտրուկ նվազեցման արդյունք է։ Ռուս-թուրքական դերակատարությունը դինամիկ բնույթի նկատելը նշանակում է՝ հեռանալ բարեկամ/թշնամի կայուն մտապատկերից և չբացառել ո՛չ բախումը, ո՛չ էլ համագործակցությունը»:

Թե ինչ պիտի անի Հայաստանն այս իրավիճակում, մեր զրուցակիցն ասաց, որ, բացի ճակատը պահելուց, այլ բան չի տեսնում:

«Չգիտեմ՝ ելքն ինչ պիտի լինի, բայց, հավանաբար, պետք է վերատեսության ենթարկել ազգային անվտանգությունը, այս անգամ՝ համահայկական ռազմավարական մոտեցումով, ուր ի մասնավորի դիվանագիտական աշխատանքը պիտի ավելի համակարգել։ Պաշտպանության քաղաքականությունն ամուր է, և հակառակ ուժային մեծ անհավասարության՝ հայկական ռազմական դոկտրինն ինքն իրենով հիմնավորված է: Նախարարի քիչ հրապարակային ելույթներում այդ դոկտրինի բանաձևումները հստակորեն դրսևորվում են: Բայց դա բավարար չէ։ Դիվանագիտական աշխատանքը, ընդ որում, կրկնում եմ, համահայկական համակարգումով, կենսական է»,- եզրափակեց նա:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company