ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Երիտասարդական

Ցոյց-քայլարշաւ եւ նստացոյցեր Թորոնթոյի, Մոնթրէալի, Օթթաուայի մէջ` ի զօրակցութիւն Արցախի եւ ի դատապարտումն Ատրպէյճանի ու Թուրքիոյ

10 Հոկտեմբեր 2020 Ուրբաթ, 9 Հոկտեմբեր 2020-ի յետմիջօրէին, Թորոնթոյի Հայկական կազմակերպութիւններու միացեալ յանձնախումբը՝ կուսակցական, միութենական, եկեղեցական եւ յարանուանակն, կազմակերպեցին ցոյց-քայլարշաւ մը, ի զօրակցութիւն Արցախի հայութեան եւ ի դատապարտումն Ատրպէյճանի ու Թուրքիոյ յարձակողապաշտ քաղաքականութեան ու բռնարարքներուն: Ցոյցը, որ կը կրէր «ATSAKH STRONG, CALL TO ACTION» լոզունքը, որ սկիսբ առաւ Փոխ Վարչապետի գրասենեակէն եւ ապա, ուղղուեցաւ դէպի թրքական հիւպատոսարան:

Աւելի քան 2000 մասնակից ունեցող ցոյցին ներկայ էին եկեղեցականներ, կուսակցական ու միութենական պատասխանատուներ, ինչպէս նաեւ Գանատայի Օնթարիօ Նահանգի Խորհրդարանի անդամ Արիս Պապիկեանն ու Թորոնթոյի ՀՀ հիւպատոս տիար Վարուժան Լափոյեանը:

Քայլարշաւը սկսաւ Գանատայի, Հայաստանի ու Արցախի քայլերգներով, որմէ ետք ներկաները իրենց յարգանքի տուրքը մատուցին նահատակ հայ զինուորներուն: Հանդիսավարներն էին Հուրիկ Եղիազարեանն ու Վարագ Պապեանը:

Ելոյթ ունեցան՝ Արմինիա Սարգիսեանը, Ատոմ Էկոյեանն ու Արսինէ Խանճեանը, Հայր Եղիա Քիրէճեանը (Հայ Կաթողիկէ Ս. Գրիգոր Լուսաւորիչ), Գանատայի Հայ Դատի Օթթաուայի գրասենեակի գործավար Սեւակ Պէլեանը, Տ. Զարեհ Ա. Քահանայ Զարկարեանը (Ս. Երրորդութիւն Եկեղեցի), Գնատայի երիտասարդական Միութեան կողմէ Սագօ Գըլպոզեանն եւ Օնթարիոյի խորհրդարանի անդամ Արիս Պապիկեանը, որոնք դատապարտեցին ատրպէյճանական զինեալ յարձակումներն ու բռնութիւնները, յանուն թորոնթոհայութեան իրենց ամբողջական զորակցութիւնը յայտնեցին Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցներուն, եւ կոչ ուղղեցին Գանատայի կառավարութեան ու միջազգային հանրութեան, որպէզի սատար կանգնին հայ ժողովուրդի արդար իրաւունքներու աշտպանութեան ու դատապարտեն թուր-ատրպէյճանական բռնարարքները:

Այնուհետեւ, Ս. Նշան Հայց. Առաքելական եկեղեցւոյ Հոգեւոր հովիւ Գեղարդ Ծ. Վրդ Քիւսպէկեան կատարեց հոգեհանգստեան պաշտօն:

Քայլարշաւը յագեցած էր հայրենասիրական երգերով ու ասմունքներով:

Յանուն Թորոնթոյի Հայկական կազմակերպութիւններու միացեալ յանձնախումբին, փակման խօսքը կատարեց Ռուբէն Ճամպազեան, որ խրախուսեց ներկաները բարոյապէս եւ նիւթապէս սատար հանդիսանալու Արցախի ու հայաստանի մեր հայրենակիցներուն եւ միասնական ոգիով աշխատելու ի խնդիր հայութեան գերագոյն շահերուն:

Գանատահայ երիտասարդները կը շարունակեն նստացոյցերը Մոնթրէալի մէջ


ՀՅԴ Գանատայի երիտասարդական միութիւնը, ՀՅԴ «Արմէն Գարօ» ուսանողական միութիւնն ու Մոնթրէալի հայ համալսարանական ուսանողական միութիւնները Հոկտեմբեր 9-ին շարունակեցին բողոքի նստացոյցերը Գանատական հեղինակաւոր լրատուամիջոցներու առջև, նստացոյց կատարելով Global News եւ Montreal Gazette լրատուամիջոցներու գրասենեակներուն դիմաց։ Երիտասարդները պահանջեցին դատապարտել թուրք-ատրպէյճանական նախայարձակումը Արցախի վրայ եւ ճանչնալ Արցախի ինքնորոշման իրաւունքը։

ՀՅԴ Գանատայի երիտասարդական միութիւնը նստացոյց կատարեց վարչապետ Թրուտոյի գերատեսչական գրասենեակին առջեւ

Հոկտեմբեր 9ին, ՀՅԴ Գանատայի երիտասարդական միութեան անդամները Օթթաուայի մէջ նստացոյց կատարեցին Գանատայի վարչապետ Ճասթին Թրուտոյի գերատեսչական գրասենեակին առջեւ, պահանջելով, որ Գանատայի կառավարութիւնը յստակօրէն կ՚ողմնորոշուի Արցախի վրայ կատարուող ռազմական գործողութիւննփրուն առնչութեամբ եւ դատապարտէ Անգարայի ու Պաքուի յարձակողապաշտ վարքագիծը։

Նստացոյցի մասնակիցները վարչապետին ուղղուած նամակ մը հրապարակեցին, որուն մէջ յատկապէս կը շեշտուի, որ Գանատայի կառավարութիւնը զերծ մնայ չէզոք դիրքորոշումէ եւ պաշտօնապէս կասեցնէ Թուրքիոյ գանատական ռազմական սարքերու վաճառքը եւ միաժամանակ Անգարայէն պահանջէ թրքական ռազմական սարքերու հակամարտութեան տարածքէն դուրսբերումը։

Ինքնաշարժներու շարասիւնով բողոքի ցոյց Մոնթրէալի մէջ

Հոկտեմբեր 10-ի յետմիջօրէին, Մոնթրէալի հայ համայնքը աւելի քան հազար ինքնաշարժներու եւ ճեպանիւներու շարասիւնով մը բողոքի արշաւ մը կազմակերտպեց ի զօրակցութիւն Արցախի հայութեան եւ ի դատապարտումն Ատրպէյճանի ու Թուրքիոյ բռնարարքներուն: Ցուցարարներու շարասիւնը յաջորդաբար փակեց Մոնթրէալի թրքական հիւպատոսարանի եւ CTV ու LCN հեռուստաընկերութիւններու ճանապարհները։

horizonweekly.ca

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company