ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Դիւանագիտութեան նոր եզրերը եւ մենք

10 Հոկտեմբեր 2020
Պատերազմը վերջ չէ գտած տակաւին հակառակ յայտարարուած մարդասիրական զինադուլին։ Նոյնիսկ զինադուլը զուրկ է բովանդակութենէ, երբ թշնամին շնաբար կ՚օգտագործէ վերջին րոպէները աւելի ևս սփռելու իր աւերածութիւնը գործածելով միջազգայնօրէն արգիլուած քլասթըր ռումբեր։ Գործ ունինք ոչ թէ պատերազմիկ կողմի հետ, այլ ոճրագործի։ Այս պարագային՝ երկո՛ւ ոճրագործներու յանձինս Էրտողանի և Ալիևի և իրենց վարչակարգերո՛ւն՝ որոնց հետ կարելի չէ այլևս խօսիլ քաղաքակիրթ աշխարհի լեզուով և չափանիշներով։

Իսկ քաղաքակիրթ աշխարհը պիտի կրնա՞յ իր իսկ հաստատած օրինակարգը արժեցնել այս օրերու դիւանագիտութեան հողին վրայ…Պիտի կրնա՞յ հաշուի նստիլ Թուրքիոյ և Ազրպէյճանի ֆաշիստ տիրակալութիւններուն հետ մարդավայել խստապահանջութեամբ։ Պիտի կրնա՞յ ըստ արժանւոյն տէր կանգնիլ այն յաղթանակին, որ հայ զինուորը հոյակերտեց մեր ժողովուրդի ծով արեան գնով։

ԱրտԳործՆախարար Լաւրովի ամփոփագրին վերջին նախադասութիւնը երբեք լաւ բան չի խոստանար։ Ան կ՚ըսէ, թէ բանակցային գործընթացի ձևաչափը պիտի մնայ անփոփոխ…Պարզ խօսքով, ի՞նչ հասկնալ այս «անփոփոխ»ելիութենէն։ Դեռ չկշտացա՞նք տարիներ շարունակ ջուր ծեծելէ և ցեղասպան այս ուժերը անամօթաբար զինելէ։ Տասնըհինգ օրերու արհաւիրքը մեր ժողովուրդին պարտադրելէ ետք, այս ի՞նչ թանկագին ձևաչափ է, որ կը պահուի անփոփոխ և business as usual…Այսինքն վերադարձած ենք մեր առօրեայ առուտուրին և վե՞րջ։

Կ՚իմանամ, որ Նախարար Մնացականեան ամուր կանգնած է երէկ Արցախի անկախութեան միջազգային ճանաչման պահանջի դիրքերուն վրայ։ Ասիկա կարևոր սկիզբ մըն է։ Կարևոր քա՛յլ մը խաղատախտակը շուռ տալու և Պր. Լաւրովի յիշած «անփոփոխ»ը հաստատակամօրէն փոխելու։

Դիւանագիտութեան կողմերը պէտք է գործեն այն յստակ գիտակցութեամբ, որ մենք այսօր տարբեր ազգ մըն ենք այլևս։ Պատերազմը կողմնակի պատահար մը չէ մարդուս կեանքին մէջ, զոր իրաւունք ունիս ծալլելու և մէկդի դնելու։ Գոյութենական այս կենսավիճակէն բխող տարբեր ինքնագիտակցութիւն մըն է, որ կը բնորոշէ և կ՚առաջնորդէ մեզ այլևս։ Պատերազմը դաժան դպրոց մըն էր, որ բիւրեղացուց ամէն բան։ Մենք հիմա շատ աւելի յստակօրէն գիտենք, թէ ո՞վ էք դուք և ո՞վ ենք մենք։ Եւ յառաջիկայ օրերը ցոյց պիտի տան, թէ ո՞ւր քաշուած են, այս կէտին վրայ, մեզ անցեալի անպտուղ դիւանագիտութենէն բաժնող գիծերը։

Կարօ Արմենեան

Հոկտ. 10, 2020

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company