ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրոյցներ

Ֆրանսիան պետք է դառնա առաջին պետությունը, որը կճանաչի Արցախի անկախությունը

10 Հոկտեմբեր 2020 Արցախի հետ շփման գծում ժամանակավոր հրադադարի պահպանման դեպքում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանների։ Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը։

Ավելին, ըստ նրա՝ ռազմաճակատում հայկական զինված ուժերի տարած հաղթանակը հիմք է տալիս, որպեսզի հայկական կողմն առաջ քաշի կոնկրետ պայման՝ այն է Արցախի ճանաչումը։

«Ի՞նչ իմաստ կունենա հրադադարի հաստատումն ու վերադարձը բանակցություններին, եթե մենք չունենանք վերջնական թիրախ»,–նկատեց նա՝ համոզմունք հայտնելով, որ հայ–ադրբեջանական հակամարտությունն իր հանգուցալուծումը կարող է ստանալ միայն Արցախի միջազգային ճանաչման դեպքում։

Նշենք, որ այս ընթացքում Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ լուրջ ազդակ է հղել Ֆրանսիան, որը Արցախում պատերազմական գործողությունների վերսկսումից ի վեր պաշտոնական կոշտ դիրքորոշում է հայտնել՝ մեղադրելով Ադրբեջանին և Թուրքիային Արցախի դեմ պատերազմ սանձազերծելու մեջ։ Իսկ օրեր առաջ Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն կողմ է քվեարկել Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին։

Հրաչ Վարժապետյանի կարծիքով՝ այսօր լուրջ նախադրյալներ են ստեղծված Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչման համար։

«Վերջին վեց ամսում Ֆրանսիա–Թուրքիա հարաբերությունները աստիճանաբար էլ ավելի են սրվում՝ կապված Լիբիայի, Հունաստանի, միջերկրածովյան ավազանի խնդրով և դրանով է պայմանավորված նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կոշտ դիրքորոշումը Արցախի հարցով։ Սակայն Ֆրանսիայի հայամետ կեցվածքը ոչ միայն պետք է դիտարկել Ֆրանս–թուրքական հարաբերությունների սրման կոնտեքստում, այլև Ֆրանսիայի հասարակական–քաղաքական կյանքում հայ համայնքի լուրջ դերակատարության։ Հայ համայնքն այսօր ամուր դիրքեր ունի Ֆրանսիայի հասարակական–քաղաքական կյանքում և մշտապես այս երկրում բարձրացրել է համահայկական և համազգային խնդիրներ։ Ֆրանսիայի արտաքին քաղաքականության և Հայաստանի շահերի զուգորդման արդյունքում հնարավոր է առաջ քաշել Արցախի ճանաչման հարցը»,–ասաց ԿԿ ներկայացուցիչը։

Վարժապետյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 13–ին, ժամը 18:00–ին Ֆրանսիայի հայ համայնքը մեծ հանրահավաք է նախաձեռնել Ֆրանսիայի խորհրդարանի շենքի առջև՝ Արցախի ճանաչման պահանջով։

«Իբրև Ֆրանսիայի քաղաքացիներ, որոնց ընտրությամբ է նաև ձևավորվել այդ խորհրդարանը, մենք լեգիտիմ իրավունք ունենք պահանջելու Ֆրանսիայի Ազգային ժողովից՝ ճանաչելու Արցախի անկախությունը, որովհետև Արցախը գտնվում է իրական վտանգի առջև. սա սովորական հարց չէ, սովորական պատերազմ չէ, սա Արցախի ժողովրդի գոյության հարցն է և այս առումով միակ փրկությունը՝ Արցախի միջազգային ճանաչման մեջ է։ Մենք պահանջելու ենք, որ Ֆրանսիան դառնա առաջին պետությունը, որ կդիմի այդ քայլին»,–հայտարարեց ՀՅԴ–ական գործիչը։

Վարժապետյանը ներկայացրեց նաև, թե այս օրերին ի՞նչ աշխատանքներ է իրականացնում Հայ Դատի Ֆրանսիայի կառույցը Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչման ուղղությամբ, ինչպես նաև թուրք–ադրբեջանական լոբբիի դեմ, առհասարակ պատերազմի վերսկսումից ի վեր ի՞նչ աջակցություն է ստանում ադրբեջանական լոբբին Ֆրանսիայի հասարակական–քաղաքական շրջանակներից։

Այս և այլ հարցերի պատասխանները՝ NEWS.am–ի տեսանյութում։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company