ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Արցախի ճանաչման պահն է

25 Հոկտեմբեր 2020 Վերջին երկու օրերի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը արդեն երկու անգամ հայտարարել է, որ ինքը պատրաստ է հրադադարի հաստատմանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջադրած սկզբունքների կիրարկմանը։

Հասկանալի է, որ ազատագրված տարածքների մի մասի զավթման պայմաններում դա հավասարազոր է լինելու դե-ֆակտո վիճակը դե-յուրեի վերածելուն։ Այսինքն՝ մի մասը պատերազմով եմ վերցրել, մի մասն էլ ինքներդ կտաք՝ որպես Մադրիդյան սկզբունքների իրականացման առաջին քայլ, իսկ կարգավիճակի հարցն էլ կմնա անորոշության մեջ, քանի որ Հայաստանը կզրկվի այն առաջ տանելու հիմնական բանակցային լծակից՝ ազատագրված տարածքներից։

Արդյունքում ստացվում է, որ Բաքվի բռնապետը ոչ միայն չի պատժվելու իր կատարած հանցանքի համար, որը հազարավոր կյանքեր արժեցավ երկու կողմերին, այլ դեռ հերոսի կեցվածք է ընդունելու՝ սեփական ժողովրդի առջեւ։

Հասկանալի է որ նման պայմաններում այժմ էլ հայկական կողմն է հանդես գալու հրադադարի առաջարկներն անտեսողի դերում՝ մինչ այդ փորձելով ետ բերել թշնամու զավթածի գոնե մի մասը։ Բայց արդյո՞ք դա բավարար է՝ անցած մեկ ամսվա արյունոտ տեսաշարի արագ վերախաղարկման համար։ Կարծում ենք, որ ոչ, քանի որ Ալիեւի ներկա անհանգստությունը միանգամից երկու պատճառ ունի։

Առաջինը Իրանի բացահայտ ռազմական նախապատրաստություններն են՝ Արցախի հարավում արդեն ձեւավորված թուրքական կիսամիջանցքի դեմ հանդիման։

Երկրորդը Թուրքիայի սադրիչ կեցվածքն է, որը հակամարտության գոտի զորքեր ուղարկելու իր ցուցադրական պատրաստակամությամբ եւ Ռուսաստանին ձեռնոց նետելով վտանգավոր վիճակ է ստեղծում Բաքվի բռնապետի համար։

Ադրբեջանը չի կարող շարունակել պատերազմը՝ Ռուսաստան- Իրան -Հայաստան- Արցախ քառանկյունու արանքում։ Ուրեմն՝ նա պիտի փորձի կամուրջները վերականգնել Ռուսաստանի հետ՝ ազատագրված տարածքների մի մասը հետ ստանալու պայմանով։ Բայց կընդունի՞ արդյոք Մոսկվան «տարած հետ բերած անբախտ աղջկան», երբ վերջինս մի քանի տարի կազդուրվելուց հետո նորից փախչելու է իր փեսայի մոտ։ Դատելով Ռուսաստանի նախագահի վերջին զգուշավոր կեցվածքներից՝ կարող է նաեւ ընդունել, եթե Հայաստանը ճիշտ չգնահատի իրավիճակը եւ չկատարի իր քայլը։ Հայաստանը արագորեն պետք է օգտվի այն իրողությունից որ,

ա. Ադրբեջանը սկսելով ցեղասպանական նպատակներ ունեցող ռազմական գործողություններ՝ բացառել է երկու ժողովուրդների համատեղ կեցության որեւէ հնարավորություն,
բ. Ադրբեջանը մերժում է հակամարտության գոտի խաղաղապահ ուժերի մուտքը, իսկ Հայաստանը ընդունում է խաղաղապահներ տեղակայելու հնարավորությունը բայց չի կարող այն իրականություն դարձնել, քանի դեռ չի ճանաչվել Արցախի անկախությունը, քանի որ առկա բանակցային ձեւաչափով պահանջվում է երկու կողմերի համաձայնությունը։

Ուրեմն՝ մնում է կատարել ընդամենը մեկ քայլ՝ ճանաչել Արցախի անկախությունը եւ դրանով իսկ օրինականացնել իր պաշտպանության հարցը Ռուսաստանի, Իրանի կամ որեւէ այլ երկրի հետ լուծելու՝ Արցախի իրավունքը։

ԳԵւորգ Խուդինյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company