ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Ակնարկ. Քոսովօ, Խրիմ` Կարգավիճակի Գերադասումի Միտումներ

28 Հոկտեմբեր 2020 Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարը կը յորդորէր հայերուն պատերազմիլ եւ յաջողութեամբ պաշտպանուիլ: Նախագահ Թրամփն էր, որ ընտրական արշաւներու ընթացքին յատուկ կեդրոնացաւ արցախեան պատերազմին վրայ: Պահ մը շրջանցելով զուտ ընտրական նպատակով կատարուած յայտարարութիւններու բաժինը, նկատենք քանի մը արտայայտութիւն, որ այս առիթով կատարեց նախագահ Թրամփը:

Հայկական զանգուածային քուէին տիրանալու նպատակով յայտարարութիւն կատարող Միացեալ Նահանգներու նախագահը ակնարկութիւն ըրաւ ծրագիրի մը, որուն ուղղութեամբ կ՛աշխատի իր վարչակարգը: Աւելցուց, որ դիւրին լուծելի խնդիր է կարգաւորումը եւ զուգահեռ գծեց Սերպիոյ եւ Քոսովոյի պարագաներուն հետ:

Համեմատութիւն կատարելու այս երեւոյթը անմիջապէս մտաբերել կու տայ այս անգամ նախագահ Փութինի արցախեան պատերազմի բնութագրման ընթացքին յայտարարած «Թուրքիան չի ճանչնար Խրիմը, չի ճանչնար Արցախը» նախադասութիւնը: Արցախը կը համեմատուի Քոսովոյի եւ Խրիմի հետ: Առանց խորանալու Խրիմի եւ Քոսովոյի կարգավիճակներու տարբերութիւնները վերլուծելու փորձին մէջ, արագ նկատենք, որ երկու պարագաներուն ալ ըստ էութեան Արցախի կարգավիճակի հարցն է, որ կը գերադասուի: Կարգավիճակի գերադասման հիմնաւորումները Փութինի պարագային աւելի յստակ են: Արցախը ենթարկուած է ցեղային զտման Ազրպէյճանի կողմէ. աւելի հեռու անցեալին, ենթարկուած է Ցեղասպանութեան` պատերազմը հրահրած Թուրքիոյ կողմէ: Ռուսիան բոլորէն աւելի շահագրգռուած է խնդիրի լուծումով, հետեւաբար ըսել կ՛ուզուի բոլորէն առաջ պատրաստ է երաշխաւորելու Արցախի ժողովուրդին անվտանգութիւնը: Թէ Արցախին ի՞նչ կարգավիճակով, պարզ չէ. բայց Խրիմի օրինակը տալը որոշ պատկերացումի ուղղորդում կրնայ ենթադրել:

Մինչդեռ Թրամփի թէկուզ ընտրական, այնուամենայնիւ ենթադրաբար ներվարչակարգային քննարկումներու իբրեւ արդիւնք` ծրագիրն ու Քոսովոյի յիշեցումը կրնան այլ պատկերացումներ հրապարակելու մեկնակէտ հանդիսանալ:

Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարը իրազեկ ըլլալով, որ Արցախը կը պատերազմի թէ՛ Ազրպէյճանի, թէ՛ Թուրքիոյ եւ թէ՛ Թուրքիոյ կողմէ այս պատերազմին ներմուծուած ահաբեկիչներու դէմ, հայկական կողմին կը յորդորէր լաւ կռուիլ, ակնկալելով նաեւ` լաւ պաշտպանական մարտեր կիրարկել:

Արդիւնքը այն էր, որ Միացեալ Նահանգներու արտաքին գործոց նախարարը հայկական կողմին արդիւնաւէտ պատերազմ կը մաղթէր, մինչ նոյն երկրի նախագահին անվտանգութեան հարցերու խորհրդականը հրադադարի նախաձեռնութիւն կը կատարէր: Զուտ քաղաքագիտական ակնոցով Փոմփէոն ի վերջոյ համանախագահող միջնորդ երկրի ներկայացուցիչ է, եւ փոխան զինադուլի յաջող մարտերու մաղթանք կը կատարէ կողմերէն մէկուն: Այս բոլորի արանքներուն մէջ պատժամիջոցներու սպառնալիքով վերստին կը լարուին Անգարա-Ուաշինկթըն յարաբերութիւնները, եւ Թրամփ ընտրական կէտեր արձանագրելու համար կը խոստանայ շատ արագ, դիւրութեամբ լուծել արցախեան հակամարտութիւնը, յիշելով Քոսովոն:

Քոսովոյի յուշումը ընտրական խոստում է` Արցախի Հանրապետութիւնը ճանչնալու: Խրիմի օրինակին զուգակցումը Արցախին, սկսելու համար Արցախը Ազրպէյճանի տարածքէն դուրս ընկալելու մօտեցում է: Ի՛նչ ալ ըլլան շարժառիթները, համանախագահող երկու գերտէրութիւնները սկսած են գերադասել Արցախի կարգավիճակի խնդիրը: Երրորդ համանախագահող երկրի խորհրդարանը, ուր ներկայացուած բոլոր խմբակցութիւններու ներկայացուցիչները արդէն մեկնած են Արցախ, կը պատրաստուի քննարկելու Արցախի ճանաչման օրինագիծը:

Քաղաքական իրատեսութիւնը կը յուշէ, որ այս փուլին` անմիջական առումով ո՛չ Քոսովոյի օրինակը կ՛աշխատի, ո՛չ Խրիմի կարգավիճակին կը հետեւի Արցախը, ո՛չ ալ Ֆրանսայի խորհրդարանը կը ճանչնայ Արցախի անկախութիւնը: Բայց որ Արցախի կարգավիճակի քննարկումները կը տեղափոխուին միջազգային հարթութիւն, արդէն ո՛չ միայն համոզում է կամ գաղափարական առաջադրանք, այլեւ գործնական նախադրեալ պարզող իրականութիւն:

«Ա.»
aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company