ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրոյցներ

Կանադահայությունը հսկայական աշխատանք է տանում Արցախի ճանաչման ուղղությամբ

29 Հոկտեմբեր 2020 Մեկ ամիս ընթացող Արցախյան երկրորդ պատերազմի լուրն առնելուն պես Կանադայի հայ համայնքը րոպեների ընթացքում, գիտակցելով հայրենիքի համար օրհասական պահը, արագ լծվել է գործի՝ համականադական ազգային նվիրահավաք կատարելով՝ հօժանդակություն Արցախի։

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեի՝ Արցախի օժանդակության հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Բեքմեզյանն ասաց, որ մինչև այս պահը հանգանակվել է 1 միլիոն կանադական դոլար։

– ՀՅԴ Կանադայի Կենտրոնական կոմիտեն Արցախյան առաջին ազատամարտի օրերին հիմնեց Արցախի օժանդակության հիմնադրամը՝ իր բոլոր կարելիություններով արձագանքելու ազատ և անկախ Արցախի կարիքներին։ Հիմնադրամի առաքելությունը չի փոխվել նաև այսօր՝ սոցիալական, տնտեսական զարգացման տարբեր ծրագրեր, սահմանամերձ շրջանների ամրապնդման, վերաբնակեցման հիմնախնդիրներ։ Օրինակ՝ վերջին ծրագրերը, որ հանձնախումբը նախաձեռնել էր, արևային համակարգերի տեղադրումն ու ջերմոցային տնտեսությունների հիմնումն էր սահմանամերձ գյուղերում, սակայն, ցավոք, նախ թագավարակի (COVID-19), ապա այս օրերի Արցախյան պատերազմի պատճառով այն առայժմ կանգ է առել։ Սակայն ասեմ, որ հանձնախումբը սեպտեմբերի 27-ին սկսված լայնածաված պատերազմից րոպեներ անց արդեն լծվել է աշխատանքի. հանձնախումբը «Մեր սուրբ հողը՝ մեր Արցախը, անգամ մը եւս կը կանչէ մեզի…միասին եւ բոլորս, յանուն Արցախի» կոչ հղեց, և Արցախի կարիքների, վերականգնման համար առաջնային համարվեց կազմակերպել համականադական ազգային նվիրահավաք։

– Ովքե՞ր են հիմնականում միանում հանգանակությանը։

– Հանգանակությանը մասնակցում են Կանադայի և նույնիսկ Միացյալ Նահանգների մեր հայրենակիցները՝ առանց խտրության և առանց հաշվի առնելու քաղաքական նախընտրությունները։ Մասնակցում են հայկական միություններ, կազմակերպություններ, եկեղեցիներ, անհատներ… Ասեմ, որ հանգանակությանը մասնակցում են նաև այլազգիներ՝ արաբներ, հնդիկներ, կանադացիներ, չինացիներ, պարսիկներ, որոնք անկեղծորեն կիսում են մեր ցավը: Սա նաև խոսում է Կանադայում հայ համայնքի հանդեպ վերաբերմունքի, հոգածության մասին. հայ համայնքը Կանադայում մեծ հարգանք է վայելում։

– Մինչեւ այս պահը որքա՞ն գումար եւ ի՞նչ օժանդակություն է Կանադայից ուղարկվել Արցախ։

– Նվիրահավաքի առաջին օրից մինչև այս պահը մոտավորապես մեկ միլիոն կանադական դոլար է հանգանակվել, որը, ՀՅԴ Բյուրոյի որոշմամբ, պիտի փոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Նշեմ, որ Կանադայի Արցախի հիմնադրամի օժանդակությունն այս պահին հիմնականում նյութական է, քանի որ այն ամենաարագ միջոցն է՝ հասնել տեղի անմիջական կարիքներին, սակայն չի սահմանափակվում միայն նյութականով։ Ուղարկվել են և հետո ևս, ըստ կարիքների, կուղարկվեն բժշկական պարագաներ, առաջին օգնության պարագաներ, քնապարկեր և այլն։

Նշեմ նաև, որ օժանդակության (նյութական կամ առարկայական) աշխատանքների մեջ են Կանադայի ՀՅԴ բոլոր ուղեկից միությունները՝ ՀՕՄ, Համազգային մշակութային միություն, ՀՄԸՄ, նաև առանձին անհատներ Կանադայից։ Օժանդակությունները միայն այսօրվա իրավիճակով չեն պայմանավորված, դրանք մշտապես եղել են և շարունակվում են։

– Դեռ որքա՞ն է շարունակվելու հանգանակությունը։

– Հանգանակությունը և, առհասարակ, հանձնախմբի աշխատանքները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի կարիքը կա։ Պատերազմի հաղթական ավարտին մեր ծրագիրն ընդգրկում է վերաշինություն։ Հանգանակությունը պետք է շարունակվի ինչպես մեկանգամյա, այնպես էլ ամսական նվիրատվությունների ձևով, այսինքն՝ մեր հայրենակիցների համար հանգանակությունը բաց է. ազատ են, ով որքան ժամանակ և երբ՝ կարող է մասնակցել։ Մենք արդեն ունենք նվիրատուներ, որոնք մեկանգամյանվիրատվությամբ չեն սահմանափակվում, ցանկություն և պատրաստակամություն են հայտնել պարբերաբար ունենալ իրենց մասնակցությունը Արցախի վերականգնման՝ մեր աշխատանքներին։

– Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Կանադայում հայ համայնքն իր բողոքի ձայնն է բարձրացնում՝ պահանջելով Արցախի անկախությունը, ի՞նչ ակնկալիք ունեք, կանադահայության պահաջները նո՞ւյնն են, ինչ ամբողջ հայությանը, գլխավորաբար՝ Արցախի անկախության ճանաչում։

– Կանադահայությունը մտերիմ բարեկամներ ունի Կանադայի կառավարության բոլոր օղակներում՝ Դաշնակցային, Նահանգային, քաղաքային, և այս բոլոր օղակներում, կանադահայությունը, ի մասնավորի Հայ Դատը, ակտիվ և հսկայական աշխատանք է տանում Արցախի ճանաչման ուղղությամբ։ Վստահ եմ՝ եթե ոչ այսօր, ապա վաղը Արցախը կճանաչվի որպես անկախ պետականություն։

– Հետաքրքիր է՝ կանադացիներն ինչպե՞ս են վերաբերվում տեղի հայերի այդպիսի համախմբմանն ու այս նախաձեռնությանը։

– Կանադացիներն ընդհանրապես հետաքրքրված են Արցախի իրավիճակով և աջակցում են թե՛ հոգեպես, թե՛ մեր նվիրահավաքներին՝ իրենց նյութական աջակցությամբ։ Բնավ խնդիր չեն առաջացնում, ավելին՝ հարգանքով են վերաբերվում հայության բողոքի ձայնին և, օրինակ, ցույցերով փողոցները փակելուն, շատերը միանում են մեր բողոքի ձայնին կամ մոտենում, հետաքրքրվում՝ ինչումն է հարցը: Սակայն ամենակարևորը, որ շատ են նշում, հիանում են հայության միասնականությամբ և հայրենասիրությամբ։

– Ինչպե՞ս եք տեսնում պատերազմի ելքը։

– Պատերազմի միակ ելքը մեր միասնականությամբ հաղթանակն է, ուրիշ ելք չկա։

Հաղթելու ենք։

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company