ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրոյցներ

Բանաձև, որ շատ բան կփոխեր Արցախի կյանքում

07 Նոյեմբեր 2020 Օրերս հայտնի դարձավ, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի փակ նիստում խորհրդի 5 անդամ երկրներից մեկը շրջափակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ներկայացրած բանաձևը Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և կողմերին բանակցային սեղանի մոտ հրավիրելու մասին: Հետաքրքիր է, որ բանաձևը չի ընդունվել այն բանից հետո, երբ ՄԱԿ ԱԽ-ին արդեն քանիցս քննարկել էր Արցախի շուրջ իրավիճակը և նույնիսկ հանդես եկել կրակի դադարեցման կոչով ու հակամարտության գոտում դիտորդների տեղակայման առաջարկով:

Չնայած ԱԽ անդամ երկրների նախնական միակարծությանը՝ Խորհրդի վերջին նիստում ՄԽ համանախագահ երկրների ներկայացրած բանաձևը չի ընդունվել ամենայն հավանականությամբ Մեծ Բրիտանիայի կողմից շրջափակվելու պատճառով: Այս կապակցությամբ մեկնաբանություն ստանալու խնդրանքով «Հրապարակը» դիմեց ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր ներկայացուցիչ, Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանին:

«Իհարկե ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի բացահայտում, թե որ երկիրն է դեմ քվեարկել, սակայն այնհայտ է, որ դա եղել է Մեծ Բրիտանիան: Հաշվի առնելով այն համգամանքը, որ բրիտանական «Բրիթիշ փեթրոլիում» ընկերությունն այս պատերազմի հետ կապված աջակցություն է հայտնել Ադրբեջանի կառավարությանը, ինչպես նաև վերջերս շրջանառության մեջ հայտնված այն տեղեկությունը, որ «Անգլիո-ասիան մինինգ» ընկերությունը Զանգելանի տարածաշրջանի ոսկու հանքերի շահագործման պայմանագիր է կնքել Ադրբեջանի կառավարության հետ (5 տարով հետախուզական, իսկ հետո 15 տարով շահագործման նպատակով)` ես չեմ կարծում, որ միայն բիզնես շահերն են մղում Մեծ Բրիտանիային գնալ նման քայլերի: Այդ երկիրը, փաստորեն ռիսկի է գնում, ցույց տալով, որ Թուրքիայից հետո, չհաշված Ադրբեջանը, ինքը երկրորդ երկիրն է, որ շահագրգռված է պատերազմի շարունակությամբ:

Եթե մտածում ենք, որ խնդրո առարկա բանաձևով խնդիր էր դրվում դադարեցնել պատերազմը, բացառել երրորդ երկրների միջամտությունը, ինչպես նաև ահաբեկչական խմբավորումների ներգրավումը, ապա ստացվում է, որ բանաձևի վրա վետո դնող երկիրը կողմ է թե պատերազմին, թե երրորդ երկրների միջամտությանը և թե ահաբեկչական խմբավորումների ներգրավմանն այս պատերազմում: Կարծում եմ, որ սա անմիջապես հարվածում է Մեծ Բրիտանիայի միջազգային վարկին և պետք է լուրջ հակազդեցության արժանանա մեր դիվանագիտության կողմից: Իհարկե, դիմացինը փոքրիկ երկիր չէ, ազդեցիկ երկիր է իր հայտնի գաղտնի ծառայություններով, իր ազդեցության լծակներով, սակայն բրիտանական ողջ ժողովուրդը, խաղաղասեր մարդկությունը, միջազգային հանրությունը պետք է իմանա, որ այս քայլով Մեծ Բրիտանիան, փաստորեն, դավաճանում է ժողովրդավարական արժեքներին, որոնք վաղուց ի վեր հռչակված են նաև իր կողմից»,- ասաց Հրայր Կարապետյանը:

Նրա խոսքով՝ հենց միայն այն հանգամանքը, որ պատերազմն ընթանում է նավթագազային խողովակաշարերի հարևանությամբ և սպառնալիք է այդ խոշոր ծրագրերին, խոսում է այն մասին, որ ՄԲ աջակցությունն այս պատերազմին բավականին կարճամիտ հաշվարկի հետևանք է:«Պետք է ամեն ինչ անել, որ այս ընթացքում դիմակազրկվեն և միջազգային հանրության արգահատանքին արժանանան բոլոր այն պետություններն ու ուժերը, որոնց թույլտվության կամ անտարբերության հետևանքով այսօր Արցախում տեղի է ունենում իսկական ցեղասպանություն, ավերվում, երկրի երեսից անհետանում են խաղաղ բնակավայրերը, կան հազարավոր զոհեր երկու կողմերից: Սա մեր դիվանագիտության հանձնառությունը պետք է լինի»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Մեր հարցին, թե ինչ կարող էր տալ ՄԱԿ-ի բանաձևն այս պատերազմը դադարեցնելու, տևական և կայուն զինադադար հաստատելու առումով, և ի՞նչ քայլեր կարող է ձեռնարկել հայկական կողմը, Կարապետյանը պատասխանեց. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդի բանաձևն այն միակ փաստաթուղթն էր, որ պարտադիր ուժ կարող էր ունենալ՝ սանձելու այս պատերազմը, սանձելու երրորդ երկրների մասնակցությունը, տվյալ դեպքում Թուրքիային նկատի ունեմ, և սանձելու ահաբեկչական կառույցներին այս պատերազմում ներգրավելու գործընթացը՝ ընդհուպ պատժամիջոցների կիրառմամբ և հակամարտության գոտում ՄԱԿ խաղաղապահ ուժերի տեղակայմամբ: Իսկ ինչ վերաբերում է մեր անելիքներին, ապա մենք դիվանագիտական բոլոր մակարդակներում պետք է խոսենք այս մասին, այս խնդիրը պետք է քննարկման առարկա դառնա բոլոր գործընկեր երկրների հետ մեր շփումներում: Կարելի է ասել՝ կամուրջներ են այրվել, ինչի մասին լռել այլևս չի կարելի»:

Մեր կողմից հավելենք նաև, որ ՀՀ արտգոծնախարարության, ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչության կայքերում մենք այդպես էլ չգտանք որևէ հաղորդագրություն, որ հավելյալ լույս կսփռեր մեզ համար կենսական նշանակություն ունեցող բանաձևի բովանդակության վրա: Ավելին ասենք՝ ի՞նչ սպասել միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցչություններից առհասարակ, եթե նրանց կայքերի առաջին էջերում «նոյի թվին» տեղադրված նյութերն են միայն աչքի զարնում: Թուրքիան մեկ րոպե անգամ չէր հապաղի իր դեսպանին հետ կանչել Անգլիայից, բայց մենք ո՞ւմ հետ կանչենք, երբ Մեծ Բրիտանիայում դեսպան չունենք դեռ այն ժամանակներից, երբ Արմեն Սարգսյանը դարձավ ՀՀ նախագահ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company