ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Իշխանությունը զավթեցիր՝ սուտ խոստում-ընտրակաշառքով, երկիրը երկուսուկես տարի գլորեցիր՝ անպատասխանատու պոպուլիզմով, հեռացար՝ դավաճանությամբ

12 Նոյեմբեր 2020

Վե՛րջ, բավական է …, այլևս ԻՐԵՐՆ՝ իրնեց անունով:
Հիմա հերթով և կարճ:

1. Իշխանազավթման համար խոստացար արժանապատիվ և երջանիկ կյանք: Ասում էիր տարեկան առնվազն 10 տոկոս տնտեսական աճ: Կառավարման ժամանակահատվածդ կփակվի 0 տոկոս աճով, իսկ ապագան ունի կայուն անկման անկասելի հիմքեր: 2020թ.-ը մեր երկրի տնտեսական պատմության մեջ մտավ՝ որպես սոցիալ-տնտեսական կոլափսի դասական շրջան: Եվ սա մինչև պատերազմը:

2. Խոստացար արտահանմանը միտված տնտեսություն: Քո շրջանում երկրի արտահանման աճի տեմպը կրճատվեց 2,5 անգամ՝ 2017թ. համեմատ:

3. Խոստացար ներդրումային և նոր աշխատատեղերի բում: Օտարերկրյա ներդրումները փախան Հայաստանից: Միայն 2019թ. ՕՈՒՆ զուտ ներհոսքը կրճատվեց ավելի քան 60 միլիոն դոլարով, իսկ վերաներդրումները՝ 30 տոկոսով: Վրաստանում գրանցվում է շուրջ 6,5 անգամ ավել ՕՈՒՆ, քան Հայաստանում:

4. Պետական բյուջեի աննախադեպ՝ 40-50 տոկոս աճ էիր խոստացել, տեղերն էլ հատ-հատ գիտեիր: 2019թ. բյուջեն ունեցավ նույն՝ շուրջ 10 տոկսի իներցիոն աճը, ինչին մոտ աճ կար 2017թ.: Այս ուղղությամբ դրսևորածդ պոպուլիզմը և անպտուղ գործողություններն էական հարված հասցրին երկրի առանց այն էլ անբարենպաստ ներդրումային միջավայրին: Սրա դառը պտուղները դեռ երկար են քաղվելու:

5. Պետական բյուջեի կապիտալ ծախսերը թղթի վրա (պետական բյուջեներում) աճեցրիր և փիառվեցիր: Իրականում այդ ծախսերի 60 տոկոսը չկատարվեց անհոդաբաշխ բացատրություններով: Վախեցար ծախսես, քանի որ գիտեիր, թե ինչ է սպասվում երկրի տնտեսությանն ու բյուջետային մուտքերին:

6. Խոստացար արժանապատիվ աշխատանքով աղքատության հաղթահարում: Հռչակեցիր «նպաստից դեպի աշխատանք» ժողովրդահաճո սկզբունքդ: Իրականում ձևավորեցիր աշխատանքն ապախթանելու, աշխատող աղքատների իրավունքները ոտնահարելու ամբողջական հիմքեր. եկամտահարկի համահարթեցում՝ հակասոցիալական լիարժեք գործադրմամբ, գույքահարկով անապահով խավի հարստահարում, զբաղվածության պետական ծրագրերի 75 տոկոս թերակատարում, որի հետևանքով տարեկան 3000-4000 գործազուրկներ կորցրեցին աշխատանքի տեղավորման իրենց հնարավորությունը, աշխատողների իրավունքներին միտված օրեսդրական եղած նախագծերի անտեսում, որոնք ունեն միջազգային մասնագիտական կազմակերպությունների դրական վերաբերմունքը և այլն: Հետևանքը եղավ այն, որ 2017թ. համեմատ ունեցանք աղքատության կրճատման ցուցանիշի աննախադեպ վատացում՝ 40 տոկոսի չափով: Արտագաղթի հետևանքով աշխատանքային ռեսուրսները նվազեցին, որոնց 90 տոկոսը գործազուրկներն էին: Չնայած դրան ավելանում է նաև գործազրկության մակարդակը: Օրինական գրանցված աշխատողների թվի աճը ներկայացրեցիր՝ որպես սեփական աննախադեպ ձեռքբերում: Իրականում 2017թ. տվյալներով այդ թիվն աճել է 40 տոկոս ավել չափով, քան քո «ձեռքբերումն» է:

Հետո էլ տեսար իրական պատկերը և անհեթեթ կերպով մեղադրեցիր շարքային քաղաքացիներին՝ աղքատությունը իրենց գլխից չհանելու համար:

7. Խոստացել էիր աշխատավարձերի, հատկապես՝ աշխատող աղքատների վարձատրության, կենսաթոշակների, նպաստների աննախադեպ աճեր: Չկա: Փոխարենը, քո խմբակի՝ բարձրաաստիճաններիդ վարձատրությունը եռապատկեցիր գաղտնագողի և հակաօրինական պարգևատրումներով: Երկրում միջին աշխատավարձն ավելացել է կրկնակի պակաս, քան առաջին անհրաժեշտության ապրանքների գները: Այսինքն՝ աշխատող աղքատների կյանքն ավելի է բարդացել: Իսկ հակասոցիալական քո վարքագծի շարունակությունը եղավ աշխատող աղքատների հարկային բեռի ավելացումը՝ ի հաշիվ բարձր եկամուտ ունեցողների բեռի թեթևացման:

8. Նույնիսկ պատերազմական այս ծանր օրերին կարողացար 2021թ. պետական բյուջեում նախատեսել քո և քո խմբակի կայուն բարեկեցության աճ: Ձեր աշխատավարձերը եռապատկել էս անարժան պարգևատրումներով, հաջորդ տարի էլ ուզում ես ավելացնել ևս 22 տոկոսով: Իսկ սոցիալական պաշտպանության բյուջեն ավելացնում էս 2 տոկոսով:

9. Խոստացար 2050թ.-ին 5 միլիոն մշտական բնակչություն: Ժողովրդագրական առկա ցուցանիշներով և խորացող բացասական միտումների պարագայում, նույնիսկ լավատեսական սցենարով կունենանք կեսը: Իսկ պատերազմը բոլոր ուղղություններով ավելացրեց նաև ժողովրդագրական հետևանքներն ու մարտահրավերները, որի մասին դեռ վաղ է նույնիսկ պատկերացնելը:

10. Խոստացար «օղիով և պինցետով» վերացնել համավարակը: Փաստացի ձախողեցիր COVID-19-ի դեմ պայքարը հնարավոր բոլոր ուղղություններով: Եվ սա էլ մինչև պատերազմը: Հետևանքներն ահագնանում են՝ օրական մինչև 50 մահեր, իրենց մահին սպասող հարյուրավոր անօգնական քաղաքացիներ, առողջապահական համակարգի կոլապս, վրա հասած սոցիալ-տնտեսական խորը ճգնաժամ: Նորից մեղադրում էս հանրությանը՝ քո և քո խմբակի ապաշնորհության մեղքը բարդելով քաղաքացիների վրա:
11. Խոստացածիդ և իրականության խորացող խզումը թաքցնելու համար հախուռն կերպով հանրությանը կերակրում էիր «Վարչապետի 100 փաստերով»: Հետո սոցիալ-տնտեսական վիճակն այնքան վատացավ, որ դա էլ չկարողացար շարունակել: Իսկ այդ «100 փաստերը» հավաքական առումով իրականում մի բանի մասին էին՝ նոր և խորացող խնդիրներ, լուծումների փոխարեն՝ հանրության շեղում կեղծ օրակարգերով և անհարիր դրսևորումներով:

12. Այս ընթացքում չլսեցիր և չընդունեցիր կառուցողական որևէ առաջարկ: Առողջ լուծումների համար անհրաժեշտ հանրային քննարկումները փոխարինեցիր մեղադրանքներով, հանրությանը պառակտելով, «ՄԵՆՔԸ՝ քո ու քո խմբակի եսով», 70 տոկոս բացարձակ իշխանությունդ քեզ արդարացնելուն, մեղավորներ նշանակելուն, նեղ քաղաքական ու անձնական շահերիդ ծառայեցնելով:

13. Պատերազմը մեզանից տարավ ամեն ինչ: Հիմա դու արդարանում ես, իրականում քո նույն ոճով և գործիքակազմով մեղավորներ ես ձևակերպում: Մանիպուլացնում ես իրողությունները: Խոսում ես նոյեմբերի 10-ին ստորագրածդ հայտարարության մասին և դրա հիմքերը քեզանից դուրս ես ներկայացնում:

14. Փոխարենը՝ առարկայական խոսիր քո երկուսուկես տարիների կառավարման մասին, որի յուրաքանչյուր օրը երկիրը բերեց այս օրվան: Խոսիր պատերազմի 45 օրերից և տուր իրական բացատրություններ:

15. Կարճ ԱՍԱ՛, որ դա դաժան պարտություն էր, որի համար մեղավոր ես և անցնցում ՀԵՌԱՑԻ՛Ր: Արածդ արդեն անտանելի է, պաշտոնդ պահելու համար ՀԱՅ ժողովրդի գլխին նոր փորձություններ այլևս մի՛ նախաձեռնի:

Խոնհարվում եմ բոլոր ՆԱՀԱՏԱԿՎԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ վառ հիշատակի և նրանց ընտանիքների առջև:
Պարտական եմ ՁԵԶ: Այլևս ապրելու եմ այս անփոփոխ գիտակցությամբ …
Ես մեղավոր եմ, կներեք:


Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company