ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Խմբագրական «Ազդակ»ի. Ստորագրուած Փաստաթուղթը Հակասահմանադրական Է

12 Նոյեմբեր 2020 Ստորագրուած յանձնուողական յայտարարութեան փաստաթուղթը արցախեան պատերազմական գօտիի սահմաններէն հեռացած է եւ ներառած Հայաստանի տարածքներուն վրայ թրքական-ազրպէյճանական պահանջներու իրականացման յանձնառութիւններ: Նման պայմաններ ընդունելով` հայկական կողմը լրիւ ներքաշուած է Ազրպէյճան-Արցախ հակամարտութեան էութիւնը Հայաստան-Ազրպէյճան վերափոխելու Պաքուի երկարատեւ ռազմավարական ծրագիրին մէջ: Հրադադարի պայմանականութիւնը դէպի հայաստանեան տարածքներ առաջնորդելով եւ նման պայմաններու պաշտօնական վաւերացումով, Երեւան իր համաձայնութիւնը կու տայ բանակցութիւններէն Ստեփանակերտը դուրս մղելու ազրպէյճանական առաջադրանքին:

Այստեղ կայ սակայն հիմնական խնդիր: Հայաստանի Հանրապետութեան տարածքներու վերաբերող որեւէ փոփոխութիւն որեւէ ձեւով միանձնեայ իրաւասութիւններուն սահմաններուն մէջ չի տեղադրուիր:

Այսպէս. Հայաստանի Սահմանադրութեան յօդուած 121-ը կը հաստատէ.

«Հայաստանի Հանրապետութեան վարչատարածքային միաւորներն են մարզերը եւ համայնքները: Վարչատարածքային բաժանումը, կառավարութեան ներկայացմամբ, սահմանւում է օրէնքով»:

Աւելի՛ն. յօդուած 205-ի համաձայն`

«Վերպետական միջազգային կազմակերպութիւններին Հայաստանի Հանրապետութեան անդամակցութեան, ինչպէս նաեւ Հայաստանի Հանրապետութեան տարածքի փոփոխութեանը վերաբերող հարցերը լուծւում են հանրաքուէների միջոցով»:

Հիմա տեսնենք, թէ պարտուողական յայտարարութեան 2-րդ եւ 9-րդ կէտերը ի՛նչ կը բանաձեւեն:

«Աղտամի շրջանը եւ Ազրպէյճանի Հանրապետութեան Ղազախի շրջանում հայկական կողմից պահուող տարածքները վերադարձւում են ազրպէյճանական կողմին մինչեւ 2020 թ. նոյեմբերի 20-ը (2-րդ կէտ)»:

Եւ`

«Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ փոխադրական կապերն ապաշրջափակուած են: Հայաստանի Հանրապետութիւնն ապահովում է փոխադրական կապեր Ազրպէյճանի Հանրապետութեան արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան միջեւ` երկու ուղղութիւններով քաղաքացիների, փոխադրական միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Փոխադրական հսկողութիւնն իրականացնում են Ռուսաստանի Դաշնութեան ԱԴS Սահմանապահ ծառայութեան մարմինները: Կողմերի համաձայնութեամբ կը տրամադրուի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւնը Ազրպէյճանի արեւմտեան շրջանների հետ կապող նոր փոխադրական հաղորդակցութիւնների կառուցում (9-րդ կէտ)»:

2-րդ կէտը յայտարարութեան հետագային հրապարակուած բնագիրներուն մէջ կը բացակայի. այդուհանդերձ, երբ առաջին հրապարակուած տարբերակին մէջ ամրագրուած է, ապա կը տարուինք համոզուելու, որ այդ մասին կայացած է համաձայնութիւն:

Շարունակենք սահմանադրական տրամաբանութիւնը: Եթէ Ղազախի շրջանին մէջ հայկական կողմէն պահուող տարածքներու յանձնումը այսօրուան հայաստանեան սահմաններու փոփոխութիւն կ՛ենթադրէ, այդ կը նշանակէ, որ հակասութեան մէջ է փաստաթուղթը ստորագրողը Սահմանադրութեան հետ: Եթէ կ՛ընդունինք, որ վարչատարածքային փոփոխութիւն է եղածը, ապա անիկա կը պահանջէ համապատասխան օրէնք` Ազգային ժողովով հաստատուած:

Եթէ կը նկատենք, որ Նախիջեւանէն Հայաստանի վրայով դէպի Ազրպէյճան անցք տրամադրելը հայաստանեան տարածքի վրայ այլ գերիշխանութեան հաստատում է` թէկուզ խաղաղապահ տեսքով, ապա այդ մէկը կը նշանակէ տարածքի փոփոխութեան համար կազմակերպել հանրաքուէ:

Ըստ նոյն 9-րդ կէտին` կողմերու համաձայնութեամբ կը տրամադրուի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւնը Ազրպէյճանի արեւմտեան շրջաններուն կապող նոր փոխադրական հաղորդակցութիւններու կառուցում: Հայաստանեան տարածքի վրայ նոր փոխադրական հաղորդակցութիւններու կառուցումը երկու պետութիւններու միջեւ կայացած պատերազմական գօտիին հետ չառնչուող եւ ըստ էութեան համաթրքական վաղեմի ծրագիրի հետ կապ ունեցող առաջադրանք է: Հայկական կողմը, առանց դիւանագիտական կապեր ունենալու, առանց հարցը խորհրդարանէն անցընելու եւ անոր սահմանադրականութեան հաստատումը ապահովելու միակողմանի զիջում կը կատարէ այս ձեւով:

Յայտարարութեան բովանդակութիւնը հեռացած է արցախեան գօտիէն եւ երկու պետութիւններու միջեւ հեռահար նպատակներ հետապնդող միակողմանի զիջումով փաստաթուղթ ստորագրած է: Նման խնդիրներ ոչ միայն օրէնքի կամ հանրաքուէի անհրաժեշտութիւնը կ՛ընդգծեն, այլ նաեւ` անոնց սահմանադրականութեան հաստատումը:

Առ ի յիշեցում, Սահմանադրութեան 6-րդ յօդուածի Ա. կէտը կ՛ըսէ.

«Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտօնատար անձինք իրաւասու են կատարելու միայն այնպիսի գործողութիւններ, որոնց համար լիազօրուած են Սահմանադրութեամբ կամ օրէնքներով»:

Այս յայտարարութեան հակաիրաւաչափ ըլլալու սահմանադրական նախադրեալներ կան: ՈՉ-ի շարժումի անցած ուղին մեզի կը յուշէ, որ այստեղ ոչ թէ վերապահութիւններ բանաձեւելու անհրաժեշտութիւնը կայ, այլ պարզապէս պաշտօնապէս յայտարարելու այս փաստաթուղթին հակասահմանադրականութիւնը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company