ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Բաց նամակ կառավարությանը. Վերջնականապես բացահայտված եք

14 Նոյեմբեր 2020

Ձեր խմբակը մեր երկրում տիրացավ իշխանությանը: Իշխանազավթումը հավասարեցրիք ԱՐՑԱԽԻ ազատագրմանը, մեր ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻՆ:

Ձեր իշխանության պարտվողական առաջնորդությամբ թուրքը տիրացավ մեր ՀԱՅՐԵՆԻՔԻՆ, կրեցինք սարսափելի պարտություն, ունեցանք հազարավոր ՀԵՐՈՍ ՆԱՀԱՏԱԿՆԵՐ: ԽՈՆԱՐՀՈՒՄՍ ՆՐԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԻ ԱՌԱՋ:

Ձեր իշխանության հիվանդ բանաձևն ի սկզբանե հայտնի է, որն ունի ժողովրդավարական կեղծ փաթեթավորմամբ, այսպես կոչված, ծրագրային իմաստ:

Ոչ թե մեկ օրում, այլ այս բանաձևի տևական ու հետևողական գործադրմամբ հանձնեցիք մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ և հայ ժողովրդին կանգնեցրիք գոյատևման խնդրի առաջ:

Իշխանական մարդակեր այս բանաձևի կոնկրետ դրսևորումներին և հետևանքներին անդրադարձել ենք պարբերաբար, երկուսուկես տարի: Լավ գիտեք: Ներկայացրել ենք բազմաթիվ խնդիրներ, իրական մտահոգություններ, սրտացավ առաջարկներ:

Բայց ապարդյուն: Դուք անդրդվելի մեծամիտ եք, քանդարար եք, պառակտող: Որևէ կերպ չեք տեղավորվում կառուցողական դաշտում: Ձեր պատկերացումները սկսվում և ավարտվում են օդից ընկած ձեր աթոռներով: Դուք օրերի ընթացքում սերտաճել եք մանկուց երազած ձեր աթոռների հետ: Սարսափում եք դրանք կորցնել, քանի որ դրանից հետո լինելու է առարկայական պատասխանատվություն: Մանրամասն պատճառների մասին դեռ առիթ կլինի խոսելու:

Ապազգային ձեր բանաձևը հավաքական կերպով հետևյալն է.

ա. առանց գաղափարական և ծրագրային հենքի, համատարած ԷՖՈՐԻԱՅՈՎ պայմանավորված, ՍՈՒՏ խոստումներով՝ 70 տոկոս գողացված քվե, իշխանության բոլոր թևերի զավթում, բռնատիրության հաստատում,
բ. «մենք ժողովուրդն ենք, աստծուն հավասար, չենք սխալվում, ամենագետ ենք», «ինչ ուզում, անում ենք», «հանգիստ նստեք տեղներդ» մետեցումներով սանձարձակ վարքագիծ,
գ. համակարգային կառավարման և մասնագիտական նվազագույն ներուժի բացակայություն, բացարձակ ապաշնորհություն, հետևանքը՝ ամենօրյա ձախողումներ, խոսքի և գործի խորացող խզում, իրավիճակի ընտրողական ներկայացում, հանրային կարծիքի մանիպուլյացիա, պետական համակարգմամբ բանսարկություններ, ստի և կեղծիքի տարածում,
դ. լիակատար անպատասխանատվություն,
ե. իրենց խմբակից դուրս մեղավորներ նշանակելու համակարգված հետևողականություն՝ նախկիններ, սատանաներ, դատարաններ, ռևանշիստներ, իրենց աղքատ պատկերացնող քաղաքացիներ, ընդդիմանալու համարձակություն ունեցողներ և այլն,
զ. ազատ խոսքը և ընդդիմադիր կարծիքը լռեցնելուն ուղղված պետական համակարգված ահաբեկչություն պետական ֆինանսավորմամբ,
է. հանրային կառուցողական քննարկումների լիակատար փոխարինում՝ ընդդիմախոսների նկատմամբ ֆեյքային հարձակումներով, հիվանդագին հոխորտանքներով, զրպարտանքներով, կեղծ և անպտուղ օրակարգերով,
ը. հանրության կյանքում դասական խտրականության և բաժանարարների հետևողական խորացում, հանրային ներուժի ջլատում և համերաշխության փոշիացում՝ սև-սպիտակ, հին-նոր, քայլական-չքայլած, շարիկ գլորող չինովնիկներ, աղքատի հոգեբանություն ունեցողներ և այլն:
Իհարկե, անկյունաքարայինը պատերազմական 45 օրերին «իշխանությունների» իրականացրած գործողությունների քննությունն է և անխուսափելի պատասխանատվության հարցը:
Հավաքական պատասխանատվությունից զատ, քննարկման առարկա պետք է դառնա ոլորտային պատասխանատվությունը: Յուրաքանչյուր գործող «նախարար», կրում է առանձին պատասխանատվություն իր ղեկավարած ոլորտի համար՝ հատկապես պատերազմի ընթացքում:

Երկուսուկես տարի աշխատեց իշխանության կործանարար բանաձևը, որի հետևանքները կուտակվեցին օր-օրի և ի վերջո բերեցին ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ սարսափելի ողբերգությանը:

Հիմա ու՞ր եք: Ինչո՞վ եք զբաղված: Այսօր մեր երկրում իրական կառավարությունը պետք է աշխատեր 24/7 ռեժիմով: Չնայած՝ ձեր անգործությունը երկրի համար անհամեմատ անվտանգ և արդյունավետ է՝ մնացած բոլոր դեպքերի համեմատ:

Բավականին վաղուց ձեր խմբակից սատանա էր փախել: Մտահոգել էր ձեր վոժդին: Փնտրում էիք: Կարող է՞ գտել եք արդեն՝ պատերազմական օրերին:

Եթե չեք գտել, ապա մենք կգտնենք: Հանձնելու ենք ԱՍՏԾՈ ԴԱՏԻՆ …

Հեռացեք արագ, անհետ և անհետևանք: Դա կդառնա ձեր միակ արդյունքը: Հակառակ դեպքում կհեռանաք՝ առանց որևէ արդյունքի:


Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company