ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ

Յուշագիր` ՀՄԸՄ-ի Լիբանանի Շրջանային Վարչութենէն

21 Նոյեմբեր 2020

Ստորեւ կը հրապարակենք ՀՄԸՄ-ի Շրջանային վարչութեան կողմէ՝ Լիբանանի մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպան Վահագն Աթաբէկեանի ճամբով Հայաստանի վարչապետին ուղղուած յուշագիրը, որ կը պահանջէ պարտուողական եւ անձնատուութեան համաձայնագիր ստորագրած Նիկոլ Փաշինեանին հրաժարականը (դեսպանին յանձնուեցան 19 նոյեմբեր 2020-ին, Հայաստանի դեսպանատան մէջ):

10 նոյեմբեր 2020-ին Արցախի դէմ շղթայազերծուած պատերազմի դադրեցման համար Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը ստորագրեց յանձնուողական ու պարտուողական եռակողմանի համաձայնագիր մը` դուռը լայն բանալով Արցախի Հանրապետութեան տարածքներու մեծամասնութեան զիջումին եւ կորուստին դիմաց: 44 օրերու վրայ երկարած, հայութեան պարտադրուած այս պատերազմին ընթացքին հայութիւնը սուղ գին վճարեց` կորսնցնելով երիտասարդ խոստմնալից սերունդ, իսկ հայոց քաջարի բանակը` քաղաքական մութ ու դաւադրական մօտեցումներով, ինք եւս ստացաւ մեծ հարուած:

Այս բոլոր կորուստները իրականութիւններ են, եւ անոնք Հայաստանը կը դնեն անորոշ ապագայի մը դէմ յանդիման:

Այս իրավիճակէն խոր ընդվզած` կու գանք հաստատելու թէ ՀՄԸՄ-ը իր հիմնադրութեան օրէն ձեռնարկած է հայրենի ժողովուրդին, պետականութեան եւ բանակին օժանդակութեան գործին, Արցախի ազատագրման ընթացքին, ինչպէս նաեւ այս օրերուն Արցախի պաշտպանութեան համար տուած է բազմաթիւ նահատակներ, հաւատարիմ իր նշանաբանին` «Բարձրացի՛ր-բարձրացո՛ւր»-ին եւ սկաուտական խոստումին` ազգին ու հայրենիքին ծառայելու պարտաւորութեան: 102-ամեայ գործունէութեան ընթացքին ՀՄԸՄ-ը չէ շեղած իր սկզբունքներէն եւ առանց տատամսելու Հայաստանին ներկայացուցած է իր լաւագոյն տարրերը` փորձառու խմբապետներն ու սկաուտները` որպէս «Կամաւոր բանակ»-ը հայրենի ժողովուրդին:

Այսօր նոյնն էր պարագան, ՀՄԸՄ-ի «Կամաւոր բանակ»-ը դարձեա՛լ պատնէշի վրայ էր: ՀՄԸՄ-ը` իր Հայաստանի կառոյցով` ՀՄԸՄ- ՀԱՍԿ եւ աշխարհասփիւռ 111 մասնաճիւղերով, որոնց հիմնադրութեան կարգով վերջինն էր Արցախի մասնաճիւղը, 27 սեպտեմբերի առաւօտեան կանուխ ժամերէն սկսեալ զօրաշարժի մէջ էր եւ կը մնայ, իր բովանդակ կարողականութիւնները ի սպաս դնելու ու օժանդակելու` մասնակցութիւն բերելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ Արցախի օժանդակութեան համար կատարուող դրամահաւաքներուն, օժանդակութիւններ հաւաքելով եւ հասնելով գաղթականներու օգնութեան աշխատանքներուն, մասնակցութիւն բերելով քարոզչական եւ թուրք-ազրպէյճանական պատերազմը դատապարտող ցոյցերուն, ինչպէս նաեւ տասնեակ ՀՄԸՄ-ականներու նահատակութեամբ թանկագինը տալով Արցախին: Բոլորը եւ տարբեր ձեւերով անխտի՛ր աշխատելով` յանուն Արցախին եւ հայութեան:

Այսօր մեր ձայնը կը միացնենք համայն հայութեան ապրած խոր ու աննախընթաց ընդվզումին, նախանձախնդիր ըլլալով ներքին կայունութեան եւ հայրենիքը անսասան պահելու առաջադրանքին` կը պահանջենք վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ իր քաղաքական խումբին հրաժարականը, քաջ համոզուած, որ այս քայլը միակ լուծումն է դարմանումի եւ նոր մեկնարկ մը ապահովելու` յանուն մեր պետականութեան եւ ազատ, անկախ ու միացեալ Հայաստանին:

19 նոյեմբեր 2020

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company