ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Դրօշակ

Դաշնակցականի ճանապարհը

23 Նոյեմբեր 2020 Հայ ժողովուրդն անցավ դժոխքի միջով: Արցախին ու ողջ հայությանը պարտադրված պատերազմի հրդեհի մեջ այրվեց ազգի ծաղիկը, նրա սերուցքի մի մասը: Բազմաթիվ են անկրկնելի սխրանքների և անձնազոհ վարքի օրինակները, որոնք ակնառու վկայություններն են հայ ժողովրդի հերոսական ոգու, որ հպարտություն է ներշնչում նման որդիներ ծնող ժողովրդին պատկանելուդ համար: Հերոսներն ու նվիրյալները հավասար են, նրանք բոլորը նույն ազգի զավակներն են, և մենք պարտավոր ենք հիշել բոլորին ու յուրաքանչյուրին առանձնաբար, խոնարհվել բոլորի վաստակի առաջ: Միաժամանակ, որպես մեկ ընտանիքի զավակների, ցանկանում եմ խոսել Դաշնակցության անդամ, հայրենիքի փրկության համար կռված եւ նահատակված զինվորների մասին: Ովքե՞ր էին նրանք, որ մեր կյանքի մասն էին և մի ակնթարթային պահի պոկվեցին իրականությունից ու համբարձվեցին երկինք: Նրանք հայրենիքում վերածնված կուսակցության երեսնամյա երթի մասնակիցն ու դրոշակակիրներն էին: Նրանց կշիռն ու առաքինությունը դիրք, պաշտոն, հասարակական ճանաչում ունենալով չէր պայմանավորված, եթե նույնիսկ իրենց մեջ կային այդպիսիք: Մեզ համար նրանց առաքինությունը հայրենիքում վերընձյուղված Դաշնակցության սյուները լինելն էր, եթե անգամ նրանցից ոմանք ավելի ուշ են միացել ազգային պայքարի այդ երթին կամ միացել են հայրենի կառույցին այլ վայրերում, բայց նույն դրոշի ներքո որոշակի ճանապարհ անցնելուց հետո:

Հայրենիքում Դաշնակցության վերածնունդը տեղի ունեցավ արցախյան ազատագրական պայքարի բովում: Կարելի է ասել, որ Դաշնակցության Հայաստանի ներկա սերունդը արցախյան պայքարի սերունդն է, որպես կուսակցական շրջան այս հավաքականությունը ձևավորվել և գործում է ցայսօր այդ հոգեբանությամբ: 1989 թվականից սկսած` ազգային ինքնագիտակցությամբ օժտված մարդիկ` երիտասարդ ու հասակավոր, կին թե տղամարդ, գալիս էին Դաշնակցություն, որպեսզի նրա ճանապարհով օգտակար լինեին այդ պայքարին, յուրաքանչյուրը` իր կարողությունների ու ընդունակությունների չափով:

Իհարկե, Դաշնակցության գլխավոր անելիքը արվեց Արցախում ու Հայաստանի սահմանների վրա նրանց կողմից, ովքեր կամավորագրվեցին զինյալ պայքարին: Նվիրյալների այդ բույլից զգալի թվով ընկերներ նահատակվեցին, մյուսները վերադարձան ու ներգրավվեցին երկրի եւ կուսակցության խաղաղ աշխատանքներում: Լինելով գաղափարական մարտիկներ` նրանք երբեք չփորձեցին շահարկել իրենց մարտական կենսագրությունը, առավել ևս չփորձեցին մյուսներից շատ ուզել սեփական վաստակի դիմաց: Նախապես այս տղաներին չճանաչած մեկը, նրանց կողքին երկար ժամանակ գտնվելով, այդպես էլ դժվար թե իմանար, որ իր ընկերն անցել է մարտական փառավոր ուղի և իրական հերոս է, իսկ գործը հրապարակայնացված չէ, որովհետև այդպիսին է Դաշնակցությունը:

Նրանք բոլորը, երեկվա կամավորները, պատերազմից վերադառնալով, եղան սովորական կուսակցականներ, ապրեցին այն առօրյայով ու հոգսերով, ինչ բոլորը: Մենք մեր ընկերների իրական սխրանքների մասին պատմություններ ենք լսել միայն այն ժամանակ, երբ նրանք այլևս մեզ հետ չեն եղել: Չեմ կարող հիշել որևէ դեպք, երբ անցած ավելի քան քսանհինգ տարվա ընթացքում նրանցից որևէ մեկը պատմեր, թե այսինչ ժամանակ այսպիսի կարևոր բան է արել: Նրանք խուսափել են նաեւ լրագրողներից ու տեսախցիկներից: Հաճելի տրամադրության, ուրախ առիթների դեպքում ընկերական միջավայրում եթե ինչ-որ բան էլ հիշվել է նրանց մարտական կենսագրությունից, ապա հիմնականում զվարճալի միջադեպեր: Նրանք զատվեցին մյուսներից միայն այն ժամանակ, երբ կրկին զինվորական համազգեստ հագնելու անհրաժեշտություն առաջացավ: Այդպես մեր վետերանները երիտասարդների հետ զենք վերցրին 2016 թվականին և ապա 2020 թվականին: Վերջին պատերազմը եղավ առավել դաժան ու ողբերգական, որովհետև այս անգամ ավելի շատ մարտադաշտից դուրս պարտություն պարտադրվեց մեզ, ու կրկնակի ողբերգական դարձան մեր կորուստները: Տեղն է, որ անուն առ անուն հիշենք մեր նոր նահատակներին, սակայն այս անգամ ես այդ բանն անել չեմ ցանկանում: Իմ խոսքը բոլորի մասին է` որպես մեկ հավաքականության՝ գործի, գաղափարի, նպատակի ու նահատակության:

Եթե ցանկանում ենք հասկանալ, թե ինչ է արել Դաշնակցությունը Հայաստանում անցած երեսուն տարվա ընթացքում, ապա արժե առաջին հերթին հիշել մեր կամավորներին և նրանց կատարած գործը` առանց նսեմացնելու մնացած բոլորի գործունեությունը: Կարելի է ասել, որ Հայաստանում երկրորդ հարյուրամյակի շեմն անցնող Դաշնակցության ճանապարհը հենց դաշնակցականների և մասնավորապես մարտական ուղի անցած ընկերների անցած ճանապարհը եղավ:

Համեստ, պարզ, հայրենասեր ու անձնազոհ մարտիկներ, ովքեր Դաշնակցության մեջ ճանաչեցին իրենց ժողովրդի հերոսական անցյալն ու չավարտված դատը, անմնացորդ ու պատվախնդրորեն նվիրվեցին հարազատ կուսակցությանը` սեփական ուսերի վրա բարձրացնելով նրա հզոր կառույցը և սեփական մեջքին կրելով նրա գործի բեռը: Փառք մեր բոլոր մարտիկներին, հավերժ հիշատակ անմահացածներին: Անկախ իրադարձությունների ընթացքից նրանց կամավոր ընտրությունը եղել է գիտակցված ու արդարացված: Նրանց ապրած կյանքն օրինակ է դառնալու վաղվա պայծառ Հայաստանը կերտողների համար:


Արտաշես Շահբազյան

«Դրօշակ», թիվ 11 (1645), նոյեմբեր, 2020 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company