ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Յայտարարութիւններ

Կը պահանջենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի անցնցում հեռանալը իշխանութիւնէն. Համազգայինի Գանատայի Շրջանային Վարչութիւն

30 Նոյեմբեր 2020

Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային ՄիութեանԳանատայի Շրջանային Վարչութիւնը պաշտօնական նամակ մը յղած է Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր Դեսպան Տիկին Անահիտ Յարութիւնեանին զորս կը ներկայացնենք ստորեւ։

Հայաստանի Հանրապետութեան Արտակարգ եւ Լիազօր Դեսպան

Տիկին Անահիտ Յարութիւնեան,

Օթթաուա

Ձերդ վսեմութիւն,

Սոյն գրով կը դիմենք ձեզի, որպէս Գանատայի մօտ ՀՀ պետական ներկայացուցիչ, յայտնելու մեր ընդվզումն ու ցասումը՝ նոյեմբեր 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմէ ստորագրուած նուաստացուցիչ ու պարտուողական փաստաթուղթին վերաբերեալ։

Մենք կը գտնենք, որ այդ փաստաթուղթով ի չիք կը հանդիսանան 90-ական թուականներու սկզբին ծանր կորուստներու գնով ձեռքբերուած հայկական յաղթանակները, իսկ այսօր՝ անով լրջագոյն հարուած կը հասցուի թէ՛ Արցախի եւ թէ՛ Հայաստանի անվտանգութեանց։

Այդ փաստաթուղթին տակ ստորագրող ՀՀ վարչապետը արձակեց մեր բազմադարեայ պատմա-մշակութային յուշակոթողներու՝ վանքերուն ու եկեղեցիներուն խաթարման վճիռը։ Թշնամիին ձեռագիրը ծանօթ է բոլորիս, ինչպէս եղաւ պարագան Արեւմտահայաստանի կամ Հին Ջուղայի հայկական գերեզմաններու խաչքարերու սրբապղծման, ախոռներու վերածման կամ վերջնական ոչնչացման։

Համազգայինի Գանատայի Շրջանային վարչութիւնը օղակ մըն է համայն աշխարհի տարածքին աւելի քան 90 տարիներէ ի վեր հայ մշակոյթի ու կրթութեան ջահը բարձր պարզած մեր միութեան, որ չի կրնար անտարբեր մնալ ի տես վերոյիշեալ մտահոգեցուցիչ կացութեան։ Առ այդ, ստեղծուած իրավիճակին բարւոք լուծում գտնելու եւ երկիրը ներկայ փակուղիէն դուրս բերելու նպատակով, կը պահանջենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանի ինքնակամ, անյապաղ եւ անցնցում հեռանալը իշխանութիւնէն։

Մենք հպարտ ժառանգորդներն ենք 1918-ին Հայաստանի առաջին Հանրապետութիւնը կերտած եւ 1928-ին մեր միութիւնը հիմնած՝ Նիկոլ Աղբալեանի, Լեւոն Շանթի եւ Համօ Օհանջանեանի եւ այլոց։ Ժառանգորդներն ենք ա՛յն միութեան, որ մինչեւ օրս իր ուսերուն վրայ վերցուցած է հայրենիքէն դուրս՝ հայապահպանման եւ հայ մշակոյթի տարածման սուրբ առաքելութիւնը։ Մեր ներշնչման աղբիւրը սակայն միշտ եղած է եւ պիտի շարունակէ մնալ մեր հայրենիքն ու պետութիւնը։ Ուստի, Հայաստանի եւ Արցախի ի նպաստ օժանդակութեան աշխատանքները պիտի շարունակենք` մեր պետութեան բարգաւաճման ու հայրենի բնակչութեան բարօրութեան։ Մեր կամուրջը պիտի մնայ անխախտ՝ այնքան ատեն որ ունինք հայրենի իշխանութիւն մը, որ կը գնահատէ մեր ազգային եւ մշակութային արժէքները։

Ընդունեցէք Տիկին Յարութիւնեան, մեր խոր յարգանաց հաւաստիքը։

Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան

Գանատայի Շրջանային Վարչութիւն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company