ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Խմբագրական. Ապաշրջափակումէն Անդին

01 Դեկտեմբեր 2020 Եռակողմ յայտարարութեան մէջ կը թուի, որ ամէնէն աշխարհաքաղաքական հնչեղութիւն ունեցող կէտը Թուրքիա-Ազրպէյճան ցամաքային կամրջումի վերաբերող համաձայնութիւնն է:

Յայտարարութեան 9-րդ կէտը կը բանաձեւէ` «Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ փոխադրական կապերն ապաշրջափակուած են: Հայաստանի Հանրապետութիւնը ապահովում է փոխադրական կապեր Ազրպէյճանի Հանրապետութեան արեւմտեան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութեան միջեւ` երկու ուղղութիւններով քաղաքացիների, փոխադրական միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Փոխադրական հսկողութիւնն իրականացնում են Ռուսաստանի Դաշնութեան ԱԴS Սահմանապահ ծառայութեան մարմինները: Կողմերի համաձայնութեամբ կը տրամադրուի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւնը Ազրպէյճանի արեւմտեան շրջանների հետ կապող նոր փոխադրական հաղորդակցութիւնների կառուցում»:

Այս առաջադրանքը ըստ էութեան երկու առիթով իբրեւ հիմնական հանգուցակէտ սեղան բերուած է ամերիկացիներու կողմէ: Կոպըլի ծրագիրի տեսքով բայց ուղղակի նաեւ պաշտօնապէս Քի Ուեսթի մէջ: Օրուան արտաքին գործոց նախարար Օսկանեանի հաստատումով` Քի Ուեսթի առաջարկներով Լեռնային Ղարաբաղը մէկ անգամէն, ստորագրման պահէն, կը դառնար Հայաստանի տարածք Լաչինի միջանցքով: «Լաչինն ալ պիտի ունենար նոյն կարգավիճակը, իսկ ատոր դիմաց բանակցութիւններ կ՛ընթանային, որ Հայաստանը թոյլ տայ Ազրպէյճանին ազատ օգտագործելու իր տարածքով անցնող ճանապարհը Նախիջեւանի հետ հաղորդակցելու համար: Այս էր նոր տարրը, որ կը փոխհատուցուէր Ղարաբաղը Լաչինի միջանցքով Հայաստանին միացնելու գաղափարին: Բայց ասիկա համազօր չէր տարածք տալուն: Ազատ օգտագործելով այդ ճանապարհը` Ազրպէյճանը կ՛ապահովէր իր կապը Նախիջեւանի հետ, ոչ թէ գերիշխան տարածք կը տրամադրէր Ազրպէյճանին»:

«Տարածք տարածքի դիմաց» կամ գուցէ «միջանցք միջանցքի դիմաց» բանաձեւը ներառուած է նաեւ մատրիտեան սկզբունքներուն մէջ: Սկզբունքներու 7-րդ կէտը կ՛ըսէ, որ «Կողմերի միջեւ բաց եւ անարգել փոխադրական եւ հաղորդակցային կապերը խրախուսուելու են ողջ տարածաշրջանում` ներառեալ Ազրպէյճանի ուղիղ եւ անարգել ցամաքային կապը Նախիջեւանի հետ, բոլոր սահմանների բացումը եւ հաղորդակցային ուղիների վերագործարկումը»: Այստեղ առաջադրանքը քաջալերանքի տեսք ունի եւ պայմանաւորուածութեան պարտադիր յանձնառութիւն չ՛ենթադրեր:

Հիմա պէտք է մտածել, որ ամերիկեան ներշնչում եւ նախաձեռնութիւն ունեցող այս թուրանական կամրջումը ինչո՛ւ յայտարարութեան մէջ աւելի յստակ կերպով ամրագրուած է: Ճշդենք նաեւ, որ այս մէկը հրադադարի վերաբերող համաձայնութիւն է եւ ոչ թէ կարգաւորում. թէ՛ Քի Ուեսթի մէջ եւ թէ՛ մատրիտեան եւ հետագայ փաստաթուղթերուն մէջ այս հանգուցակէտը կարգաւորման բանակցութիւններու սեղանին արծարծուած է:

Ամերիկեան եւ թրքական-ազրպէյճանական շահագրգռութիւնը այս կամրջումին աներկբայօրէն յստակ է: Եւ եթէ Միացեալ Նահանգները Իրանի սահմանային փոփոխութիւն կ՛առաջադրեն այս ձեւով կամ իրանեան ելքի եզակիութիւնը կը չէզոքացնեն, ապա ի՛նչ կրնար առաջադրել Մոսկուան այս պարագային:

Ազրպէյճանը Թուրքիոյ կը միանար Վրաստանի ճամբով, եւ փոխադարձաբար. անկախ ռազմական նշանակութենէն եւ զինամթերքի կամ զինուորական արտադրութիւններու տեղափոխութենէն հիմնականին մէջ խօսքը ապրանքաշրջանառութենէ եւ տնտեսական գործառնութիւններէ Վրաստանին հասած շահոյթներու կրճատումն է: Իրանեան ելքին առընթեր վրացական ելքի այլընտրանքային ուղիի կառուցումը կամ ռուսական հայեցակէտէ Վրաստանի շրջանցումը:

Հայկական դաշտին մէջ խօսոյթի թեմայի կը վերածուի հետզհետէ համաթուրանական կամո՞ւրջ, թէ՞ երկրի ապաշրջափակում հարցադրումը: Ըստ էութեան հիմնովին պէտք է զատորոշել նաեւ առանց նախապայմաններու Թուրքիոյ փակած սահմանի բացման պահանջը, ներկայ մութ փապուղիի մէջ գտնուող թուրանական կամուրջէն: Թուրքիոյ հետ սահմանի բացումը ապաշրջափակում է առանց տրամադրելու Թուրքիա-Ազրպէյճան-թրքացեղ պետութիւններ կամրջումին: Այդ կամրջումի իրականացումը սպառնալիք է ո՛չ միայն Հայաստանին:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company