ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հաղորդագրութիւն
  • Հայ դատ

Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի անդամներն այցելեցին Արցախ

08 Դեկտեմբեր 2020

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախի հետ Բելգիայի ֆրանսախոս բարեկամության խմբի անդամները դեկտեմբերի 2-ից 6-ն այցելեցին Հայաստանի Հանրապետություն և Արցախ:

Պատվիրակության հիմնական նպատակն Արցախի ժողովրդին իրենց աջակցության և բարեկամության հավաստումն էր՝ ագրեսոր Ադրբեջանի և նրան սատարող Էրդողանի Թուրքիայի և վարձկանների կողմից Արցախին պարտադրված ավերիչ պատերազմից հետո: Բարեկամության խմբի պատվիրակության անդամներն էին Բյուսելի խորհրդարանի պատգամավոր Էմանուել Դե Բոկը, Ժեթ համայնքի քաղաքապետ Էրվե Դուայենը, լրագրող, նախկին սենատոր Ժոզի Դուբին, Բրյուսելի խորհրդարանի նախկին նախագահ Ժուլի դը Գրոտը և նախկին սենատոր, Արցախի հետ բարեկամության խմբի համակարգող Անդրե դը Բուսը: Պատվիրակության անդամները խորը վշտով ականատես եղան Արցախի հայ բնակչության դեմ թուրք և ադրբեջանա ագրեսիայի ցավագին ու կործանարար հետևանքներին:

Պատվիրակությանն ուղեկցում էին Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը, գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը և Բելգիայի Հայ դատի հանձնաժողովի ներկայացուցիչ Պետրոս Պետրոսյանը:

Դեկտեմբերի 3-ին Արցախ ժամանելուց հետո պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ մի շարք քաղաքական գործիչների հետ, այդ թվում՝ Արցախի արտաքին գործերի փոխնախարար Ֆելիքս Խաչատրյանի, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի, Ազգային ժողովի՝ Բելգիայի հետ բարեկամության խմբի պատգամավորների, ինչպես նաև պատերազմի ընթացքում լուրջ ավերածությունների ենթարկված Մարտունի քաղաքի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում պատվիրակության անդամները վերահաստատեցին իրենց դիրքորոշումը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ՝ որպես հակամարտության խաղաղ և տևական լուծման միակ միջոց, որը կերաշխավորի Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը: Պատվիրակությունը նաև իր աջակցությունն առաջարկեց պատերազմից մեծապես տուժած դպրոցի վերակառուցման աշխատանքներում:

Ականատես լինելով այն փաստին, որ արցախցիները իրականացնում են փողոցների ամբողջական մաքրման աշխատանքներ և ռմբակոծությունների հետևանքների վերակառուցում, ինչպես նաև տուժած դպրոցների բարեկարգում, Բարեկամության խմբի համակարգող Անդրե դը Բուսն ասաց. «Երկու երևույթ մեզ խիստ տպավորեց: Նախ ՝ տեղահանված ընտանիքների ապրած ողբերգությունը. ոմանք դեռ լուր չունեն իրենց հորից, ամուսնուց կամ որդուց, նրանց համար ապագան անորոշ է և մութ: Մյուս կողմից՝ այն արտասովոր դիմադրողականությունը, որը ցուցաբերում է Արցախի բնակչությունը. նրանք արդեն սկսել են վերակառուցման աշխատանքները ՝ առանց դժգոհության և ամենայն արժանապատվությամբ»:

Պատվիրակությունը հանդիպեց նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին, որն ապացույցներ տրամադրեց և մանրամասն ներկայացրեց միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները ադրբեջանական բանակի կողմից, վերջինիս իրականացված ռազմական հանցագործությունները, այդ թվում՝ արգելված զենքի կիրառումը խաղաղ բնակչության դեմ և քաղաքացիական ենթակառուցվածքների՝ եկեղեցիների, դպրոցների, հիվանդանոցների, մանկապարտեզների և բնակելի տների ուղղությամբ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին մարդասիրական օգնության, փախստականների վերադարձի, Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձը դիտավորյալ հետաձգելու, և ադրբեջանական բանակի տիրապետության տակ մնացած զոհվածների մարմինների փոխանակման հետ կապված հարցեր:

Պատվիրակության անդամները նաև ականատես եղան Ադրբեջանի կողմից թիրախավորված Ստեփանակերտի ծննդատանը հասցված վնասին, ինչպես նաև Մարտունի և Ստեփանակերտ քաղաքների՝ ամբողջությամբ ավերված բնակելի թաղամասերին:
Մասնակիցները նաև զգացական զրույց ունեցան Հայաստանից վերադարձած փախստականների և Հադրութից ու Շուշիից ներքին տեղահանվածների հետ:

Մեկնաբանելով պատվիրակության այցը՝ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նշեց. «Պատերազմի ընթացքում Բելգիայի դաշնային խորհրդարանի պատգամավոր Ժորժ Դալեմանի այցից և Բելգիայի Խորհրդարանի՝ ադրբեջանական բանակն Արցախից անհապաղ հեռացնելու կոչից և թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևի քվեարկությունից հետո, Բարեկամության խմբի այս այցը ևս մեկ ազդեցիկ քայլ է մեր բելգիացի ընկերների կողմից՝ ի աջակցություն պատերազմի հետևանքների զոհ դարձած Արցախի հայ բնակչությանը: Հուսով ենք, որ այս աջակցությունը նյութական օժանդակության կդարձնենք՝ փոքր-ինչ բարելավելով Արցախի ժողովրդի հետպատերազմյան կյանքը»:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company