ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Ձեզ վիճակված է ընտրություն կատարել պատ­գա­մավորական կարգա­վի­ճակի և առանց դա­վաճանի խարանի կյանքի միջև

11 Դեկտեմբեր 2020

Հարգելի՛ պատգամավորներ,

Նախապես ուզում եմ տեղեկացնել, որ ձեր համախոհը չեմ եղել երբեք: Ավելին, ձեզ և ձեր իշխանությանը, մասնավորապես՝ վարչապետին, բազմիցս հրապարակային քննադատել եմ անցած երկուսուկես տարվա ընթացքում: Բայց այժմ չեմ կարող ձեզ չդիմել, որովհետև ես նույնպես կարծում եմ, որ մեր պետականության և ժողովրդի առջև ծառացած լրջագույն փորձության հաղթահարման, ավելին՝ դրա ամենից կարճ և ան­ար­յուն հանգուցալուծման բանալին ձեր ձեռքերում է, որքան էլ այն ձեզ համար դժվար լինի:

Այս օրերին շատ է խոսվում մեր հայրենիքում առկա համակողմանի՝ հանրային, քաղաքական, տնտեսական, վստահության, բարոյականության, անկեղծության և այլ ճգնաժամերի մասին, և դա ճշմարտություն է: Իրականում, սակայն, «ճգնաժամ» բառը չափազանց մեղմ է այն իրականության համար, որի մեջ հայտնվել ենք բոլորս: Մենք ազգովին կանգնած ենք պետականությունը և հայրենիքը կորցնելու իրական վտանգի առջև: Ավելին, հանուն պետականությունը և հայրենիքը փրկելու չեն բացառվում նաև բախումները, հետևա­բար՝ նաև քաղաքացիական պատերազմի վտանգը, քանզի մեր հանրային-պետական կյանքը ծայր աստիճան լարված է և գնալով այդ լարվածությունն ավելի է մեծանում: Ձեր գործընկերներից ոմանք ներկա իրավիակը մեկնաբանում են որպես քաղաքական ընդդիմության կողմից հարմար առիթ իշխանությանը տիրա­նա­լու համար: Մեկն այդ պայքարը նույնիսկ բնորոշեց իբրև քաղաքական «էլիտաների պայքար»: Սակայն վստահ եմ՝ այդպես բնորոշողներն իրենք ևս գիտակցում են, որ առնվազն անկեղծ չեն: Մի բան պարզ է. ոչ մի իշխանություն հեշտությամբ իր դիրքերը չի զիջում: Սակայն դա հասկանալի կլիներ, եթե իսկապես այսօր ընթանար պայքար հանուն իշխանու­թյան, այլ ոչ թե՝ հանուն հայրենիքի: Իշխանության համար պայքարը տեղի կունենա մեկ տարի հետո, երբ անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, բայց … այդ օրվան նախ պիտի հասնել որպես պետություն:

Ի տարբերություն ձեզանից շատերի, որոնք երիտասարդ են և մեր երրորդ հան­րա­պետության անցած երեսնամյա ճանա­պար­հի մասին լսել և լսում են ավագ­նե­րից, ես տարբեր կարգավիճակներով այդ երեսնամյակի կաևոր իրա­դար­ձու­թյուն­ներից շա­տերի ականատեսն ու մասնակիցն եմ՝ սկսած 1988-ի փետրվարից: Անցած երեսուն տարիների ընթացքում մեր երկիրը բազմիցս է անցել փորձությունների միջով, սակայն վստահեցնում եմ՝ չեմ հիշում մեր պետա­կա­նության համար ավելի ծանր և տագ­նա­պա­լից շրջան, ներառյալ՝ 1992-94 թթ. ծանր պատերազմը և 1999-ի հոկտեմբերի 27-ի մղձավանջը, քան այսօր է: Ձեզ վիճակված է ընտրություն կատարել ներկայիս՝ պատ­գա­մավորական կարգա­վի­ճակի և ապագայի բացճակատ, առանց դա­վաճանի խարանի կյանքի միջև: Այլ կերպ ասած՝ դուք կամ մասնակիցն եք լինելու հայրենիքի փրկության սուրբ գործի, կամ, ընդ­հա­կառակը, կուլ գնալով առանձին կուսակիցների բարոյական ճնշում­ներին, դառնալու եք հայ­րենադավ ընթացքի ակամա կամ գի­տակց­ված մաս­նա­կից­ները: Ընտրությունը ձերն է, բայց մի բանում ես կասկած չունեմ. Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հետ դուք ապագա չունեք, որովհետև նրանց հետ ապագա չունի հայոց պետականությունը: Ես հասկանում եմ, որ «թիմի» համար դժվարին պահին նրան լքելը հեշտ չէ, մանավանդ որ պատգամավորի մանդատը ձեր սեփական վաստակի, ձեր անցած ճանապարհի հանրային գնահատականի արդյունք չէ, այլ նվեր է «թիմի» կողմից: Հետևաբար այդ նույն «թիմի» առջև կա բարոյական պար­տա­վո­րու­թյան խնդիր: Սակայն, կարծում եմ՝, կընդունեք, որ հայրենիքն ու պետակա­նու­թյունը ավելի բարձր արժեքներ են, քան ցանկացած թիմ կամ կուսակցություն:

Կարծում եմ՝ լավ եք հասկանում, որ եթե այս օրերին Երևանի փողոց­ներում առայժմ չկա ժողովրդի՝ ձեր պատկերացրած «կրիտիկական զանգավածը», որը կար, օրինակ, 2018-ի ապրիլին, դա դեռևս չի նշանակում, թե Նիկոլ Փաշինյանի կառա­վա­րությունը վայելում է ժողովրդի մեծամասնության վստահությունը: Այդ «զանգավածը» դեռևս չկա տարբեր պատ­ճառ­ներով: Առաջին հերթին այն պատճառով, որ մեր հա­զա­րավոր հայրենակիցներ անձ­նա­կան ողբերգության մեջ են, իսկ բազմահազարներն էլ պարզապես ուշքի չեն գալիս կատարվածից: Բայց կանցնի այս վիճակը, և այն, ինչը դուք այսօր դեռ կարող եք փրկել ձեր սեփական նախաձեռնությամբ, չեք կարող փրկել հետո:

Ձեր շարքերում կան մարդիկ, որոնք իրենց հետ խմբակցություն են բերել դեռևս 90-ականների վերջերից սկիզբ առած «հին հաշիվներ» երբեմնի թիմակից, իսկ այնուհետև հանգամանքների բերումով բարիկադի տարբեր կողմերում հայտնված պետական գործիչների հետ: Նրանք բարդույթավորված մարդիկ են և այդ բար­դույթ­ների գերին են դարձնում նաև ձեզ: Նրանց «հաշիվները» ձեր «հաշիվները» չեն: Իրենց հիմքում դրանք խիստ անձնական են և պատ­կա­նում են անցյալին: Ձեր իսկ շահերից է բխում՝ նայել ապագային: Թույլ մի տվեք, որ ձեզ դարձնեն իրենց նեղ անձնական «հաշիվների» պատանդները:

Ավելորդ չեմ հարում երկու խոսքով անդրադառնալ նաև Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածուին: Վազգեն Մանուկյանի հետ անձնական շփում­նե­րի որոշ առիթներ ունեցել եմ հեռավոր 90-ականներին, հատկապես 1996-ի նախա­գա­հա­կան ընտրությունների շրջանում, երբ դարձյալ նա ընդդիմության միաս­նա­կան թեկնածուն էր: Չեմ թաքցնում. անցած երեսուն տարիների ընթացքում Վազգեն Մա­նուկ­յանը եղել է այն սակավաթիվ քաղա­քական-պետական գործիչներից մեկը, որոնց նկատմամբ միշտ հարգանք եմ տածել, անկախ առանձին հարցերում ունեցած անհամաձայ­նու­թյուն­ներից, որոնք նույնպես բնական են: Այդ բոլոր տարիների ընթացքում ինձ մշտա­պես հետաքրքրել է, թե այս կամ այն կարևոր հարցի առնչությամբ ինչ է մտածում նա: Կասկածից վեր է, որ Վ. Մանուկյանն իսկական առաջնորդ է և իսկապես բոլոր առում­ներով ամենից հարմար թեկնածուն է այս օրերին և լավագույն թեկանծուներից մեկը բոլոր ժամանակներում: Վստահենք նրան: Համոզված եմ՝ նա կլինի բոլորի ղեկավարն ու ընկերը, այդ թվում՝ ձեր, այլ ոչ թե միայն իրեն առաջադրողների: Վ. Մանուկյանը ներկա՝ երրորդ հանրա­պե­տության հիմնա­դր­ման ակունքներում կանգնած գործիչ­նե­րից է, ըստ էության՝ «Ղարաբաղ» կոմիտեի փաստական ղեկավարը և մեր նորանկախ պետության առաջին վարչապետը: Ակնհայտ է, որ նրա համար մեծ ցավ է այն ամենը, ինչն այս օրերին կատարվում է մեր հայրե­նքի և պետա­կա­նու­թյան հետ: Ավելին, ըստ իս, եթե փորձենք մեզ հայտնի քա­ղաքական-պե­տական գոր­ծիչ­ներից մեկին առանձնացնել որպես երկրորդ անկախ հանրապե­տու­թյան հիմնադիր, իմ կարծիքով՝ այդ պատվավոր կոչման ամենա­հա­վանական թեկնածուն հենց Վ. Մանուկյանն է: Խոսքը հիմնադրի, այլ ոչ թե ամենից մեծ ներդրումն ունեցած գործչի մասին է (իհարկե, գիտեմ, որ մարդու ողջության օրոք նման բաներ ասելն ընդունված չէ, բայց նաև վստահ եմ, որ ինձ ճանաչողները խոսքերիս տակ ուրիշ ենթատեքստ չեն փնտրի): Իսկ 1990-ից առ այսօր ՀՀ բոլոր ղե­կա­վարներից պետա­կա­նու­թյան կայացման գործում ամենից մեծ վաս­տակը, ըստ իս, ունի Ռ. Քո­չարյանը, որի պաշտոնավարման տասը տարիները եղել են այս երկրի կայացման ոսկե ժամա­նա­կա­շրջանը բոլոր ոլորտներում: Սրանք փաստեր են, որ, անկախ այդ գոր­ծիչ­նե­րի նկատ­մամբ ունեցած մեր համակրանքներից ու հա­կա­կրանքներից, չենք կարող չըն­դունել: Պետա­կան-քաղաքական գործիչներին պիտի դատել ըստ նրանց գործի արդյունքների և նշանակության, այլ ոչ թե անձնական համակրանք-հակա­կրանք­ներով, որոնք, որպես կանոն, անաչառ չեն: Հետևաբար, հայոց պետականության և մեր իսկ շահերից ելնելով, խելամիտ չի լինի այս դժվարին ժամանակներում Վ. Մանուկյանի և Ռ. Քո­չարյանի կենսփորձից և գի­տե­լիք­ներից չօգտվելը:

Իսկ ձեր կուսակցական առաջանորդը՝ Նիկոլ Փաշինյանը, հարգելի՛ իմ­քայ­լականներ, հայոց պատմության մեջ կմնա որպես մեր հինգհազարամյա պատ­մա­կան հոլովույթի ամենից ձախողակ և արկածախնդիր ղեկավարներից մեկը, որին այդպես էլ խորթ մնացին պետական առաջնորդին բնութագրող նույնիսկ տարրական հատկա­նիշ­ները:

Ուզում եմ հավատալ, որ մեր հայրենիքի համար այս պատասխանատու օրերին ձեզանից շատերին առաջնորդ կլինի մեր պետականության և հայ ժո­ղովրդի վաղվա օրվա հանդեպ բարձր պատասխանատվության զգացումը, և դուք ձեր ծանրակշիռ ներդրումը կունենաք հայոց պետականության սասանվող նավը հետագա փոր­ձու­թյուններից հեռու պահելու պատվաբեր գործում:

Վարդան Պետրոսյան
ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ

11. 12. 2020 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company