ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայրենիքի փրկության շարժում
  • Ասուլիսներ

Եթե հիմա ԱԺ ընտրություններ անցկացվեն, դրանք կլինեն ամենասարսափելի ընտրությունները, մենք տեսել ենք դա

15 Դեկտեմբեր 2020

Ներկա վիճակը շատ ավելի սարսափելի է, քան թվում է. մենք ոչ միայն ունենք տարածքային և մարդկային կորուստներ, այլ մենք կորցնում ենք վստահությունը երկրի ապագայի նկատմամբ, մեր արժանապատվության զգացումը վիրավորված է, հարց է առաջանում՝ կկարողանա՞նք ոտքի կանգնել և ամեն ինչ կառուցել այն պետությունը, որի մասին երազում էինք, ես համոզված եմ, որ այո. այսօր, դեկտեմբերի 15-ին, երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:

Խոսելով ազատ պետության կարևոր բաղադրիչի մասին՝ Վազգեն Մանուկյանը նշեց, որ կարևոր բաղադրիչ է ժողովրդավարությունը, որպեսզի արդար ընտրությունների միջոցով ձևավորվի իշխանություն:

«Ընտրությունների մեխանիզմը փչացավ, դարձավ մի նոր բանաձև, երբ ընտրությունների միջոցով իշխանությունը վերարտադրում էր ինքն իրեն, և մենք դրանով ազատության կարևոր բաղադրիչ կորցրինք: Այնուամենայնիվ, վերջին ընտրությունները մոտ էին ազատ ընտրություններին, լիարժեք չէր, բայց մոտ էր, որովհետև հասկանալի էր՝ ժողովուրդն իրեն ընտրելու է, և ամեն ինչը նորմալ էր: Հիմա պատկերացրեք, այն մարդը երկիր կորցնելուց հետո խայտառակ պարտությունից և հազարավոր զոհեր տալուց հետո կառչած է աթոռին, դուք ի՞նչ եք կարծում, որ հիմա ընտրություն լինի, ի՞նչ կկատարվի ․․․ հիմա եթե ընտրություն կազմակերպվի, դրանք կլինեն ամենասարսափելի ընտրությունները, որ մենք տեսել ենք»,- նշեց նա:

Ըստ Վազգեն Մանուկյանի՝ օրենքներն ու դատական համակարգը մյուս բաղադրիչն են. «Մեր օրենքները շատ լավն են, դատական համակարգը ևս տարեց տարի զարգանում էր, բայց Նիկոլ Փաշինյանի ժամանակ դատական համակարգը ջարդվեց, որ լիարժեք ծառայի միայն իրեն, մինչև այդ էլ լավը չէր, բայց նա ցանկացավ ամբողջությամբ իր բուռը վերցնել, այսինքն՝ ամբողջության սահմանափակել»:

Վազգեն Մանուկյանն ընդգծեց, որ պատերազմում պարտություն կրելուց հետո երկիրը չի կարող գնալ առաջ, եթե նույն առաջնորդը մնա, այդ է պատճառը, որ իրենք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և ստեղծվի մեկ տարով ժամանակավոր կառավարություն:

«Ես հռչակում եմ, որ անցումային կառավարությունն ամեն ինչ կանի, որ հիմք դրվի ժողովրդավարության բաղադրիչ մասերին: Դա այն լավատեսությունն է, որ ունենք ապագայի նկատմամբ: 1994 թվին Ադրբեջանը խայտառակ պարտվեց՝ զոհեր ունեցավ, ստորագրեց փաստաթուղթ, ըստ որի՝ չի կարող պատերազմում հետ վերցնել այդ հողերը, բայց կարողացավ դրա վրա կառուցել իր հետագա հաղթանակը՝ առանց հրաժարվելու Արցախի հարցից և իր տարածքների վերադարձից, նույնը մեզ է սպասվում՝ կան ընկճվելու ենք, հարմարվելու ենք՝ ասենք՝ ոչնչացած ենք կամ այս պարտության վրա կառուցելու ենք մեր ապագա հաղթանակը»,- նշեց նա

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Բնապահպանական Խոստումներ․․․Կենսաբազմազ

«Երկիրը չի մեռնիր․ զայն կը սպաննեն։ Եւ այդ սպաննողները անուններ ու հասցէներ ու

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company