ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Լուրեր

ՀՅԴ Երիտասարդականի ջանքերով Եվրոպայի երիտասարդ սոցիալիստների կազմակերպությունը դատապարտել է Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան

15 Դեկտեմբեր 2020

Դեկտեմբերի 5-ին և 6-ին տեղի ունեցավ Եվրոպայի Երիտասարդ սոցիալիստների (ընկերվարների) կազմակերպության (Young European Socialists/YES) Ընդհանուր ժողովը՝ առցանց:

Ընդհանուր ժողովի ժամանակ ՀՅԴ Երիտասարդականի ջանքերով ընդունվեց Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձև, որին աջակցել էր Պորտուգալիայի երիտարդ սոցիալիստների կազմակերպությունը:

Հավելյալ նշենք, որ ՀՅԴ Երիտասարդականը, որպես լիիրավ անդամ, անդամակացում է YES-ին 2015 թվականի ապրիլից:

Ստորև ներկայացնում ենք բանաձևի հայերեն թարգմանությունը.

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը առանց դրդապատճառի լայնածավալ հարձակում սկսեց Արցախի (Լեռնային Ղարաբաղ) և Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանը պատերազմ սկսեց համաշխարհային համավարակի ընթացքում, երբ Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարը համաշխարհային հրադադարի կոչ էր արել։

Այդ գործողությունները 1994 թվականին Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի կողմից ստորագրված զինադադարի պայմանագրի ուղղակի խախտումներ են։

Թուրքիայի անվերապահ աջակցությամբ պատերազմն արագորեն ահագնացավ, որպես հետևանք ունենալով քաղաքացիական շինությունների, դպրոցների, հիվանդանոցների և եկեղեցիների ռմբակոծությունները։ Թուրքիան հրապարակայնորեն արտահայտել է իր աջակցությունը և շարունակում է Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել։ Տարածաշրջանի անվտանգության համար խիստ ահազանգող է այն հանգամանքը, որ Թուրքիան պատերազմական գործողություններին մասնակից է դարձրել նաև Սիրիայից բերված վարձկաններին և իր հատուկ ջոկատայիններին։

Այս ամենը պատճառ դարձավ հազարավոր զոհերի, ներառյալ մեծ թվով քաղաքացիական անձինք։ Արցախի բնակչության կեսից ավելին տեղահանվել է կամ էլ, իբրև փախստական, ճանապարհ բռնել դեպի Հայաստան։ Հայ գերիները դաժանորեն տանջվել են և սպանվել։

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև կնքվել է եռակողմ համաձայնագիր, որն ամբողջությամբ արհամարհում է Արցախի ժողովրդի իրավունքներն ու 1994 թ․ զինադադարի պայմանագիրը։

Այս անարդար պայմանագիրը ոչ միայն արհամարհում է Արցախի ժողովրդի իրավունքները, այլ նաև արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հակամարտությունը կարգավորելուն լիազորված միջազգային միակ կառույցի լիազորությունները։

Հաշվի առնելով այն, որ

– Այս պայմանագիրը Արցախի ժողովրդի իրավունքները չի երաշխավորում,
– Չի երաշխավորում գերիների անվտանգ վերադարձի իրավունքը,
– Չի ապահովում Արցախի Հանրապետության իրավական կարգավիճակը,
– Չի ապահովում հակամարտության կայուն կարգավորումը,
-Եվրոպական Հանձնաժողովի այլատյացության դեմ և Եվրոպայի Խորհրդի անհանդուրժողականության դեմ զեկույցներով ինչպես նաև ՄԱԿ-ի ռասայական խտրականության բացառման կոմիտեի զեկույցներով, Արցախի ժողովրդի կյանքը Ադրբեջանի տիրապետության տակ անհնար է։
-Ադրբեջանի Հանրապետությունը ի վիճակի չէ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունն ու ազատությունը։

YES-ը խստորեն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախի և Հայաստանի նկատմամբ, որը հրահրված չի եղել հայկական կողմից, ինչպես նաև զինվորների, քաղաքացիների և գերեվարվածների հանդեպ իրականացված պատերազմական հանցագործությունները։

YES-ը խստորեն դատապարտում է Արցախի դեմ պատերազմում Թուրքիայի միջամտությունը։
YES-ը խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից սիրիական վարձկանների օգտագործումն այս պատերազմում։
YES-ը կոչ է ուղղում Եվրոպական Միությանը երաշխավորել Արցախի բնակչության անվտանգությունը և տեղահանված ընտանիքներին ցուցաբերել մարդասիրական օգնություն։


Եվրոպայի Երիտասարդ սոցիալիստների կազմակերպություն,
համաստորագրող՝ «Պորտուգալիայի երիտասարդ սոցիալիստներ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company