ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քննարկում
  • Հայրենիքի փրկության շարժում

ՀՀ ԳԱԱ նախագահությունում տեղի Է ունեցել հանդիպում Վազգեն Մանուկյանի հետ

16 Դեկտեմբեր 2020

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում այսօր տեղի է ունեցել հանդիպում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ: Իր ելույթում Մանուկյանը խոսել է մեր երկրի ներկայի ու ապագայի մասին։

Ի՞նչ կարևոր արձանագրումներ է նա արել․

1․ 2018 թվականի փոփոխությունների առաջին իսկ պահերից շատերը հասկացան, որ մեր երկիրն այն ճանապարհով չի գնում, որը կբերի զարգացում և առաջխաղացում: Ընդհակառակը, կառուցվում էր ոստիկանական պետություն, ազգային արժեքները ոտնահարվում էին, հարվածներ էին ստանում Արցախի և Հայաստանի բանակները։ Ի վերջո ստացանք պատերազմ։

2․ Պատերազմի սկիզբն այն պահին չէր, որ պետք է լիներ: Պատերազմի ընթացքն այնպիսին չէր, որ պետք է լիներ: Պատերազմն այսպես չէ, որ պետք է ավարտվեր և նույնիսկ պատերազմի ավարտը չէր համապատասխանում այն փաստաթղթին, որը ստորագրվեց: Այս ամենը կարելի է համարել պատահականությունների, տգիտության, բնավորության հետևանք, բայց սովորաբար այդքան զուգադիպություններ չեն լինում:

3․ Մենք ունեցանք հսկայական մարդային ու տարածքային կորուստներ։ Բայց մենք մի ուրիշ ֆունդամենտալ կորուստ էլ ունեցանք՝ մեր ինքնավստահությունը: Առաջ Հայաստանն այս տարածաշրջանում մի պետություն էր, որի հետ հաշվի էին նստում։ Հիմա այդ ամենը զրոյացավ։

4․ Պատերազմի ակտիվ մասն ավարտվեց, բայց պատերազմը դեռ շարունակվում է: Դրա մասին են վկայում նաև վերջին գերեվարությունները, տարածքային կորուստները։ Տպավորություն է, որ մենք չունենք բանակ և պաշտպանություն:

5․ Այս իշխանությունը պետք է հեռանա։ Եթե չհեռանա, Հայաստանն ամեն օր նոր կորուստներ է ունենալու։

6․ Ոչ մի երկիր չի նստի լուրջ բանակցությունների նման ղեկավարի հետ, էլ ուր մնաց Ադրբեջանի ղեկավարությունը: Նրանց կողմից հիմա միայն ծաղր ու արհամարհանք է, ուրիշ ոչինչ։

7․ Երկիրն այս աղետին հասցրած մարդը շարունակում է կառչած մնալ իր աթոռին։ Նա վախենում է այն պատասխանատվությունից, որը պետք է կրի աթոռից հրաժարվելուց հետո:

8․ Շարժումը փորձում է հասնել իշխանության հեռացմանը: Շատերը նունիսկ դժգոհ են, որ շարժումը վճռական քայլերի չի գնում: Մինչդեռ մարդանց մի զգալի մասը շատ վճռական է տրամադրված:

9․ Ժողովրդի մի մասը դեպրեսիայի մեջ է, և չի կարելի նրան մեղադրել։ Նրան հասցրել են այդ վիճակին։ Ժողովրդի մի հսկայական հատված էլ դեմ է այս իշխանությանը, բայց ակտիվորեն չի մասնակցում ցույցերին։

10․ Մի շահարկում կա՝ եթե Նիկոլը գնա, գալու են «հները»: Այս տարիների ընթացքում նախկին իշխանությունների նկատմամբ այնպիսի ատելություն է սերմանվել, որ զարմանալի ձևով մարդկանց համար նույնիսկ հայրենիքի կորուստն ավելի ներելի է, քան հների վերադարձը:

11․ Ուժի միջոցով իշխանություն փոխելը դժվար չէ, բայց պետք է ձևավորել լեգիտիմ իշխանություն, որի հետ աշխարհը հաշվի կնստի։

12․ Ինչո՞ւ պետք է ձևավորվի ժամաակավոր կառավարություն։ Եթե մարդը հայրենիք կորցնելուց հետո չի հեռանում, նա ազատ ու արդար ընտրություններ երբեք չի կազմակերպի։

13․ ժամանակ է պետք, որ հայաստանյան կուսակցությունները ոտքի կանգնեն ու պատրաստվեն արտահերթ ընտրությունների: Ժամանակավոր կառավարությունը կտա դրա հնարավորությունը։

14․ Մեկ տարին պետք է, որ նոր կառավարությունը կայունացնի երկրի վիճակը, արագորեն լուծի հրատապ հարցերը և համախմբի բոլոր ուժերին։

15․ Այդ մեկ տարում պետք է դրվեն նաև Հայաստանի ապագա ընթացքի հիմքերը։ Ի՞նչ պետություն ենք ուզում կառուցել, ո՞րն է մեր գաղափարախոսությունն ու տեսլականը։

16․ Ինձ համար կարևոր ու առաջնային են բանակն ու կրթությունը։ Եթե ուզում ես ազգային, ժողովրդավարական պետություն կառուցել, պիտի ունենաս ուժեղ բանակ և համարժեք կրթություն:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company