ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Կարմիր գծեր

17 Դեկտեմբեր 2020 Հարցում մը բոլոր անոնց, որոնք մինչ այս պահը նիկոլը կը պաշտպանեն, կը փորձեն զինք արդարացնել, կամ լաւագոյն պարագային լուռ ու մունջ կրաւորական կեցուածքով կը հետեւին վերջին զարգացումներուն՝ ԴԵՌ Ի՞ՆՉ ՊԷՏՔ Է ԸՆԷ (ԿԱՄ ՉԸՆԷ) ան, որպէսզի ձեզի համար ալ «կարմիր գիծերը» հատած ըլլայ: Ի՞նչ փորձանք դեռ պէտք է գայ մեր ժողովուրդին ու պետութեան գլխուն որպէսզի «կարմիր գիծեր» անցնելու վերագրուին: Որո՞նք են ձեր «կարմիր գիծերը», խնդրեմ, ըսէ՛ք:

Ըստ երեւոյթին գաղտնաբար կործանարար անձնատւութեան (կապիտուլյացիա) յայտարարութիւն ստորագրելը, հայրենի Արցախի տարածքին աւելի քան 70% կորուստն ու զիջումը, հազարներու ՀԱՅՐԵՆԱԶՐԿՈՒՄՆ ու տեղահանութիւնը, բան-թուրանական երազին ճամբայ յարթելը, ամբողջ հայ ժողովուրդին արժանապատւութիւնը խոցելը «կարմիր գիծեր» չեն ոմանց համար:

Պատերազմը կանխարգիլելու կամ նախօրոք դադրեցնելու ձախողումը, անցնող երկամեակին արտաքին դիւանագիտութեան եւ բանակցութիւններուն ահրելի տապալումը, լրջօրէն վտանգները չգնահատելն ու համապատասխան քայլերու չձեռնարկելը, 44 օրեր հանրութիւնը մոլորեցնելը, համակարգուած զօրահաւաք ու համալռում չկազմակերպելը, բանակին վիրաւոր ու անմխիթար ներկայ վիճակը, պատերազմի ընթացքին գործուած մարտավարական ու կազմակերպական ահաւոր սխալները «կարմիր գիծեր» չե՞ն ձեզի համար:

Ռազմագերիներու եւ անյայտ կորածներու խնդրին ապիկար ու անկարող տնօրինումը, կործանարար յայտարարութենէն աւելի քան մէկ ամիս անց, մինչ այս պահը օրական դրութեամբ արձանագրուած ապահովական անախորժ գործողութիւններն ու շրջափակումները, նո՛ր զոհերու եւ ռազմագերիներու թոյլ տալը, անբացատրելիօրէն «կարմիր գիծեր»ու սահմանը չեն անցած ոմանց համար:

Այս ծիրին մէջ, շատեր այդ տպաւորութիւնը կը ձգեն, որ պարտուած ու հեղինակազրկուած այս իշխանութեան ակնյայտ անկարողութիւնը՝ 9 Նոյեմբերի յայտարարութեէնէն բխած կետերը իրաւականօրէն հայանպաստ համաձայնագրերու վերածելու այդքան ալ էական նշանակութիւն չունի իրենց համար: Միջ-պետական սահմանագծումէն, մինչեւ ճանապարհներու ապաշրջափակում ու այլ բանակցային գործընթացներու անյստակութիւնը, անորոշութիւնը երկրորդական կը թուին ըլլալ շատերու համար.

Աւելի պարզ, ըստ երեւոյթին, Հայաստանի ու Արցախի օրէ օր դե՛ռ տկարացող ազգային անվտանգութիւնը, անկախութիւնն ու ամբո՛ղջ ՊԵՏԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ «կարմիր գիծեր» չեն ոմանց համար: Աւելին, մօտաւոր 5000 երիտասարդներու, գրեթէ սերունդի՛ մը կեանքերը խլելու եւ հազարաւոր վիրաւորներու ու մնայուն հաշմանդամներու պատասխանատւութեան մէջ մեղաւորութեան զգացումի բացակայութիւնը, ընդհակառակը ուրիշները մեղադրելը (բանակ-ժողովուրդ-հիներ), հանրութեան մէջ պարակտում խորացնելը ու դեռ արիւնահոսող վէրքին վրայ աղ ցանելը զարմանալիօրէն «կարմիր գիծեր» չեն ըստ երեւոյթին նիկոլի պատշպաններուն ու անտարբերներուն համար:

Բնականաբար այս բոլորին վրայ կ՛աւելնայ քաղաքական բազմաթիւ շրջանակներու եւ հազարաւոր ցուցարարներու կողքին, Հայ ժողովուրդի պետական, ազգային, գիտակրթական ու հոգեմտաւոր հեղինակութիւններուն (ՀՀ. Նախագահ, զոյգ կաթողիկոսներ, Երեւանի Պետական Համալսարան, Ազգային Գիտութիւններու Ակադեմիա, շարք մը մտաւորականներ, սփիւռքեան կազմակերպութիւններ, եւայլն) իշխանութենէն հրաժարկան պահանջելու կոչերը անտեսելը: Միթէ՞ այս հեղինակութիւնները այդքան անխելք, անհեռատես ու անփորձառու են, կամ բոլորը փտտած ե՞ն (կոռումպացուած), կամ անձնական շահեր կը հետապնդե՞ն, որ նիկոլի հրաժարականը կը պահանջե՞ն: Հաստատ ո՛չ: Միթէ՞ նիկոլին վարչապետի -արդէն իսկ հեղինակազրկուած- աթոռին յամառօրէն կառչիլ փորձելը ժողովրդավարութեան տեսակետէ եւս «կարմիր գիծեր» հատել չի նշանակեր:

Եթէ այս բոլորը ձեզի համար «կարմիր գիծեր» չե՛ն, ապա որո՞նք են անոնք: Ըսէ՛ք, ծանօթանանք, երկխօսինք: Միայն երկու խնդրանք. Առաջին՝ հիներու-նորերու կամ աթոռակռիւի արդէն հինցած ու ծիծաղելի արդարացումին մի վերագրէք ձեր կրաւորական կամ բրո-նիկոլական կեցուածը, որովհետեւ մեր դիմագրաուած ՃԳՆԱԺԱՄԸ շա՜տ աւելի խորն է ու օրհասական քան լոկ՝ աթոռակռիւ (որ բնականաբար կայ ու միշտ պիտի ըլլայ), իսկ եթէ տակաւին չէք անդրադարձած ճգնաժամի ահաւորութեան, խնդրեմ բաղդատեցէք մեր իրականութիւնը Սեպտեմբեր 27-էն առաջ, Նոյեմբեր 9-էն ետք ու մանաւանդ՝ ԱՅՍՕՐ, Դեկտեմբեր 16 2020-ին, ու տեսէք պետականութեան, անկախութեան եւ անվտանգութեան իմաստով ուր կանգնած ենք այսօր եւ ու՛ր կրնանք կանգնիլ (կամ դադրիլ կանգնելէ) մօտիկ ապագային: Երկրորդ՝ «միասնականութեան» պատրուակին տակ մի պահուտիք: Այո, այս ծանր օրերուն միասնականութիւնը ջուրի ու օդի նման հարկաւոր է բոլորիս, բայց ո՛չ նիկոլի շուրջ -որ վերջին ողբերգութիւններուն իրաւական, քաղաքական ու բարոյական գլխաւոր պատասխանատուն է-, այլ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ու հայրենիքը այս ճգնաժամէն փրկելու կարողներուն շուրջ…: Չհաւատա՛ք որ անփոխարինելի մարդիկ կան:

Չհաւատա՛ք, որ մենք չենք կրնար մեր ժողովուրդի ծոցէն ծնունդ տալ անոնց, որոնք կրնան այս պարտութեան դասերը սորված յաղթանականերու եւ կայուն խաղաղութեան առաջնորդել մեզ բոլորս: Ցեղասպանութենէ ու 600 տարուայ պետականազրկութենէ ետք հանրապետութիւն կերտող հայ ժողովուրդը իր կեներուն մէջ վստահաբար ունի վերականգնելու եւ յառաջ շարժելու անկոտրուն կամք ու կարողականութիւն: Սահմանադրական, օրինական եւ ժողովրդավարական ճանապարհներով վստահեցէ՛ք ու առիթ տուէք մասնագիտացա՛ծ, հայրենասէ՛ր, խիզա՛խ ու արհեստավարժ մարդուժին:

Լաւ է ուշ, քան երբէք. Գործենք այնպէս, որ մեր ազգային ու պետական արժեհամակարգին բոլոր հիմնական «Կարմիր գիծերը» հատողները անցնցում ու քաղաքակիրթօրէն րոպէ առաջ լուսանցքայնանան ու նո՛ր որակով դուրս գանք այս ճգնաժամէն: Այլապէս կարմիր գիծ պիտի քաշուի մեր պետականութեան ու հայրենիքին վրայ:

Գէորգ Յակոբճեան

16 Դեկտեմբեր 2020

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company