ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայրենիքի փրկության շարժում
  • Լուրեր

Արժանապատվության երթ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով

17 Դեկտեմբեր 2020

Այսօր դեկտեմբերի 17-ին, մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Արժանապատվության հերթական երթը՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող Թումոյի այգուց։

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի հեղինակած «Իմ Արցախ, իմ հող ու ջուր, իմ Հայաստան» երգի ներքո՝ եռագույներով, «Հայրենիքը փրկողը հենց դու ես» գրությամբ մեծ ցուցապաստառով, «Հայաստան, Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան» բացականչություններով ու վանկարկումներով քաղաքացիները սկսեցին իրենց երթը ուղղություն վերցնելով դեպի կենտրոն։

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց՝ այս պայքարը հանուն հայրենիքի է, հանուն մեր երկրի է, հանուն արժանապատվության։

«Ձեզանից շատերը հարազատներ ու ազգականներ ունեն Կապանում, Գորիսում, Զանգեզուրում, Մեղրիում։ Հենց այսօր Նիկոլ Փաշինյանը գողանում է նրանց անվտանգությունը։ Հրավիրում է, թուրքին գրկաբաց ընդունում է Գորիսի, Ղափանի մատույցներում, և դրա համար է, որ մենք ողջ ժողովրդի անունից ասում ենք՝ առանց Նիկոլ Հայաստան»,- հայտարարեց Մանուկյանը։

Գեղամ Մանուկյանը դիմեց պատուհաններից երթին հետևող աջափնյակցիներին, ասաց, Փաշինյանն այնպիսի իրավիճակ է ստեղծում, որ վաղը Կապանը կրակի տակ է լինելու։ Նա կոչ արեց բազմոցին նստած ու ուղիղ եթերում պայքարի ընթացքին հետևողներին դուրս գալ փողոց, միանալ իրենց։

Արծվիկ Մինասյանն էլ երթի ընթացքում հայտարարեց. «Նիկոլ Փաշինյանն ու իր ոհմակը ոչ միայն տվեցին Արցախը, ոչ միայն զիջեցին մեր հայրենի հողը, ոչ միայն զոհեց մեր հինգ հազար հայորդիներին, հաշմանդամ դարձրեց հազարավոր մարդկանց, տնազուրկ դարձրեց հարյուր հազարավոր ընտանիքների, այսօր արդեն նաև Սյունքիի սահմանային դիրքերն է հանձնում։

Արծվիկ Մինասյանը ընդգծեց, որ Փաշինյանն ու իր ֆեյքային բանակը փորձում են սևացնել բանակը, զինվորին, ապա ընդգծեց՝ զինվորը, բանակը հերոս է։ Նա կոչ արեց Սփյուռքին ոտքի կանգնել, քանի որ Փաշինյանը դավաճանել է նաև ամեն վայրկյան նյութական, ֆինանսական ու այլ աջակցությամբ բանակի ու հայրենիքի կողքին կանգնած Սփյուռքին։

Երթի մասնակիցները Բաղրամյան պողոտայով քայլում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։

Երթի ընթացքում հայտարարություններով հանդես են գալիս ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներ, նախկին պաշտոնյաներ, անհատներ։

«Նիկոլ Փաշինյան, քո հրաժարականը պահանջում է ողջ արժանապատիվ հայությունը։ Քեզ չհաջողվեց երկու տարում պառակտել ժողովրդին, որովհետև մենք միասնական ենք, հող ու հայրենիք պաշտել գիտենք։ Նիկոլ Փաշինյան, այսօր քաղաքական օրակարգում մի հարց կա՝ դա քո հեռացումն է»,- ասաց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։

Լիլիթ Գալստյանը նկատեց, որ քաղաքականապես կույր Նիկոլ Փաշինյանը նաև չի նկատում, որ նորոնոր բուհեր են միանում շարժմանը։ Նա շնորհավորեց նրանց և շնորհակալություն հայտնեց, քանի որ շարժման շարքերում մեծանում է մտավորականության թիվը։

Այս պահին Սյունիքի մարզում չափազանց կարևոր իրադարձություն է տեղի ունենում, որն ամբողջությամբ հակասում է Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն ակտին, այնտեղ որևէ բառ չկար Կապանի և Սյունիքի մարզի մնացած տարածքների հետ կապված. երթի ժամանակ հայտարարեց «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Արփինե Հովհաննիսյանի կարծիքով` քանի որ եռակողմ հայտարարությունում նշված չէ Սյունիքի տարածքները հանձնելու մասին, ՀՀ իրավապահ համակարգը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետք է քրեական գործ հարուցի՝ պարզելու, թե ինչու են հանձնվում Սյունիքի տարածքները:

Երթի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակում են, որտեղ ելույթ են ունենում քաղաքական գործիչները։

Երեկվանից Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդին բաժանելու նոր ձեւ է գտել. Ասում է՝ ովքեր իմ հրաժարականը պահանջում են, էլիտա են․ Ֆրանսիայի հրապրակում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

«Որովհետեւ կիսագրագետ, համալսարանի կիսաշրջանավարտ, կիսալրագրող, բամբասող լրագրողի տասնամյակների աշխատանքով ուղեղը չի էլ հասել, որ երկիրը էլիտաներով է, արժանապատիվ մարդկանցով է, մտավորականներով է, երիտասարդությամբ, գիտնականով, բժշկով, սպաներով է երկիր, ոչ թե կիսաստերով, պաշտոնյաների վրա գրելով, գալ ստով հասնել իշխանության ու վերջում էլ երկիրը ծախել»,-ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացողներն են, որ արժանապատվության տերն են՝ գիտնականներ, մտավորականներ, բժիշկներ, ոստիկանության բազմաթիվ աշխատողներ, ԱԱԾ գնդապետներ ու գեներալներ:

Մենք սկսելու ենք անժամկետ նստացույց Գլխավոր դատախազության դիմաց՝ պահանջելով հարցաքննել եւ կալանավորել պետական դավաճան Նիկոլ Փաշինյանին․հայտարարեց իրավական հանձնախմբի նախագահ Արթուր Ղազինյանը։

«ՀՀ մեր արժանապատիվ քաղաքացիներ, հիշում եք չէ՞, որ Նիկոլը դատվելու է, հիշում եք չէ՞, որ Նիկոլը մենակ չի, ուրեմն մենք գործ ունենք ոչ թե մեկ մարդու պետական դավաճանության, այլ կազմակերպված հանցավոր խմբի կողմից պետությունը թուլացնելու նպատակով իրականացված համալիր գործողությունների հետ, որոնց արդյունքում տեղի է ունեցել հայկական բանակի կազմաքանդում, Արցախյան պատերազմի մեզ համար ցավոտ ելք»,- նշեց Ղազինյանը։

Արդեն տևական ժամանակ է, ինչ Փաշինյանն ու իր անմեղսունակ թիմը փորձում էին նսեմացնել մեր շարժումը՝ ասելով, թե մենք իշխանության կռիվ էինք անում, մենք արդեն ապացուցեցինք, որ սա հանուն փրկության շարժում է․ իր ելույթում ասաց ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը: Նա կոչով դիմեց հայերին՝ ասելով, որ պետք է միանալ պայքարին, որովհետև իրավունք չունենք կորցնել հայրենիքը:

Ելույթների ավարտին հայտարավեց, որ վաղը` դեկտեմբերի 18-ին ժամը 19.00-ին, Գարեգին Նժդեհի հրապարակից կմեկնարկի լուռ մոմավառություն-երթ` դեպի Եռաբլուր սրբավայր։

https://youtu.be/xLofKu6UzTk

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company