ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ

Հայոց ցեղասպանութեան առաջին միջազգային ճանաչման մասին գրքի շնորհանդէս Ուրուկուայի մէջ նախագահ Լաքաժէ Փօու-ի մասնակցութեամբ

20 Դեկտեմբեր 2020

Մոնթէվիտէօ, Փրենսա Արմենիա.- Դետեմբեր 15ին, տեղի ունեցաւ Հայ Դատը Արարատի Ուրուկուայի միջև. ճանաչման պատմութիւնը խորագրուած գիրքի ներկայացումը: Գիրքը 1965-ին Ուրուկուայի Խորհրդարանի կողմէ Ցեղասպանութեան ճանաչման պատմութիւնն է, իր տեսակին մէջ առաջին օրէնքը՝ Հայ Դատի պայքարի ճամբուն անկիւնադարձային Յիսնամեակի տարուան ընթացքին: Համավարակի պատճառով առցանց տեղի ունեցած շնորհանդէսը կազմակերպեցին Ուրուկուայի Զելմար Միչելինի Հիմնարկութիւնը և ՀՅԴ Հրայր Մարուխեան Հիմնարկութիւնը:

Գիրքը ներկայացուցին Ուրուկուայի Համալսարանի տնօրէն Ռոտրիկօ Արիմ, ՀՅԴ Հայ Դատի Կեդրոնական Յանձնախումբի անդամ, Ընկերվար Միջազգայնականի փոխ-նախագահ և Հրայր Մարուխեան Հիմնարկութեան ներկայացուցիչ Մարիօ Նալպանտեան, և Զելմար Միչելինի Հիմնարկութեան նախագահուհի Սեսիլիա Միչելինի: Իրենց մասնակցութիւնը բերին նաև գրքի երեք հեղինակները որոնք կատարած էին ուսումնասիրութիւնը. Պատմաբան և քաղաքագէտ Խերարտօ Գաէթանօ, և հրապարագիրներ Սալվատոր Նեվէս և Մաուրիսիօ Ռոտրիկէզ:

Ուրուկոայի նախագահ Լուիս Լաքաժէ Փօու և փոխ-նախագահուհի Պէաթրիզ Արխիմոն առանձին պատգամներ ուղարկեցին ներկայացման: Նախագահ Լաքաժէ Փօու մասնաւորաբար ըսաւ, որ գիրքը «հայերու և ուրուկուայցիներու փոխ-յանձնառութեան պատմութեան կարևոր վկայութիւն մըն է, պատմութիւնը ուրուկուայցիներու որոնք 1965-ին իրենց ձայնը բարձրացուցին ի խնդիր Հայ Դատին: … Մաս կը կազմէ իրարմէ տարբեր պատմական հոլովոյթէ անցած երկու ժողովուրդներու որոնք միասին յանձնառութիւն վերցուցին ժողովուրդներու դատերուն ի պաշտպանութիւն: Այս յանձնառութիւնը հիմնականօրէն Հայ Դատին նկատմամբ է, յանձնառութիւն է հանդէպ ուրուկուահայերու որոնք անխոնջ աշխատանք տարին ե՛ւ Ցեղասպանութեան ճանաչման, ե՛ւ Հայ Դատի ի խնդիր»։ Նախագահը իր պատգամը աւարտեց ըսելով որ գիրքը պատմական վկայութիւն մը չէ միայն, «կարևոր է նաև որպէս յանձնառութիւն ներկայի և ապագայի»։ Իր խօսքին մէջ Լաքաժէ Փուօ անդրադարձաւ նաև Արցախի պատերազմին և Ուրուկուայի դիրքորոշման և ըսաւ «ինչպէս միշտ, ձեր տրամադրութեան տակ ենք»։

Փոխ-նախագահուհին իր կարգին արտայայտեց իր ուրախութիւնը յայտնեց գրքի լոյս ընծայման համար և կարևորեց 1965-ի օրէնքը ըսելով որ պետական մակարդակով կատարուած ճանաչումը առիթ կու տայ արդարադատութեան վրայ ազդեցութիւն բանեցնելու որ իսկական ցեղասպանութիւնները չանտեսուին բնաւ:

Նիւթի անգլերեն տարբերակը՝ այստեղ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Բնապահպանական Խոստումներ․․․Կենսաբազմազ

«Երկիրը չի մեռնիր․ զայն կը սպաննեն։ Եւ այդ սպաննողները անուններ ու հասցէներ ու

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company