ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայրենիքի փրկության շարժում
  • Ելոյթներ

Մի կողմում դրված է հայրենիքի կործանումը, մյուսում՝ հայրենիքի վերականգնումը

22 Դեկտեմբեր 2020

Սրանք ընտրություններ չեն, որ պայքար գնա, թե ով ավելի լավ ծրագիր կներկայացնի․ մի կողմում դրված է հայրենիքի կործանումը, մյուս կողմում՝ հայրենիքի վերականգնումն ու առաջ գնալը։ Այս մասին Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ մեկնաբանելով, թե ինչու չի ներկայացնում ծրագիր։

«Մինչև այսօր ես ամաչում էի, որ մենք մինչև հիմա չենք հեռացրել այդ մարդուն, ամաչում էի ինքս ինձ համար, մեր ժողովրդի, պետության համար, որովհետև ես այս պետության հիմնադիրներից մեկն եմ եղել, և իմ վրա պատասխանատվություն էի զգում, որ այսպիսի խայտառակ պարտություն կրեցինք, այսպիսի խայտառակ մարդու բերեցինք ու հենց պարտությունից հետո նույն գիշերը դուրս չշպրտեցինք»,- ասաց նա՝ նշելով սակայն, որ նայելով հրապարակում հավաքված ժողովրդին՝ հպարտ է։

«Ես նորից տեսնում եմ այն ժողովրդին, որ տարիներ առաջ և բոլոր տարիների ընթացքում հպարտ նայում էր դեպի ապագան․ ունեինք դժգոհություններ, թերություններ, կային գող-ավազակներ, հրեշտակներ, հերոսներ, և մենք մի հասարակություն էինք, մենք մեր մեջ մեր հարցերը կլուծեինք, բայց այն, ինչ այժմ մեզ հետ կատարվեց, սարսափելի է»,-հայտարարեց Մանուկյանը։

Նա ընդգծեց՝ մենք ոչ միայն կվերականգնենք անցյալը, այլև կուղղենք անցյալի սխալները․ «Մենք կկառուցենք այն պետությունը, որի մասին երազում էինք, ոչ թե այն, ինչ ստացանք։ Մի մտածեք, որ ինչ-որ կառավարություն կառուցելու է Հայաստանը, Հայաստանը կառուցում է իր ժողովուրդը, այն ժողովուրդը, որ այստեղ կանգնած է։ Հիմա մեր երեխաների, թոռների ապագայի հարցն է, եկեք, հետո կպարզենք՝ ով է ճիշտ, ով՝ սխալ։ Հիմա նորից պատերազմ է՝ մեր ապագայի համար»,-ասաց նա՝ կոչով դիմելով քաղաքացիներին։

Նա դիմեց նաև բանակին ու ոստիկանությանը՝ ասելով․ «Կոչ եմ անում բանակին, ոստիկանությանը՝ անհապաղ հայտարարությամբ միացեք մեր ժողովրդին, ամեն ժամը կարևոր է, և դրանով կարդարացնեք ձեզ։ Անցեք մեր կողմը, այսօր կլուծենք հարցը։ Չեմ ուզում ասել՝ Հայաստանն առանց Նիկոլի, ուզում եմ ասել՝ Հայաստանը մենք ենք»,- հայտարարեց Վազգեն Մանուկյանը։

Հիշեցնենք, որ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո քաղաքացիները երթեր և հանրահավաքներ են անում՝ պահանջելով Փաշինյանի հրաժարականը։

Այսօր տեղի են ունենում գործադուլներ և դասադուլներ։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համաձայնագիր, որով Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին և Հադրութը, ինչպես նաև գյուղեր՝ Ասկերանի ու Մարտունու շրջաններից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Նիկոլ Փաշինյանի այս որոշումն ու քայլը վրդովվեցրել է քաղաքացիներին։

https://youtu.be/-OsgPbdkJHQ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սուրիահայութիւնը իրաւա-սահմանադրական խ

Այստեղ լուրջ մտահոգութիւններ գոյութիւն ունին։ Ժամանակաւոր համակարգը զգալի իշխա

21 Հունվար 2026
Միջազգային Իրաւունքի Մահը

Համաշխարհային Բ. պատերազմի աւարտին յաղթական դաշնակիցները ստեղծեցին Միացեալ ազգ

21 Հունվար 2026
Արամ Ա. Կաթողիկոս Ընդունեց Հզպալլայի Ն

Երեքշաբթի, 20 յունուար 2026-ին, Հըզպալլան ներկայացնող պատուիրակութիւն մը այցել

21 Հունվար 2026
Հայոց եկեղեցին պետք է անհապաղ կարգալու

Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Հովնան Տերտերյ

20 Հունվար 2026
44-օրյայի զեկույցում առկա են փաստեր,

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան»

20 Հունվար 2026
ՔՊ-ականների նախագիծը չի համապատասխանու

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելու

20 Հունվար 2026
Իշխանությունը խաղաղություն ասված հնարք

«Այսօր Հայաստանը որպես պետություն չկա, կա Նիկոլ Փաշինյանի կալվածք, որն ինքը տն

20 Հունվար 2026
Ակնարկ. Պատմութեան Անցնելու Համար

Կրինլանտի խնդիրի սրացումը տարբեր շարժառիթներ ունի: Նշենք սակայն, որ անոր ռազմա

20 Հունվար 2026
Հայակերտումը եւ ազգային ինքնութեան կեր

21-րդ դարու երկրորդ քառորդի շեմին կանգնած սփիւռքահայութեան դիմաց պարզուող մարտ

19 Հունվար 2026
«Մենք կանք». չնայած դժվարություններին`

«Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ նախագահ Սերգե

19 Հունվար 2026
«Հայաստան» խմբակցությունը հանդիպումներ

«Հայաստան» խմբակցությունը քաղաքացիների հետ հանդիպումների շարք է սկսել,- այս մա

17 Հունվար 2026
Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը Ընդունեց ՀՅԴ

Արամ Ա․ վեհափառ հայրապետը այսօր՝ 17 յունուարի առաւօտուն ընդունեց ՀՅԴ Լիբանանի

17 Հունվար 2026
Ակնարկ. Հեռու` Տեղեկատուական Աղմուկէ

Արցախի պատերազմի 4 ռազմագերիներու վերադարձը քաղաքական որոշ դիտարկումներու կ՛առ

17 Հունվար 2026
Հոգեւոր կեանքի վերանորոգման հրամայական

Վերջին տարիներու ընթացքին, Մեծի Տանն Կիլիկիոյ հայրապետական յատուկ հռչակագրով լ

16 Հունվար 2026
Այս իշխանութեան մնալը մեզ սպառնում է,

«Հորիզոն»-ի ամանորեայ բացառիկի զրուցակիցն է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, Հայաստանի

16 Հունվար 2026
Սա է իրականությունը, որտեղ կաշառքն այլ

Ինչու է Նիկոլի ռեժիմը ատում և հետապնդում իր գործի, մասնագիտության, աշխատանքի մ

16 Հունվար 2026
Յ. Բագրատունի Այցելեց Խորհրդարանի Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու երեսփոխան Յակոբ Բագրատունի այցե

16 Հունվար 2026
Հայ Դատը Թրամփի Վարչակազմին Կոչ Ըրաւ՝

Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը յայտարարեց, թէ Չորեքշաբթի օր տեղի ունեցած գերի

16 Հունվար 2026
Հանդիպել են Հայ Ազգային Կոնգրեսի և Հայ

Քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում այսօր հանդիպում է տեղի ունեցելՀայ

15 Հունվար 2026
«Հայկական իրավական կենտրոնի» հայտարարո

Հայ դատի համակարգում գործող «Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավակ

15 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company