ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայրենիքի փրկության շարժում
  • Ելոյթներ

Թերությունների շարունակականությունը, կառավարման անգրագիտությունը բացառելու համար այս իշխանությունները պետք է փոխվեն

23 Դեկտեմբեր 2020

Այս կառավարությունը ձախողել է բոլոր ոլորտներում․ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքին ասաց Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Տարիներ ի վեր ծառայել եմ Հայաստանի, Արցախի Հանրապետությանը, ունեցել եմ գերագույն գլխավոր հրամանատարներ, անձինք, որոնք ճանապարհ են անցել, կերտել 30 տարվա նորագույն պատմությունը, բայց ինձ համար միանշանակ ամենագերագույն հրամանատարը մեր ժողովուրդն է եղել` մեր պետականությամբ»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանը նշեց, որ այսօր չի խոսելու պատերազմից, քանի որ պատերազմի ելքը, ձախողումները ակնհայտ են մեզ համար՝ շատ վատ ստորագրված փաստաթղթով, և մենք մեծ ջանքեր պետք է ներդնենք, որպեսզի կարողանանք հետագա պետության զարգացումն ապահովել:

«Բայց միայն մեկ բան կարող եմ ասել` այս պատերազմում հայկական բանակը, արժանավոր հայոց գեներալները, հրամանատարները և զինվորները չեն պարտվել, պարտվել է իշխանությունը` իր անգրագետ կազմակերպած գործողություններով, ճիշտ չգնահատած ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունով` ուժերը և միջոցները ճիշտ չդասավորելով: Մենք ունեցել ենք առաջին գծում 283 կիլոմետր կահավորված ինժեներական սարքավորումներ և միայն երկու վայրում` մոտավորապես 20 կմ է եղել ճեղքված հակառակորդի կողմից, և մենք պարտավոր էինք և համոզված եմ, որ կարող էինք այնպես անել, որ այդ մխրճված հատվածում հակառակորդը չկարողանար խորանալ»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանն ասաց, որ կառավարման համակարգում երկարատև փորձառություն ունի և քաղաքական կուսակցության անդամ չէ, բայց այն մարդկանցից է, որը մտահոգ է և ուզում է, որպեսզի Հայաստանում փոփոխություն լինի, քանի որ փոփոխություններն են զարգացման հիմքը։

«2018 թվականին, երբ տեղի ունեցավ իշխանափոխությունը և մենք բոլորս այլ նպատակ ունեինք, աջակցում էինք նրա համար, որ զարգացման հիմքը փոփոխություններն են, և մենք ակնկալում էինք գաղափարական, աշխատանքի զարգացում, և այսօրվա իշխանությունները այս 30 տարվա փորձից ելնելով կարող էին տեսնել այն դրականը, որ եղել է Հայաստանի Հանրապետությունում»,-ասաց նա և նշեց, որ այս իշխանության օրոք տեսել ենք միայն քաղաքական շանտաժներ, հետապնդումներ:

«Մենք ձախողեցինք արտաքին քաղաքականությունը, խնամի, ծանոթ, բարեկամ գաղափարով նշանակումները այս ժամանակաշրջանում ավելացել են, աննպատակ, անփորձ մարդկանց նշանակումներն ավելացել են: Չեն կարող մանրախնդիր մարդիկ լինել պետության ղեկավարման մեջ, իսկ մանրախնդիր են անփորձները, փորձառու մարդիկ են լինում մեծահոգի, որոնք բոլորին զարգանալու շանս են տալիս»,-ասաց նա և նշեց, որ երիտասարդությունը պետք է համադրվի փորձառության հետ: Նա նշեց, որ 2,5 տարվա ընթացքում փորձ չեն ունենում, այդ ընթացքում կարելի է փոխադրվել երրորդ կուրս և շատ դեպքերում գործ ունենք երրորդ կուրսի ուսանողների հետ:

Այդ ապիկար, անտաղանդ, անգրագետ աշխատանքի արդյունքում է, որ նույնիսկ 2,5 տարի աշխատանքի մեջ ունենալով նաև որոշակի դրական բաներ՝ նրանք չեն կարողանում այդ դրականը գեներացնել, ներկայացնել մեր ժողովրդի մեջ:

«Մենք իշխանության չենք ձգտում, այս ժամանակավոր կառավարությունը, եթե նույնիսկ գա իշխանության, որևիցե հետապնդում չի իրականացնելու: Եթե դուք, անփորձ լինելով, բազմաթիվ թերություններ եք թույլ տալիս, բայց փորձառու մարդիկ, գալով իշխանության, անկասկած մանրակրկիտ զննելու են նաև իրենց կատարած թերությունները և իրենց պատվի համար նույնիսկ այդ թերությունները չեն թույլ տալու: Այս անգրագետ ղեկավարումն է, որ բերել է այս պարտության»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանը նշեց, որ այս իշխանության օրոք այս պարտությունները շարունակական են լինելու և մեզ պետք են փորձառու մարդիկ: Նա նշեց, որ պաշտպանում է Վազգեն Մանուկյանի թեկնածությունը: Սեյրան Օհանյանը հարց բարձրացրեց, թե չկա մեկը, որ հուշի այսօրվա ղեկավարությանը, որ դելիմիտացիան և դեմարկացիան այդպես չի իրականացվում և նշեց, որ խառը հանձնաժողով պետք է ստեղծվի, գան համապատասխան համաձայնության, հաստատվեն պետությունների կողմից, որից հետո սահմանային սյուներ տեղադրեն, իսկ, եթե դրանք խախտվում են, գոյություն ունի ռեդամարկացիա հասկացությունը, այսինքն՝ նորից վերանայվում են:

«Հակառակորդը որտեղ ուզում՝ գալիս կանգնում է և ասում է՝ սա մեր տարածքն է: Մենք կարող ենք և պարտավոր ենք այն դիրքերը, բարձրունքները, սահմանային մոտ շփման գծերը, որոնք մեր համար անվտանգություն են պարունակում, կարող ենք հետաձգել, բանակցել, ինչո՞ւ ենք հապճեպ գնում դրան: Մենք ի՞նչ է, հակառակորդի առաջ առողջությամբ ենք ծնկի եկել, այդպես չէ: Ուրեմն գալիս ենք այնպիսի եզրակացության, որ թերությունների շարունակականությունը, կառավարման անգրագիտությունը բացառելու համար այս իշխանությունները պետք է փոխվեն»,-ասաց նա և կոչ արեց լինել հրապարակներում:

https://youtu.be/gIgMkkrMCJ0

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company