ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Նա եկել էր տրորելու ու ոչնչացնելու ամեն բան

27 Դեկտեմբեր 2020

Այս պահին հայոց բոլոր եկեղեցիներում տարեվերջի Ս. Պատարագ է մատուցվում: Ի աջակցություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հազարավոր հավատացյալներ են խմբվել եկեղեցիների շուրջ: Նաև այն պատճառով, որ որոշ թափթփուկներ, այդ թվում պետական պաշտոնյաներ, եկեղեցին անարգելու կոչեր էին հնչեցրել: Սա նոր չէ, սա ԻՔ-ի համոզումների և ուղղորդումների շարքից է:

Մինչ Վեհափառը կհասներ խորան՝ հարյուրավոր հավատացյալներ ձգտում էին հասնել նրա աջին, ու դեպի խորան ճանապարհը շատ երկարեց…

Նայում եմ ու մտածում՝ թող փորձի այս օրերին այսպիսի բազմության մեջ հայտնվել, կամ առանց թիկնազորի Հայոց աշխարհում շրջել նիկոլը, այն նիկոլը, որ դեռ փորձում է շահարկել ժողովրդի աջակցություն արտահայտությունը: Այն նիկոլը, որին անգամ Սիսիանի համայնքապետը չդիմավորեց ու այդպես էլ Սյունիք չհասավ՝ ճողոպրելով սյունեցիների ցասումից:

Բայց նիկոլն իրականում երբեք, երբեք ժողովրդի կողքին չի եղել: Ժողովուրդը նրա գործիքն է եղել ընդամենը և միայն…: Նրանը եղել է իշխանության սևեռուն և հիվանդագին տենչը, փառասիրությունն ու ընչաքաղցությունը, գուցե մանկության ինչ-ինչ բարդույթների հաղթահարումն ու մտասևեռումը…:

Ուշադիր ու մտածելով նայեք նիկոլի FB պաշտոնական էջի հիմնական նկարին. այն սպորտային կոշիկներն են, որոնցով քայլելով հասավ ու մտավ կառավարության շենք:

Հայաստանի և ոչ մի արժեք, ոչ մի խորհուրդ ու գանձ այդպես էլ չարժանացավ ՀՀ վարչապետի ակնածանքին և ուշադրությանը…

Ու այս պատկերը շատ բացատրելի է, ափսոս՝ շատ ուշ, շատ առումներով անվերադարձ… իսկ շատերը դեռ համառում են իրականությունը հասկանալ…

Կոշիկները միայն քայլելու խորհրդանիշ չեն, այլև տրորելու, փչացնելու, նվաստացնելու, քայքայելու…նա հենց այդ առաքելությամբ էլ եկել էր՝ իր ճանապարհին փչացնելով, տրորելով, նվաստացնելով, արժեզրկելով, վարկաբեկելով, ոչնչացնելով ամեն բան, այն ամենն՝ ինչ ազգային էր ու մեզ ապրեցնող…անգամ մեզ ապրեցնող հաղթանակի խորհրդանիշ ԱՐՑԱԽ-ը…

Ու ավելի սարսափելին այն է, որ շատերն անգամ հիմա չեն զգում, հրաժարվում են հասկանալ մեր կորուստների ծավալը, ողբերգականությունն ու անդառնալիությունը…

Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company