ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Չմոռացված նախկինների ստվերները

28 Դեկտեմբեր 2020

Հին Հայաստանում, երբ ես դեռ փոքր երեխա էի, մանուկներին վախեցնում էին Մեշոկ պապիով: Ասում էին, որ Մեշոկ պապին պարկն ուսին գցած մի չար ծերուկ էր, ով փախցնում էր ծնողներին չլսող, մինչեւ ուշ գիշերները բակում խաղացող երեխաներին ու նրանցից օճառ էր սարքում: Նույնիսկ նրանք, ովքեր կասկածում էին Ձմեռ պապի գոյությանը, հավատում էին, որ Մեշոկ պապի կա, չնայած երեխայից օճառ սարքելու տեխնոլոգիական պրոցեսն այդքան էլ հասկանալի չէր: Չար երեխաներին սպառնացող չարքեր երեւի բոլոր ազգերն էլ ունեն:

Դրանցով ծնողները փորձում են դաստիարակել ու վերահսկել երեխաներին. հեռու մի գնա, տուն ուշ մի արի, եղունգներդ մի կրծիր… Մանուկները մեծանում են, բայց չարքերի միջոցով սարսափեցնելու, վերահսկելու եւ ուղղորդելու մեթոդները շատ չեն փոխվում: Նոր Հայաստանի հպարտ քաղաքացիներին վախեցնում, վերահսկում ու ուղղորդում են մահազդու եւ սարսափազդու «նախկիններով»:

Նոր Հայաստանում ամեն ինչ նոր է, նույնիսկ «նախկին» բառը նոր իմաստ ստացավ: «Նախկիններն» այլեւս նրանք չեն, ովքեր նախորդել են ներկաներին, այլ նրանք են, ովքեր ներկաների հետ համաձայն չեն: Հետեւաբար, «նախկինները» շատ արագ կարող են դառնալ ներկա: Դրա համար պետք է ընդամենը «ժողովրդի վարչապետին» գովերգել: Նմանապես, ցանկացած մարդ կամ քաղաքական ուժ կարող է պիտակավորվել «նախկին», եթե համարձակվի քննադատել նրան:

Մեր «նախկինները» սարսափելի են: Ի տարբերություն, օրինակ, ճապոնական Ջիկինինկիի, ով ընդամենը փախցնում է ժլատ ու եսասեր մարդկանց դիակները, մեր «նախկինները» կուլակների, տրոցկիստների, օպորտունիստների ու աջ ուկլոնիստների նման չեն թողնում, որ Նոր Հայաստանը հասնի ու անցնի Ամերիկային: Չեմ համարձակվում կասկածել, որ այլեւս Ամերիկան ու Եվրոպան չեն դեմոկրատիայի համաշխարհային բաստիոնը, այլ Նոր ու Հպարտ Հայաստանը, բայց բարեկեցության առումով մենք նրանցից դեռ քիչ, շատ քիչ հետ ենք: «Նախկինները» չեն թողնում, որ քաղաքական հեղափոխությանը հաջորդի տնտեսական հեղափոխությունը, «նախկիններն» են խանգարում, որ մոնոպոլիաները կազմաքանդվեն, կոռուպցիոներները դատվեն, իսկ օլիգարխներն՝ ունեզրկվեն:

«Նախկիններն» են կաշկանդում դատարանների անկախությունը եւ արգելակում պետական կառավարման համակարգի բարեփոխումները եւ վերջապես, «նախկիններն» էին երեսուն տարի առաջ Ղարաբաղը ծախել: Նիկոլն ի՞նչ աներ, ինքը մինչեւ ապառնիից դարձավ ներկա, «նախկիններն» իրենց սեւ գործն արել էին, ընդ որում, այնքան նենգաբար, որ նույնիսկ զրոյական կետից սկսող, ինչի շուրջ ուզող՝ դրա շուրջ էլ բանակցող, բանակցություններում մինի հեղափոխություններ անող, Ալիեւի վրա սարսափելի կոմպրոմատ ունեցող ներկաներին նույնիսկ սիրուն ինքնաթիռները չօգնեցին: Ինձ ճիշտ հասկացեք, ես չեմ ասում, որ նախկինում Հայաստանում խնդիրներ չկային, ամբողջ ժողովուրդը գոհ էր իշխանություններից ու տարբեր ռանգի բոլոր պաշտոնյաները հրաշք անձնավորություններ էին: Ոչ:
Կային թե՛ պրոֆեսիոնալներ, թե՛ դիլետանտներ, կային թե՛ անբասիր կենսագրություն ունեցող անձինք, թե կոռուպցիոներներ: Բայց այսօր այդ տարբերակում դնելը շահեկան չէ: «Նախկինները» պետք է լինեն մոնոլիտ եւ հնարավորինս աբստրակտ, որ հեշտ լինի նրանց վրա դուրս գրել ներկաների բոլոր ձախողումներն ու դրժած խոստումները: Օրինակ՝ Որոտանում ադրբեջանցիների հայտնվելը կարելի է արդարացնել «նախկինների» կողմից ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքով: Ճիշտ է, հարցեր են առաջանում, թե ինչո՞ւ ադրբեջանցիները պետք է իրենց սահմանները ճշտեն մեր մի օրենքով, որով գյուղերի տարածքներն էին որոշվում, կամ ինչո՞ւ «նախկինների» ընդունած վատ օրենքը ներկաները երկու տարի առաջ չփոխեցին (չէ՞ որ եկել էին հին սխալներն ուղղելու խոստումով): Բայց արժե՞ նման «մանրուքների» վրա ժամանակ ծախսել, մանավանդ որ, այս դեպքում կարող է հարց առաջանալ, թե ինչո՞ւ երկու երկրների սահմանազատման հարցն ընդհանրապես մտավ օրակարգ ու լուծվում է այսքան արագ, երբ Վրաստանի հետ այն քննարկվում է համարյա երեսուն տարի: Որքան էլ «նախկինները» նենգ ու վնասարար լինեն, նրանք պետք են ոչ միայն իշխանություններին, այլեւ հասարակության մի ստվար զանգվածին: Եվ դա շատ լավ հասկանում են ներկա տիկնիկավարները:

Պետք են, որ պարտված երկրի «հպարտ» քաղաքացիները կարողանան «նախկիններով» արդարացնել իրենց բոլոր անձնական ձախորդությունները:
– Մանկությանդ երազները չիրականացան, կյանքդ չդասավորվեց: Մեղավոր են «նախկինները»:
– Մնացիր տոկոսի տակ, բանկը տունդ տարավ: Մեղավոր են «նախկինները»:
– Աշխատանք չունես, մի կերպ ես ընտանիքդ պահում: Մեղավոր են «նախկինները»:
– Այդպես էլ կրթություն չստացար: Մեղավոր են «նախկինները»:
– Քեզ տվեցիր հարբեցողության, ընտանիքդ քայքայվեց: Մեղավոր են «նախկինները»:
– Տղադ, ում հետ այդքան հույս էիր կապել, երրորդ անգամ է նստում: Մեղավոր են «նախկինները»: Տարվա մեծ մասը, տնից-տեղից
հեռու, խոպանում գրաստի պես բանում ես: Մեղավոր են «նախկինները»:
– Հայրենիքից, ընկերներից, հարազատներից հեռու ծվարել ես օտար երկրի հայկական գետտոյում:

Մեղավոր են «նախկինները»: Դու մեղք չունես, մեղավոր են նրանք, ամեն ինչում մեղավոր են նրանք՝ «նախկինները»: Այդպես ասաց նա՝ «ժողովրդական վարչապետը»: Նա քեզ ազատեց քո սեփական ձախողումների համար որեւէ պատասխանատվությունից: Մարդկային էությունն է այդպիսին՝ փորձել ուրիշին մեղադրել սեփական ձախողումների համար: Նույնիսկ քննությանն անպատրաստ ներկայացած ու անբավարար գնահատական ստացած ուսանողն է ասում՝ չդրեց: Չի ասում՝ չգիտեի: Ասում է՝ չդրեց: Նա՝ դասախոսը չդրեց: Նա է մեղավորը, ես չէ: Եվ ի՞նչ է մի գնահատականը համեմատած բոլոր ձախորդությունների հետ: Ոչի՛նչ: Ժողովրդի իշխանությունը հպարտ քաղաքացիներին փրկօղակ տվեց, որը նրանց հանեց սեփական ճակատագրի համար պատասխանատվության օվկիանոսից: Փորձել այդպիսի մարդկանց բացատրել, որ նախկինում էլ եղել են ազնիվ եւ անազնիվ պաշտոնյաներ, գիտակ եւ տգետ մասնագետներ, հայրենասեր եւ դավաճան քաղաքական գործիչներ՝ անիմաստ է: Դա նույնն է, որ փորձես փոքրիկ երեխայի ձեռքից խլել իր միակ բարեկամ թավշյա արջուկին: Եթե խլես, երեխան չի քնի: Եթե «սպանես նախկիններին», մարդը կմնա մենակ իր ձախողումների հետ, կնայի հայելու մեջ ու ինքն իրեն կհարցնի. «Ախր ինչո՞ւ այսպես ստացվեց»: Իսկ բարդ հարցերի ոչ ոք չի ուզում պատասխանել…

Այնպես որ, չնայած հիմա մեր հայրենակիցների մի ստվար զանգված հայտարարում է, որ չի ուզում «նախկինների» վերադարձը, իրականում չի ուզում, որ «նախկիններն» անէանան: Հենց նրանք անէանան, հպարտ քաղաքացիները ստիպված պետք է լինեն նոր մեղավորներ գտնել, որ արդարացնեն, թե ինչու «իրենց մեկը երկուս չի դառնում»: Եվ հեղափոխական իշխանությունները դա շատ լավ են հասկացել: Հասկացել են ու անընդհատ սպառնում են «նախկինների վերադարձով», դրանով իսկ նպաստելով, որ «նախկինների ուրվականը» շարունակի շրջել Հայաստանում: Եվ այսպես, ներկաների իշխանությունն ու հպարտ քաղաքացիների մի զանգված իրար հետ կնքել են քաղաքացիական պայմանագիր առ այն, որ իշխանությունները կշարունակեն հպարտ քաղաքացիներին վախեցնել «նախկինների» վերադարձով եւ նրանց մեղադրել բոլոր հնարավոր ու անհնար մեղքերի մեջ, իսկ հպարտ քաղաքացիները պարտավորվում են վախենալ, ամեն կերպ կանխել նրանց վերադարձը, բարձրաձայն մեղադրել երկրի բոլոր ձախողումների, իսկ մտքում՝ սեփական ձախողումների մեջ: Սովորական, մերկանտիլ պայմանագիր, իսկ դուք ասում եք. Արցախ, Սյունիք, Սեւան…

Մինչդեռ «նախկինների» (անկախ նրանից, թե ում ես պատկերացնում դրա տակ) վերադարձը կանխելու համար ամենեւին էլ պարտադիր չէ ներկաների ֆետիշացումն ու հավերժացումը: Դրա համար ընդամենը պետք չէ ընտրությունների ժամանակ նրանց օգտին քվեարկել: Ինձ համար, օրինակ, նախկին են կոմունիստները: Եվ եթե ես չեմ ուզում վերադառնալ դեպի այդպես էլ չկառուցված կոմունիզմ, ես կոմունիստների օգտին չեմ քվեարկի, կքվեարկեմ իմ նախընտրելի քաղաքական ուժի կողմ: Այդպես էլ ցանկացած այլ քաղաքացի՝ հպարտ, թե արժանապատիվ: Իսկ նրանք, ովքեր վախեցնում են, թե. «Ախպեր, դու չէ, բայց քո հարեւանը կարա փող վեկալի ու քվեարկի «նախկինների» օգտին», կամ պարզ մանիպուլյատորներ են, որքան էլ այդ բառը չսիրեմ, կամ այսօրվանից իրենք իրենց հոգեպես նախապատրաստում են վաղը փող վերցնելուն ու պատվերով քվեարկելուն: Բայց ես հույս ունեմ, որ փողով ընտրությունների արատավոր պրակտիկան մնացել է անցյալում:

Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ
«Առավոտ» օրաթերթ 26.12.2020

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company