ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Ուղերձ

Նոր տարի, նոր պայքար. Իշխան Սաղաթելյանի ուղերձը

31 Դեկտեմբեր 2020

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի ամանորյա ուղերձը։

Սիրելի հայ ժողովուրդ, Հայաստանում, Արցախում եւ ամբողջ աշխարհում, մենք ճանապարհում ենք մեր ազգի համար թերեւս ամենաողբերգական տարին: Տարի որի ընթացքում մենք կորցրինք հազարավոր մեր զավակներին, արյունով ազատագրված մեր պատմական հողերը, մեր արժանապատվությունը, մեր ուժը, մեր վաստակած հարգանքը, մեր վստահությունը:

Մեր հայրենիքը հյուծված է, վիրավոր ու արնաքամ, մեր ժողովուրդը գլխիկոր է, հուսահատ ու թեւաթափ: Մեր հերոսների կորուստը մենք ավաղ վերականգնել չենք կարող: Փառք ու խոնարհում նրանց, որ ընկան հայրենիքի, քույրերի ու եղբայրների, զավակների ու ծնողների, ժողովրդի ապագայի համար: Եվ հենց այդ ապագայի մասին մտածելով եւ հանուն մեր հերոսների հիշատակի, մենք կարող ենք եւ պարտավոր ենք կանխել ու վերականգնել մեր կորուստները: Նախեւառաջ վերականգնել մեր վստահությունը: Վստահություն հանդեպ ինքներս մեզ` քաղաքացուց մինչեւ երկրի ղեկավար, թոթափելով մեր վրայից սուտը, կեղծիքն ու չարությունը, ապա վերականգնել մեր կորցրած հարգանքը մեզ հասկացողների ու չհասկացողների, մեզ սիրողների ու չսիրողների, մեր բարեկամների ու թշնամիների, ամբողջ աշխարհի մոտ՝ ինքնակազմակերպվելով, ինքնամաքրվելով, կայունանալով ու զարգանալով, զուգահեռ վերականգնել մեր ուժը, շարունակական, համառ խելամիտ աշխատանքով, գիտելիքն ու փորձը շեշտադրելով, դիլետանտությունն ու արկածախնդրությունը բացառելով:

Այնուհետեւ այս ամենն ի մի բերելով վերականգնել մեր արժանապատվությունը, քայլ առ քայլ, հեկտար առ հեկտար, շեն առ շեն, ավան առ ավան վերականգնելով մեր կորցրած հայրենիքը:

Սիրելի հայ ժողովուրդ, Արցախում, Հայաստանում եւ ամբողջ աշխարհում. մեր տոնն այժմ սուգ է եւ այդպիսին կմնա այնքան ժամանակ քանի դեռ չվերագտնենք մեր արժանապատվությունը եւ չկարողանանք մեր հողին կանգնել հպարտ ու ամուր կեցվածքով, իրար նայել ազնիվ ու շիտակ հայացքով, աշխարհի հետ խոսել մեր լեզվով, վստահ ու պինդ շեշտադրումներով ու առոգանությամբ: Մենք կարող ենք ու պարտավոր ենք դա անել:

Եկող՝ 2021 թվականը թող լինի մեր արժանապատվությունը վերականգնելու մեկնարկի տարի, ամիսների, տարիների ընթացքում մեր կորցրածը վերադարձնելու մեկնարկի տարի, մեր երազանքների հայրենիքը կառուցելու մեկնարկի տարին՝ ի փառս մեր նահատակված հերոսների ու հանուն մեր ապագայի։

Նոր տարի, նոր պայքար:

https://youtu.be/yTOT17vpQN8

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Բնապահպանական Խոստումներ․․․Կենսաբազմազ

«Երկիրը չի մեռնիր․ զայն կը սպաննեն։ Եւ այդ սպաննողները անուններ ու հասցէներ ու

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company