ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Փաշինյանի աջակիցների պահվածքն ապացուցում է, որ իշխանությունն ունակ չէ ոչնչի

08 Հունվար 2021

Ես «հայկական ունիկալության» թեզին շատ թերահավատ եմ վերաբերվում, բայց պետք է ընդունենք, որ մի հարցում մենք իրոք ունիկալ ենք: Թե՛ ընդդիմությունը, թե՛ հպարտ քաղաքացիներն ընդունում են, որ Հայաստանում գործուն կառավարություն, որը կպաշտպաներ մեր ազգային շահը՝ չկա:

Ընդդիմության պարագայում դա հասկանալի է: Ընդդիմությունը հայտարարում է, որ իշխանությունը պարտավոր է ապահովել Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը: Քանի որ օրվա իշխանությունները չեն կարող կամ չեն ցանկանում դա անել, նրանք պետք է իրենց տեղը զիջեն ազգային ունակ ուժերին: Վերջիվերջո, որքան էլ իշխանությունները մեղադրեն աբստրակտ «նախկիններին» (իսկ նախկինությունը որոշեն իշխանությունների նկատմամբ քաղաքական ուժի վերաբերմունքով), փաստ է, որ պատերազմը բռնկվեց հիմա, կապիտուլյացիոն համաձայնագիրը ստորագրվեց հիմա, Հայաստանի սահմաններին թուրքերը մոտեցան հիմա:

Զվարճալին իշխանության աջակից հպարտ քաղաքացիների պահվածքն է: «Հանրահավաք անելու փոխարեն գնացե՛ք սահման» ասողներն իշխանությունների գործառույթը «պատվիրակում» են ընդդիմությանը, այսինքն՝ ակամայից ընդունում են, որ կառավարությունը չի կարող կամ չի ուզում կազմակերպել սահմանների պաշտպանությունը և այդ գործը պետք է անի ընդդիմությունը: Զարմանալի է, չէ՞: Չեն պահանջում, որ իշխանությունը կազմակերպի սահմանների պաշտպանությունը, չեն պահանջում, որ զորքը ետ չքաշվի, չեն պահանջում, որ զորահավաք կազմակերպվի ու բանակը համալրվի: Պահանջում են, որ հանրահավաքների մասնակիցները գնան առաջնագիծ, կարծես թե առաջնագիծը քաղաքային բուլվար է, ուր ցանկացած մարդ կարող է գնալ, իր առջև դնել մարտական առաջադրանք ու լուծել այն: (Զենքի մասին էլ չեմ խոսում:) Հարգելի՛ հպարտ քաղաքացիներ, եթե ընդունում եք, որ սահմանները պետք է պաշտպանվեն (այլապես չէիք ասի. «Հանրահավաք անելու փոխարեն գնացե՛ք սահման»), ինչու՞ եք դա ընդդիմությունից պահանջում, այլ ոչ թե ձեր ժողովրդական վարչապետից:

Դուք էլ չէք հավատում չէ՞, որ նա դա ունակ է կամ ցանկանում է անել ու ձեր միակ հույսն ընդդիմությունն է:

Իսկ ընդդիմությունն ապացուցել է, որ պատրաստ է գնալ առաջնագիծ: Դաշնակցական գումարտակի մասին շատերը գիտեն: Գիտեն, թե որտեղ է կռվել, գիտեն քանի զոհ է տվել: Հետաքրքիր է Քաղաքացիական Պայմանագիրն առաջնագծում եղե՞լ է: 2016-ի ապրիլին չեն եղել, խաբել են: Վկան` ՊՆ պարզաբանումն էր:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company