ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Վերջին Հրաժեշտ` Գառնիկ Մկրտիչեանին

09 Հունվար 2021

Չորեքշաբթի, 6 յունուարին «Քորոնա» համավարակին հետեւանքով Պէյրութի մէջ իր մահկանացուն կնքեց լիբանանահայ ազգային, հասարակական եւ կուսակցական ղեկավար գործիչ, սփիւռքի եւ հայրենիքի մէջ հայ սկաուտութեան դաստիարակութեան նուիրեալ Գառնիկ Մկրտիչեան:

Պէյրութի մէջ ծնած Գառնիկ Մկրտիչեան կանուխ տարիքէն անդամակցած է ՀՅ Դաշնակցութեան շարքերուն: Ան աշխուժ դերակատարութիւն ունեցած է Պուրճ Համուտի հայաբնակ թաղերու ինքնապաշտպանութեան աշխատանքին մէջ: Անոր անունը կապուած եղած է Պուրճ Համուտի ՀՅԴ «Սարդարապատ» ակումբին հետ, ուր երկար տարիներ եղած է ՀՅԴ համապատասխան կոմիտէի ներկայացուցիչ: Ան եղած է նաեւ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի անդամ:

Գառնիկ Մկրտիչեան տասնամեակներ շարունակ նպաստած է հայ երիտասարդութեան կազմակերպման եւ ազգային ոգիով դաստիարակութեան աշխատանքներուն: Ան` իբրեւ հայ իրականութեան մէջ մեծագոյն մարզական եւ սկաուտական կազմակերպութեան` ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան անդամ, եւ ապա` ատենապետ, աշխուժ դերակատարութիւն ունեցած է Հայաստանի թէ Արցախի մէջ ՀՄԸՄ-ի վերընձիւղման, կառոյցի հիմնադրման եւ գործունէութեան ծաւալման աշխատանքներուն մէջ:

Իբրեւ ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան վաստակաշատ նախկին ատենապետ, անուրանալի կը մնայ Գառնիկ Մկրտիչեանի դերակատարութիւնը Հայաստանի Հանրապետութեան մէջ ՀՄԸՄ-ի հիմնադրութեան 100-ամեակի նախաձեռնութիւններու կազմակերպման աշխատանքին մէջ: Բարձր մակարդակով կազմակերպուած ձեռնարկները առիթ էին ազգային առումով վերարժեւորելու Հայաստանի Ա. Հանրապետութեան եւ ՀՄԸՄ-ի հիմնադրութեան 100-ամեակները, վերաիմաստաւորելու ազգային-պետական արժէքները:

Գառնիկ Մկրտիչեան եղած է Ազգային ընդհանուր ժողովի ատենապետ, Լիբանանի հայոց թեմի Ազգային վարչութեան փոխատենապետ, Ազգային երեսփոխան եւ Ազգային երեսփոխանական ժողովի նախկին ատենապետ: Վերջին քանի մը ամիսներուն ընթացքին Գառնիկ Մկրտիչեանին վիճակուեցաւ ստանձնել Պէյրութի նաւահանգիստի պայթումէն ետք Արամ Ա. վեհափառ հայրապետին յորդորով կազմուած համագաղութային Լիբանանահայութեան վերականգնումի մարմինի ատենապետութեան պատասխանատու պարտականութիւնը:

Գառնիկ Մկրտիչեանի մահով սփիւռքահայութիւնը կը կորսնցնէ ազգային, կուսակցական եւ միութենական վաստակաւոր գործիչ մը:

Վերջին Հրաժեշտ` Գառնիկ Մկրտիչեանին

Երէկ կէսօրին, Անթիլիասի Ս. Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարին մէջ, ներկայացուցչական եւ ժողովրդային հոծ ներկայութեամբ տեղի ունեցաւ յուղարկաւորութիւնը ազգային-կուսակցական գործիչ Գառնիկ Մկրտիչեանին, ներկայութեամբ Արամ Ա. վեհափառ հայրապետին:

Արարողութեան նախագահեց եւ յետ յուղարկաւորութեան հանգուցեալի մասին իր վկայութիւնները ներկայացուց Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահէ արք. Փանոսեան: Ապա սրբազանը կարդաց վեհափառ հայրապետին գնահատականը` ննջեցեալ Գառնիկ Մկրտիչեանի հանրային գործունէութեան մասին: Իր կատարած ծառայութիւններուն համար Գառնիկ Մկրտիչեան յետ մահու վեհափառ հայրապետին տնօրինումով արժանացաւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ասպետի կարգի շքանշանին:

ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութիւնը իր կարգին յետ մահու Գառնիկ Մկրտիչեանը պարգեւատրեց ՀՄԸՄ-ի Արժանեաց շքանշանով:

Թաղման արարողութիւնը տեղի ունեցաւ Պուրճ Համուտի ազգային գերեզմանատան մէջ` նախագահութեամբ առաջնորդ սրբազան հօր: Յանուն ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան դամբանական խօսք արտասանեց ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան ատենապետ Վաչէ Նաճարեան, իսկ յանուն ՀՅԴ-ի` ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի:

Նշենք, որ Գառնիկ Մկրտիչեանի վերջին յարգանքի տուրք մատուցուեցաւ ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան շէնքին, ՀՅԴ «Սարդարապատ» ակումբի, Ազգային առաջնորդարանի, Պուրճ Համուտի քաղաքապետարանի շէնքի եւ «Շաղզոյեան» կեդրոնին առջեւ: ՀՄԸՄ-ի Կեդրոնական վարչութեան շէնքին առջեւ ՀՄԸՄ-ի շեփորախումբը արժանի յարգանք մատուցեց հանգուցեալի յիշատակին:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company