ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայրենիքի փրկության շարժում

Վազգեն Մանուկյանի հանդիպումը գյումրեցիների հետ

15 Հունվար 2021

Հայրենիքի փրկության շարժումը նախաձեռնել է մարզային այցելություններ: Շարժման ներկայացուցիչներն այսօր հունվարի 25-ին այցելել են Գյումրի։

Գյումրիի «Արագած» մարզամշակութային կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի և գյումրեցիների հանդիպումը։

Հանդիպման ժամանակ Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը նշեց․

«Մեր հանդիպման նպատակը մի հարց է. քննարկել, թե երկիրն ինչ վիճակում է եւ միասին մտածենք, թե ոնց կարելի է երկիրն այս վիճակից հանել:

4,5 հազար զոհ, 10-15 հազար վիրավոր, Արցախի տարածքի մեծ մասը կորած, Հայաստանը սեղմվում է, սահմանները անընդհատ առաջ են գալիս, արհամարհանք բոլորի կողմից հայերի նկատմամբ, ներքին տագնապ, ներքին անբավարարվածություն, կորուստներ նաեւ նյութական: Կորցրել ենք 100 հազար հա վարելագող, 315 հազար խոտհարք, 15 խոշոր հանքեր, միլիարդ դոլարի զենք, ինքնավստահություն:

Հարց է առաջանում, մի՞թե սա անխուսափելի էր։

Մինչեւ վերջերս Հայաստանը թեեւ ուներ ներքին կյանքում բազմաթիվ թերություններ, բայց հարգված պետություն էր: Իսկ հունվարի 11-ին տեսա՞ք, ոնց էին նայում մեր երկրի ղեկավարին: Դա վերաբերմունք է նաեւ մեր նկատմամբ: 1000 տարի, որ մենք անընդհատ կորցրել ենք, ոչ մեկը պատասխան չի տվել: Թալեաթին, էնվերին մենք խփեցինք, բայց ո՞ր մի հայն է պատասխան տվել իր արածների համար»,-հայտարարեց Վազգեն Մանուկյանը:

Նա նաև նշեց՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովն իր վերջին հարցազրույցում ասաց, որ երբ 2018-ին իշխանությունը ՀՀ-ում փոխվեց, սեղանին դրված էր հետեւյալ փաստաթուղթը. Մենք վերադարձնում ենք 5 տարածքները, Արցախը առայժմ չի ճանաչվում, բայց Արցախը, Լաչինն ու Քելբաջարը մնում են այն վիճակում, ինչը կար, բացվում են բոլոր ճանապարհները, եւ ինչ-որ անորոշ տարիներից հետո քվեարկության միջոցով, հանրաքվեով որոշվում է Արցախի կարգավիճակը՝ կլինի անկա՞խ, թե կորոշի մտնել Ադրբեջանի կազմի մեջ. այդ ամենից հետո նոր քննարկվում է Լաչինի ու Քելբաջարի հարցը։ Դեռ պատերազմի ժամանակ մտածել են, որ այդ տարածքները կտանք Արցախի անկախության ճանաչման դիմաց:

«Սա էլ բավականին նորմալ տարբերակ է, մենք մաքսիմումն էինք ուզում: Ալիեւի համար անկախություն ճանաչելը մահացու էր, եթե նա ճանաչեր, նույն օրը իշխանությունը կկորցներ: նորմալ ղեկավարը պետք է դիմեր ժողովրդին ասեր՝ ունենք երկու տարբերակ, կամ ստորագրում ենք այս տարբերակը, կամ պատրաստվում ենք պատերազմի: Դա նորմալ մարդը կասեր: Ինչ արեց Փաշինյանը. Նա բանակցային ամբողջ գործընթացը տապալեց: Մեկ ասաց, որ Արցախը թող որոշի ինչ անի, Արցախն ինձ չի ընտրել: Հետո ասաց, «Արցախը Հայաստան է եւ վերջ» եւ Բաքուն միանգամից օգտվեց այդ նախադասությունից»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանի խոսքով, այս 2,5 տարիների ընթացքում առաջին իսկ օրվանից սկսվեց բանակի վարկաբեկում, այս կամ այն գեներալի դեմ քրեական գործ հարուցել. «Բանակը վարկաբեկված, վախեցած էր: Հայաստանը ցանկանում էր գնել այն զենքերը, որոնք օգնում են պայքարել դրոնների դեմ պատերազմում: Դրանք ինքը հանեց, դրա փոխարեն գնվեցին «ՍՈւ» ինքնաթիռներ՝ առանց զինամթերքի: Պատերազմի ժամանակ էլ չօգտագործվեցին»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ Նիկոլը հիմար է, իսկ հիմար մարդը երկիր ղեկավարել չի կարող. «Երկրորդ, ինքը պետական մտածողություն չունի: Երրորդ, ինքը դավաճան է: Ընտրեք, որն ուզում եք»:

Նա ընդգծեց, որ եթե պատերազմը ժամանակին կանգնեցվեր, մի քանի հազար զոհ չէինք ունենա եւ տարածքների մի զգալի մասը մեր ձեռքում կմնար. «Ասում էր՝ ես ստորագրեմ, հողերը տամ, ինձ դավաճան ասե՞ն: Էդ նույն հողերը տվեցիր, մի քանի հազար մարդ էլ կոտորեցիր, հիմա դավաճան չե՞ս:

Ասում են՝ կան մարդիկ, որ Նիկոլի կողմից են: Ես ուզում եմ հասկանամ՝ իրենց ուղեղի մեջ ի՞նչ է դրված: Մարդը, որ 2,5 տարում ոչ մի ճիշտ որոշում չի կայացրել, մեր երեխաներին տարել դրել է սրի տակ, մեր տարածքները ջարդել է, Հայաստանը դարձել է երկրորդական պետություն: Ես չեմ ճանաչում աշխարհում մի թույլ պետություն, որի կենսամակարդակը բարձր լինի: Պետությունը թույլ է, եկամուտները քիչ են, մարդիկ աղքատ են»,-հայտարարեց նա:

«Ներկա պայմաններում պատերազմ վերականգնելը դա խելագարություն է։ Առնվազն 2-3 տարի պետք է, որպեսզի բանակը մի քիչ գոնե ոտքի կանգնի։ Դրա համար ցանկացած պատերազմ մեզ համար հիմա անցանկալի է։ Էլ չեմ ասում, որ Հայաստանն ու Արցախը երբեք իրենց նախաձեռնությամբ պատերազմ չեն սկսել․ դիմացինը պատերազմ է սկսել, մենք հաղթել ենք կամ այս անգամ պարտվել ենք։ Բայց մեր կողմից չէ, որ պիտի պատերազմ սկսվի։ Սա գլխներիցդ հանեք, որ պատերազմ ենք սկսելու։ Մենք շատ բանի կարող ենք հասնել, կարող ենք հզորանալ, բայց այս պահին մտածել պատերազմի մասին անհեթեթություն է»,-վստահեցրեց Վազգեն Մանուկյանը։

Նա նշեց, որ պետք է վերցնեն և քննարկեն եռակողմ հայտարարությունը և պահանջեն, որ առաջին կետը կատարվի՝ Կուբաթլուի և Զանգելանի մոտ զորքերը որտեղ կանգնած էին, այնտեղ էլ մնան, ոչ թե Սյունիքի դեմ կանգնեն։

Ապա 8-րդ կետը՝ գերիների վերադարձի մասին, ըստ նրա, պարտադիր պիտի կատարվի։

Հաջորդ անելիքը Արցախի հարցը նորից մտցնելն է ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցությունների օրակարգ։

«Նախևառաջ Արցախի ամբողջությունը պետք է ապահովել՝ իբրև Արցախն առանին միավոր և շարունակել բանակցություններն իբրև Արցախն առանձին միավոր։ Եռանախագահները դրանում շահագրգռված են, Ադրբեջանը՝ ոչ։ Ուրեմն մեզ սպասվում է բավականին մեծ քաղաքական պայքար»,-ասաց Վազգեն Մանուկյանը։

Անվտանգության խնդիրը լուծելու համար, նրա խոսքով, պետք է շտապ՝ 2-3 տարում կարողանալ վերականգնել բանակը։

«Ես ձեզ ասեմ՝ առանց Ռուսաստանի․․․ մեր խաղաղությունը հիմա պաշտպանում է Ռուսաստանը, ես չգիտեմ, եթե Ռուսաստանը չլիներ, ինչ կանեին Ադրբեջանը կամ Թուրքիան։ Ռուսաստանը նաև միակ այն երկիրն է, որտեղից զենքը կարող ենք կամ ձրի վերցնել, կամ շատ էժան գնել և արագ ոտքի կանգնել։ Տարիների ընթացքում մեր ընդհանուր շահերը համընկնելու են»,-ասաց ՎԱզգեն Մանուկյանը։

Նա նշեց, որ Ռուսաստանին էլ է ձեռնտու, որ մենք հիմա ոտքի կանգնենք, բայց ոչ Նիկոլի միջոցով․ նրա հանդեպ արհամարհանք կա՝ վստահեցրեց Մանուկյանը։

Անվտանգության հետ միասին, նրա խոսքով, պետք է ներքին անվտանգությունն էլ ապահովենք։

«Մենք ուշադրություն չդարձրինք, երբ արտասահմանյան ֆոնդերով սկսեցին ֆինանսավորել մեր երիտասարդներին։ Ու մեկ էլ կամաց-կամաց պարզվեց, որ երիտասարդները մտածում են լրիվ ուրիշ ձևի։ Եվ հիմա Հայաստանում մենք ունենք երիտասարդության մի շերտ, որը գնաց պատերազմում զոհվելու և երիտասրադության մի շերտ, որի համար «հայրենիք» բառը ոչ մի արժեք չունի»,-ասաց նա։

Բացասական այս երևույթի դեմն առնելու համար, նրա խոսքով, պետք է ընդունել օրենքներ, բայց դա չի նշանակում բոլոր կազմակերպությունները փակել, այլ ունենալ օրենք՝ ինչ կազմակերպություններ իրավունք ունեն այստեղ ֆինանսավորվելու։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company